Buon giorno! Voi come state?
Եկեք այս թեմայում խոսենք իտալերենի առավելություններից ու թերություններից, խոսենք իտալերեն, հարցեր տանք ու խաղանք training խաղեր խաղանք: Կարծում եմ ակումբում քիչ չեն այդ լեզվին տիրապետողները, ինչպես նաև հետաքրքրվածները:
Buon giorno! Voi come state?
Եկեք այս թեմայում խոսենք իտալերենի առավելություններից ու թերություններից, խոսենք իտալերեն, հարցեր տանք ու խաղանք training խաղեր խաղանք: Կարծում եմ ակումբում քիչ չեն այդ լեզվին տիրապետողները, ինչպես նաև հետաքրքրվածները:
Վերջին խմբագրող՝ Smokie: 23.11.2015, 11:28:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Malxas (24.11.2015), Mr. Annoying (23.11.2015)
Ես մոտ երկու ամիս ա, ինչ վերսկսել եմ DuoLingo կայքով իտալերենի ուսուցումս: Էնտեղ գտած ծանոթներիս (բնականաբար հիմնականում ակումբցիների ) մեծամասնությունը արդեն վաղուց ավարտել, կամ դադարել ա ուսուցումը: Էսօր 18 իմ կողմից follow լինողների առաջատարից անցնելու եմ՝ մենակ ինքն ա մնացել: Չնայած էդ կայքում մենակ իտալերեն չեն սովորում, միավորներն էլ շատ տարբեր են:
Էս կայքը լեզվի իմացության մեջ կատարելագործվելու տարբեր հնարավորություններ ունի: Օրինակ՝ Strengthen skills-ը բացահայտելիս շատ ուրախացա՝ մենակ Time practice-ով եմ անում դա ու քանի որ skill-երը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց golden գույնը (անկեղծ ասած ոչ golden, գունավոր տարբերակներն ավելի սիրուն եմ համարում) ավելի հաճախ եմ անցնում Strengthen skills-ին, քան նոր բաներ սովորում: Review flashcards-ի մասին երեկ եմ իմացել՝ կարծում եմ դա էլ ա հենց էն ինչ ինձ պետք ա: Հաճախ կարող ա մոռանամ սովորածս բառերը, անընդհատ նայեմ անգլերեն թարգմանությունը:
Սովորում եմ նաև Rosetta Stone ծրագրով, (սկզբից մենակ անգլերեն էի սովորում դրանով) որը կարծում եմ ավելի եմ սիրում, կամ առնվազն իր սովորեցրածը շատ ավելի լավ եմ հիշում: Էդ ծրագիրը համ վիզուալ ցույց ա տալիս պատկերներով ու տպավորում, համ մի քանի անգամ կրկնում ես նույն բանը իրար հետևից: Duo-ով էլ իհարկե կարող ես կրկնել ցանկության դեպքում, բայց իմ մոտ արդյունքը էդքան մեծ չի եղել, ինչքան Rosetta-ով:
Ինչքան սովորում էդքան ավելի ու ավելի եմ սիրում էդ լեզուն՝ անհամբեր սպասում եմ, ե՞րբ եմ նորմալ տիրապետելու:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ոչ մեկ չի ուզու՞մ կիսվել իր փորձով, գիտելիքներով, կամ գոնետպավորություններով ու լեզվի մասին կարծիքով:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Իտալերենը աշխարհի ամենասիրուն լեզուներից մեկն ա(հայերենից հետո)... և առհասարակ Իտալիայի հետ կապված ամեն ինչ սիրում եմ... լեզուն, մշակույթը... Չեմ ասի վարժ տիրապետում եմ իտալերենին, վերջերս եմ սկսել հետաքրքրվել... http://lingohut.com/կայքով եմ պարապում... Արդեն գույներն եմ հասել
Smokie (23.11.2015)
Լրացրծս թեստերին եթե հավատանք ուրեմն ես B2 մակարդակի իտալերեն գիտեմ ես էլ չեմ զգացել թե ոնց եմ սովորել, շատ մուլտիկներ էի նայում, հետո մի օր հասկացա որ արդեն հասկանում եմ, մի օր էլ բացահայտեցի որ կարողանում եմ կարդալ իտալերեն իտալերենավարի: Քերականության ոչ մի կանոն չգիտեմ, ոչ մի բայի խոնհարում չգիտեմ, բայց ինչ-որ կախարդանքով սխալներ քիչ եմ անում: Ու հիմա, երբ իսպաներեն եմ սովորում, իտալերենը շատ ա օգնում
Malxas (24.11.2015), Smokie (24.11.2015), Մարի-Լույս (24.11.2015)
Մի ժամանակ իտալերենի համար խելքս գնում էր, հիմա էլ եմ երևի ահագին սիրում: Տարիներ առաջ ինքնուրույն սովորեցի, ահագին բառապաշար էի հավաքել, բայց չօգտագործելու արդյունքում շատ բան մոռացել եմ: Պրակտիկորեն պետք է գալիս միայն օպերա լսելիս, ու դա էլ քիչ չէ: Բացի այդ, իմանալով իտալերեն, կարողանում եմ հասկանալ նաև ֆրանսերեն և իսպաներեն: Ֆոնետիկայի հետ խնդիր չկա, անսխալ կարդում եմ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Smokie (24.11.2015)
էլի կային, բայց հիմա վերնագրերը չեմ հիշում: Վերևում թվարկածներս հիմնականում անիմեներ են
Perchè non parlatè?
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էլի բարև ձեզ
Էս անգամ ուսուցողական նկարով եմ եկել:
DuoLingo-ից ա՝ վաղուց անցածս Clitic Pronouns դասի համառոտ բացատրությունը:
Vi amo
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ինձ բացել ա, որ փողկապը իտելերենում կռավատտա ա (cravatta):
Սոխն էլ ի դեպ չիպոլո ա (cipolo), իսկ ino-ն հայերենի իկ մասնիկն ա:
Հիշում ե՞ք Jamaika-ն երգող, զիլ ձայնով Robertino Loretti-ին:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Mr. Annoying (17.12.2015), Նիկեա (17.12.2015)
Malxas (17.12.2015), Mr. Annoying (17.12.2015), Նիկեա (17.12.2015)
Սմոքի, դե որ էդքան լավ գիտես իտալերեն, ուրեմն ասա, երբ հարցնեն come ti chiami ինչ պետք է պատասխանել
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ