User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ճարտարապետաշինարարական հայերեն բառեզրեր

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճարտարապետաշինարարական հայերեն բառեզրեր

    Հայաստանում շինարարության ընթացքում մարդիկ շատ հաճախ, կամ նույնիսկ կասեի միշտ օգտագործում են բազմաթիվ օտարալեզու եզրեր: Հաճախ նույնիսկ կիրառում են օտար լեզվից (հիմնականում ռուսերենից) մեր խոսակցական մտած ու աղավաղված բառեր, որոնց սկզբնաղբյուրը հասկանալու համար գոնե մի քիչ ջանք է պահանջվում:

    Ես գծագրերում կամ այլ տեղերում աշխատում եմ օգտագործել հայերեն տերմիններ, թեկուզ կողքը փակագծում ռուսերեն տարբերակը գրելով, որ կարդացողը հասկանա: Բայց շատ դեպքերում ինքս էլ չեմ իմանում որոշ եզրերի հայերենը: Էն որ ասում են, որ ինստիտուտը շատ բան չի տալիս, մեծ մասը մարդ պրակտիկայում է սովորում, իհարկե ճիշտ է, բայց ոչ էս առումով: Էս դեպքում ինստիտուտում մարդ մի երկու կցկտուր եզր հայերեն լսում է, բայց հետո պրակտիկայում դա ուզած չուզած փոխարինվում է շինարարներին հասկանալի օտարալեզու տարբերակներով:

    Մի քանի օրինակ.

    Ինստիտուտից Պրակտիկայից Հայերեն տարբերակի հասկանալու հավանականությունը արհեստավորի կողմից (0-5) Նշանակություն
    Հեծան Բալկա 4
    Ճոռ Ժոլոբ 0 Տանիքի եզրի դետալ` ջրահեռացման համար, որի միջով ջուրը հոսում է դեպի ջրհորդաններ:
    Ծպեղնաոտք Ստրապիլ 2 Տանիքի կարկասի դետալ` շենքի եզրից դեպի տանիքի գագաթ գնացող:
    Բարավոր Պերեմիչկա 2 Դռների, պատուհանների վերեւում հոիզոնական կոնստրուկտիվ տարր, որն իր վրա է վերցնում ավելի վեր գտնվող բեռը:
    Երեսպատում Աբլիցովկա 4
    Կղմինդր Չերեպիցա 3
    Պիպ Կանյոկ 1 Տանիքի ամենավերեւի հորիզոնական հատված:
    Միջնորմ Պերեգարոդկա 3 https://hy.wikipedia.org/wiki/Միջնորմ
    Հորան Շախտա 1



    Դեռ թեմայի ֆորմատը լրիվ չեմ պատկերացնում, բայց ուզում եմ օգնի էն մարդկանց, ում համար մեկ չի` ինչերեն եզրեր օգտագործել: Եթե ակումբում շատ մարդու պետք էլ չեն էդ եզրերը, գուցե մի օր մեկը կգուգլի ու կգտնի իրեն պետքական ինֆորմացիա: Բայց էս պահին ես ինքս եմ ուզում մի երկու բան հարցնել, հույսով, որ թեկուզ ինչ-որ բառարաններից կարելի կլինի գտնել որոշ բառեր (ցավոք ես համապատասխան գիրք չունեմ, իսկ ինետում հայերենով նման մասնագիտական գրականություն ճարելը ոնց որ թե խելքին մոտ չի):


    ArchiCAD ծրագրում Fill-երի անուններն էի հայերեն դարձնում ու էս հարցն առաջացավ մոտս. հայերեն ո՞նց կլինեն էս



    մեկ էլ էս



    պատի շարվածքների անվանումները:

    ArchiCAD ծրագրի անգլերեն տարբերակում առաջինի անունը Running bond ա, երկրորդինը` Stack bond: Ռուսերեն տարբերակում` համապատասխանաբար Ложковая перевязка ու Без перевязки: Իմացող կլինի՞ սրա հայերենը:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.11.2015), John (23.11.2015), Sambitbaba (21.11.2015), Vaio (29.11.2015), Վոլտերա (21.11.2015)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում չգիտեմ ոնց են կոչվում, բայց ես կառաջարկեի «խառնաշար» և «ուղղաշար» տարբերակները

  4. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում չգիտեմ ոնց են կոչվում, բայց ես կառաջարկեի «խառնաշար» և «ուղղաշար» տարբերակները
    Ուղղակի խառը շար ասում ենք էն շարվածքին, էն որ տձեւ տարբեր չափսի քարերով ա արվում։ Հաստատ խառնաշփոթ կլինի տենց ասելուց։

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոլիտեխնիկական բառարանից էսքան բան գտա.

    перевязка - քարակապում
    перевязка кладки - շարվածքի ք.

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապակցված շարվածք, ուղիղ շարվածք։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (22.11.2015)

  8. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապակցված շարվածք, ուղիղ շարվածք։
    Արէա ջան, իսկ էս ինչ-որ տեղից նայեցի՞ր, թե՞ գիտեիր, թե՞ դու մտածեցիր էդ բառերը։

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, իսկ էս ինչ-որ տեղից նայեցի՞ր, թե՞ գիտեիր, թե՞ դու մտածեցիր էդ բառերը։
    Մտածեցի )
    Դժվար լինի սրանց հայերեն համարժեքները, չնայած ճարտարապետները երևի ավելի ճիշտ կիմանան։
    Ամեն դեպքում, եթե չկա, կարծում եմ կապակցվածը վատ չի արտահայտում էդ շարվածքի էությունը։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (23.11.2015)

  11. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածեցի )
    Դժվար լինի սրանց հայերեն համարժեքները, չնայած ճարտարապետները երևի ավելի ճիշտ կիմանան։
    Ամեն դեպքում, եթե չկա, կարծում եմ կապակցվածը վատ չի արտահայտում էդ շարվածքի էությունը։
    Փաստը էն ա, որ մեր օֆիսում բոլորը ճարտարապետ են ու չգիտեն։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2015)

  13. #9
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ բանը հասավ հորինելուն, ես էլ կասեի ` ուղիղ և զիգզագաձև
    Կարճ
    Կոնկրետ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջարկ հայերեն.ամ-ին
    Հեղինակ՝ ashgoravan, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.09.2011, 13:52
  2. Web-ը թարգմանել հայերեն
    Հեղինակ՝ Գևոր, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.11.2009, 22:23
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Հայերեն XML-ում, ինչպե՞ս
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.06.2007, 02:39
  5. Հայերեն console?
    Հեղինակ՝ Pchuk, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2006, 12:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •