Հայաստանում շինարարության ընթացքում մարդիկ շատ հաճախ, կամ նույնիսկ կասեի միշտ օգտագործում են բազմաթիվ օտարալեզու եզրեր: Հաճախ նույնիսկ կիրառում են օտար լեզվից (հիմնականում ռուսերենից) մեր խոսակցական մտած ու աղավաղված բառեր, որոնց սկզբնաղբյուրը հասկանալու համար գոնե մի քիչ ջանք է պահանջվում:
Ես գծագրերում կամ այլ տեղերում աշխատում եմ օգտագործել հայերեն տերմիններ, թեկուզ կողքը փակագծում ռուսերեն տարբերակը գրելով, որ կարդացողը հասկանա: Բայց շատ դեպքերում ինքս էլ չեմ իմանում որոշ եզրերի հայերենը: Էն որ ասում են, որ ինստիտուտը շատ բան չի տալիս, մեծ մասը մարդ պրակտիկայում է սովորում, իհարկե ճիշտ է, բայց ոչ էս առումով: Էս դեպքում ինստիտուտում մարդ մի երկու կցկտուր եզր հայերեն լսում է, բայց հետո պրակտիկայում դա ուզած չուզած փոխարինվում է շինարարներին հասկանալի օտարալեզու տարբերակներով:
Մի քանի օրինակ.
Ինստիտուտից Պրակտիկայից Հայերեն տարբերակի հասկանալու հավանականությունը արհեստավորի կողմից (0-5) Նշանակություն Հեծան Բալկա 4 Ճոռ Ժոլոբ 0 Տանիքի եզրի դետալ` ջրահեռացման համար, որի միջով ջուրը հոսում է դեպի ջրհորդաններ: Ծպեղնաոտք Ստրապիլ 2 Տանիքի կարկասի դետալ` շենքի եզրից դեպի տանիքի գագաթ գնացող: Բարավոր Պերեմիչկա 2 Դռների, պատուհանների վերեւում հոիզոնական կոնստրուկտիվ տարր, որն իր վրա է վերցնում ավելի վեր գտնվող բեռը: Երեսպատում Աբլիցովկա 4 Կղմինդր Չերեպիցա 3 Պիպ Կանյոկ 1 Տանիքի ամենավերեւի հորիզոնական հատված: Միջնորմ Պերեգարոդկա 3 https://hy.wikipedia.org/wiki/Միջնորմ Հորան Շախտա 1
Դեռ թեմայի ֆորմատը լրիվ չեմ պատկերացնում, բայց ուզում եմ օգնի էն մարդկանց, ում համար մեկ չի` ինչերեն եզրեր օգտագործել: Եթե ակումբում շատ մարդու պետք էլ չեն էդ եզրերը, գուցե մի օր մեկը կգուգլի ու կգտնի իրեն պետքական ինֆորմացիա: Բայց էս պահին ես ինքս եմ ուզում մի երկու բան հարցնել, հույսով, որ թեկուզ ինչ-որ բառարաններից կարելի կլինի գտնել որոշ բառեր (ցավոք ես համապատասխան գիրք չունեմ, իսկ ինետում հայերենով նման մասնագիտական գրականություն ճարելը ոնց որ թե խելքին մոտ չի):
ArchiCAD ծրագրում Fill-երի անուններն էի հայերեն դարձնում ու էս հարցն առաջացավ մոտս. հայերեն ո՞նց կլինեն էս
մեկ էլ էս
պատի շարվածքների անվանումները:
ArchiCAD ծրագրի անգլերեն տարբերակում առաջինի անունը Running bond ա, երկրորդինը` Stack bond: Ռուսերեն տարբերակում` համապատասխանաբար Ложковая перевязка ու Без перевязки: Իմացող կլինի՞ սրա հայերենը:
Էջանիշներ