Էս վերջերս կուրսեցիս հպարտորեն նշում էր, որ ինքը անկարագրելի հաճույք ա ստանում դիմացինին ստորացնելիս, եթե անգամ էդ մարդը իրեն ոչինչ չի արել, ուղղակի անտիպաթիա ա: Ու նաև նշում էր, որ եթե անգամ ինչ-որ մեկի հանդեպ զգա, որ իրեն սխալ ա պահել, երբեք ներողություն չի խնդրի, որովհետև իր համար շատ դժվար ա էդ բառն արտասանելը: Ես ուզում եմ հասկանալ, ոնց կարա մարդը մեկին ստորացնելուց հաճույք ստանա: Մտածում եմ, որ դա ինքնապաշտպանական միջոց ա ու տրավմայի հետևանք, որը բնավորություն ա դարձել:
Հիմա քննարկենք իմ դեպքը: Իմ մոտ հակառակն ա լրիվ: Էս չափազանց բարի եմ, ես չեմ կարողանում մարդկանց մերժել: Չեմ կարողանում նաև նեղացնել, վիրավորել ու նման բաներ, եթե անգամ դրա կարիքը իրականում կա: Իմ մոտ ընդգծված ձևով արտահայտվում ա ինչ-որ մեկին լավություն անելու ցանկությունը ու լրիվ անշահախնդիր: Չեմ անում լավություն մենակ նրա համար, որ իրենք էլ ինձ անեն: Ուղղակի ահավոր հաճույք եմ ստանում մեկի հանդեպ մի լավ բան անելուց: Ու չափից դուրս նվիրված մարդ եմ ու վստահող: Ու հենց դրա համար ես գրեթե ամեն օր հիասթափվում եմ: Իրոք, չեմ անում լավություն ինչ-որ շահադիտական նպատակներով կամ նույնը ստանալու ակնկալիքներով, բայց երբ համատարած նույն պատասխանն եմ ստանում (իմ տվածին ոչ համարժեք կամ էլ ընդհնարապես հակառակը) սկսում եմ նեղվել ու ուզում եմ փոխվեմ, էսպես չի կարող շարունակվել: Մի որոշ ժամանակ ինձ զսպում եմ,որն արտահայտվում ա մարդկանց հետ մաքսիմալ քիչ շփվելով ու ինձ հեռու պահելով մինչև նեղվածությունս անցնի ու հետո էլի նույն բանը: Ես հանուն ուրիշների իմ շահերը դնում եմ մի կողմ: Տվյալ մարդը պետք ա իմ նեռվերի վրա լավ ազդի, կամ ահագին շատ առիթ տված լինի, որ ես կարողանամ կոպտեմ կամ էլ վիրավորեմ: Չնայած վիրավորել չէ, չեմ հիշում, որ նման բան արել եմ: Մի խոսքով դեռ լրիվ չեմ կործանվելԵս չեմ կարողանում մերժել. իհարկե մերժում եմ ահավոր, անտանելի անցանկալի բաները, բայց մեծամասամբ ես ինձ մոռացած զբաղվում եմ ուրիշներով: Ոնց հասկանում եմ ես խոլերիկ եմ: Ու շատ հնարավոր ա, որ էս ապուշ բնավորությունը էլի տրավմայի հետևանք ա ու էս ամենն ինքնապաշտպանություն ա (չգիտեմ հաստատ, ուղղակի դիտարկում եմ որպես հնարավոր եղանակ): Սովորեցրեք ինձ մի քիչ չար դառնալ, էդ ինձ իրոք պետք ա: Ես ինձնից նեռվայինանանում եմ, ապուշի կարգավիճակում եմ ինձ զգում: Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ ես ճիշտ մարդկանցով չեմ շրջապատված. բայց ամեն դեպքում ճիշտը բալանսը հավասարակշռված պահելն ա: Ինձ կարող եք ազատ հարցեր տալ, կպատասխանեմ, համ էլ ինքս ինձ կփորձեմ բացահայտել ու հասկանալ:
Ու չենք մոռանում վերևի դեպքը. ստորացնելուց հաճույք ոնց են ստանում, բացատրեք: Ինքնահաստատվու՞մ են:
Ու մեկ էլ ես սիրում եմ չափազանցնել: Բայց մեծամասամբ իրականությանը համապատասխանում ա գրածս, ընդհանուր առմամբ լուրջ վերաբերվեք, ես էս ամեն ինչի պատճառով դեպրեսված եմ հաճախ ու չեմ գտնում, որ իմ կողքին իսկական ընկերներ են: Կամ ես ընկերության մասին սխալ պատկերացումներ ունեմ (իմ համար ընկերներ են էն մարդիկ, որ իրար համար գրեթե ամեն ինչի պատրաստ են, չեմ տանում էդ սուտ ձևականությունները ու արդյունքում ինձ մենակ եմ զգում) ու ամեն ինչ իդեալականացնում եմ, կամ էլ իրոք սխալ միջավայրում եմ: Կամ էլ խնդիրն իմ բնավորության մեջ ա: Չգիտեմ:
Էջանիշներ