Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Mr. Annoying (16.11.2015)
Իմ տեսած առաջին ակցիան ա Հայաստանում, որտեղ մարդիկ գոռում են «պատասխան»: Այսինքն ֆեդերացիայի արածի ու չարածի համար պատասխան են ուզում երանի վարակիչ լինի
Malxas (16.11.2015)
Խեղճ երեխեքին հավաքում լցնում են ավտոբուսը ոստիկանները
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Նոր իրավաբանական կատեգորիա՝ իմ ամենայն համոզմունք: Սենց բաներ կարելի՞ ա ասել առանց ապացույց ունենալու: Անմեղության կանխավարկած կա, բան ա
Էլի քիչ թե շատ անդրադառնում են պրոբլեմներին: Էս ի՞նչ ա կատարվում հավաքականում:
Ուզում էի չգրել, բայց գրեմ: Էս գրողի տարած մարդիկ ո՞ւմ են էշի տեղը դնում: Մեկը մի բան բլթացրել ա, դրել լուրջ քննարկում են, արդարացնում են: Քննարկում են որ ի՞նչ անեն:
Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 04.12.2015, 22:32:
Չգիտեմ տեսել եք թե չէ, բայց լավ ա որ տղեքը արձագանքել են։
http://armtimes.com/hy/read/74884Հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու. Հավաքականի ֆուտբոլիստներ
Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը,Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը, ArmFootball.com և News.am կայքերի միջոցով ցանկացել են անդրադառնալ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին: Հայտարարությունը բառացիորեն մեջբերում ենք ստորև.
«Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու:
Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին:
Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային:
Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով:
Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին` անկախ ցույց տրված արդյունքներից և խաղի որակից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ`
Հենրիխ Մխիթարյան
Յուրա Մովսիսյան
Արաս Օզբիլիզ
Ռոբերտ Արզումանյան
Մարկոս Պիզելլի
Գևորգ Ղազարյան
Գևորգ Կասպարով
Հրայր Մկոյան
Կառլեն Մկրտչյան:
Malxas (05.12.2015), Mr. Annoying (05.12.2015), Տրիբուն (05.12.2015)
Սրանք մեծ հաշվով Հայրապետյանից կախված մարդիկ են և չեն կարող նրա դեմ կտրուկ բաներ խոսել: Շատ-շատ կարող են քննադատել հավաքականի մարզչին: Դրա համար էլ խոսակցությունները ախմախ ուղղություններով գնացին ու վերջում էլ սկսեցին մեղադրել ֆուտբոլիստներին, որ քիչ է վատ են խաղացել, փոխանակ ներողություն խնդրեն, մի բան էլ իրենք են մուննաթ գալիս: Ոչ մեկի մտքով չանցավ հնչեցնել, որ ֆուտբոլիստները Ալբանիայի խաղը վատ խաղացին, որովհետև չցանկացան այլևս աշխատել Հովսեփյանի հետ, որի հետ դեռ նրա ֆուտբոլիստ եղած ժամանակներից կոնֆլիկտ ունեն:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Mr. Annoying (05.12.2015)
Mr. Annoying (05.12.2015), Rammstein (05.12.2015)
Չէ, կարող է ֆուտբոլն ընդհանրապես թարգեի
Ամեն դեպքում, արդարացի լինենք, նեմեցի օրոք մեր հավաքականը լավ ֆուտբոլ խաղացել է և ամենալավ արդյունքները նրա օրոք է գրանցել: Ճիշտ է, հանգամանքները բարենպաստ են եղել, թե չէ լիքը անգրագետ բաներ է արել: Հիշենք թեկուզ նրա բերած քռչ մարզիչներին: Կազոնի, Վիսման, Պոուլսեն, վերջապես Շալանդ... Դա էլ քիչ է, հիմա էլ ընդհանրապես տիրություն չի անում մեր տարբեր տարիքի հավաքականներին, հերիք է նայել թե ինչ մարզիչներ է նշանակել, որոնք, մեղմ ասած, ձախողվել են: ՖԱՖ-ը չլիներ սա երևի տեղից շարժվողը չլիներ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ