Շինարար (14.11.2015)
Շինարար (14.11.2015)
Ok,Հա, բայց պարզ ա, էս դեպքի մասով ա ասում,չնայած էլի տրամաբանական չի,մենակ շեշտեր՝ չփախչենը, հերիք էր, բայց եթե իրոք արգելեն փախստականների մուտքը ոչ մի տրամաբանություն չեմ գտնում: Մի խոսքով, ահավոր դեպքեր են կատարվում աշխարհում: Ու մարդ լուծումը չի գտնում: Ու չի հասկանում,թե խի էլի, լավ որ ի՞նչ:We must guarantee that no one can come in to commit any act.
Էս ա իրա ասածը դրա հետ կապված, Շին․
“The second decision I have taken is to close the borders. We must guarantee that no one can come in to commit any act. And at the same time those who may have committed crimes can be arrested if they try to leave the country.”
Չեմ պաշտպանում, շատերից եմ ստեղ լսել, որ բողոքեն իրանից, բայց կոնկրետ էս դեպքում մի քիչ առաջ են ընկել․
Շինարար (14.11.2015)
Բայց ես էդ մանրամասները չգիտեի, փաստորեն երկու շաբաթից Ֆրանսիան փախստականներին ընդունելու էր: Ոնց որ հատուկ փախստականների դեմ արվի, ստացվում ա:
Էնպիսի պահ ա, որ երկար գրելու ոչ հավես կա, ոչ տրամադրություն: Շոկային վիճակ ա էստեղ, վերջին մի 4 ժամը հեռուստացույցից 1 մետր չենք հեռացել:
Պաշտոնական թվերը երևի վաղը կլինեն, բայց էս պահին ասում են 118 զոհ, լիքը վիրավորներ, 7 տարբեր ահաբեկչական ակտ, արտակարգ դրություն պետության ամբողջ տարածքում (վերջին անգամ եղել ա 1961թ.): Պարզ չի, թե ահաբեկիչները քանի հոգի են եղել, ոստիկանական գործողությունների արդյունքում քանիսն են վնասազերծվել, քանիսն են դեռ ազատության մեջ, տեղեկատվությունը շատ խառն ա: Ամեն դեպքում անընդհատ զգուշացնում են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Սահամնների փակումը, ես էլ դեռ չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ ա նշանակում, բայց ըստ Օլանդի նոր վտանգի մուտքը ու հնարավոր ազատության մեջ գտնվող ահաբեկիչների ելքը կանխարգելելու համար ա: Չնայած նոր նայում էի, Էյր Ֆրանսի թռիչքներն էս պահին նորմալ ընթանում են: Ամեն դեպքում հաստատ ժամանակավոր բնույթ ա կրում:
Իսկ Ֆեյսբուքի էդ նոր ֆունկցիան իրոք շատ օգտակար ա, անսպասելի էր: Էս էն պահն ա, որ իրոք լիքը ընկեր/կոլեգա/բարեկամ սմս են գրում, որպիսություն հարցնում, էսպես մի քլիքով ահագին մարդու տեղյակ ես պահում, դու էլ արագ տեղեկանում մյուսներից: Ապրի Ֆեյսբուքը:
Մի խոսքով, փորձենք քնել ու հուսանք, որ էսքանով գոնե կավարտվեն էս անգամվա դեպքերը:
Ինձ թվում ա, էս տեռակտը նախօրոք մտածված բան ա ու Օլանդի ելույթը ավելի ուշ ա եղել, քան սրա մտահղացումը:
Նույնիսկ եթե ֆրանսիան հայտարարած չլիներ էն մասին որ ընդունելու ա փախստականներին, Էստեղ որոշ բաներ իրար հետ ուղղակի չի համընկնում․ Եթե էդ էսպես կոչված ահաբեկիչները տվյալ ակտերը իրականացրել են նրա պատճառով իբր ֆրանսիան չի ընդունում Սիրիացի փախստականներին, էդ դեպքում ովքե՞ր են պատճառը որ Սիրիայում մարդիկ լքում են իրենց երկիրը։ Միթե՞ նույն մարդկանց պատճառով չեն սիրիայից փախչում։ Եթե նրանք պայքարում են նրա համար որ փախստաականներին ընդունեն, մարդիկ նորմալ ապրեն փրկվեն դրա համար տասնյակ մարդիկ են սպանո՞ւմ։ Կամ էդ դեպքերը իրար հետ կապ չունեն, կամ ահաբեկիչների ուզածը հեչ էլ էն չի ինչ մտածում ենք։
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 14.11.2015, 23:28: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
"Non est ad astra mollis e terris via."
Էս ա, ISIS-ն ա:
Ֆեյսբուքում նոր տեսա, մեկը գրել էր, թե սա կազմակերպված ակտ էր, որ փախստականներին էլ ներս չթողնեն: Առանց ներվ քայքայելու ջնջեցի ընկերներիս միջից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ