Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մարզասրահ թե յոգա

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Գրառումներ
    22

    Մարզասրահ թե յոգա

    Բարև բոլորին, ակումբում նորեկ եմ ու առաջին գրառումներիցս է, թեման բացել եմ սպորտ բաժնում, քանի որ ցանկանում եմ որ այստեղ յոգային անդրադառնանք միայն որպես սպորտ: Գիտեմ, որ ակումբում ստաժավոր յոգեր կան , ուզում եմ կարծիք հարցնել, արդյոք ավելի արդյունավետ է զբաղվել յոգայով մարմինը կարգի բերելու, մկաններ զարգացնելու համար, թե տանջվել մարզասրահում այնուամենայնիվ պետք է: Հուսով եմ կարձագանքեք

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    20,993
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում affectionate-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես արդեն երկուսուկես տարի ա, ինչ յոգայով եմ զբաղվում: Շաբաթը մեկից վեց պարապմունք հաճախականությամբ, նայած երբ ինչքան ժամանակ եմ ունենում: Դժգոհ չեմ: Յոգան մի քանի առավելություն ունի ժեշտի վրա մարմին ծռելու համեմատ.
    1. Պարապմունքից ժամանակ չես քրտնում, հետևաբար դուշ ընդունելու կարիք չկա: Կարող ես միանգամից ուզածդ տեղը գնալ
    2. Յոգան ավելի անվնաս է. վնասվածքների ռիսկը փոքր է
    3. Յոգայով զբաղվելիս ինքդ քո մարմնի հետ ծանոթանում ես, հետաքրքիր բաներ հայտնաբերում, մինչդեռ արագ-արագ վարժություններ անելիս էդպիսի նրբություններ չես նկատում
    4. Յոգան ձանձրալի չէ: Անընդհատ նույն շարժումները կրկնելու փոխարեն տարբեր դիրքեր ես փորձարկում, նկատում առաջընթացդ
    5. Յոգան մարմինն ավելի բնական տեսքի է բերում

    Ընդհանրապես, իմ լուծումը մարզասրահում յոգայով զբաղվելն է: Բայց լավ ուսուցիչ ունենալը շատ կարևոր է:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Գրառումներ
    22
    Ես ինքս տանը հոլովակներով զբաղվում եմ յոգայով, ճիշտ է առավոտյան ու կարծեմ վիմայանա յոգա, ուղղակի ուզում եմ հասկանալ յոգան էնքան արդյունավետ ա, որ փոխարինի, օրինակ պրեսսի վարժություններին

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    20,993
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում affectionate-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս տանը հոլովակներով զբաղվում եմ յոգայով, ճիշտ է առավոտյան ու կարծեմ վիմայանա յոգա, ուղղակի ուզում եմ հասկանալ յոգան էնքան արդյունավետ ա, որ փոխարինի, օրինակ պրեսսի վարժություններին
    Չգիտեմ՝ ինչ արդյունքի ես ուզում հասնել: Բայց ընդհանրապես մկանները զարգացնելու հարցում յոգան շատ արդյունավետ ա: Ուղղակի կրկնում եմ. խոսքը բնական զարգացման մասին ա:

  5. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Մեջբերում affectionate-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև բոլորին, ակումբում նորեկ եմ ու առաջին գրառումներիցս է, թեման բացել եմ սպորտ բաժնում, քանի որ ցանկանում եմ որ այստեղ յոգային անդրադառնանք միայն որպես սպորտ: Գիտեմ, որ ակումբում ստաժավոր յոգեր կան , ուզում եմ կարծիք հարցնել, արդյոք ավելի արդյունավետ է զբաղվել յոգայով մարմինը կարգի բերելու, մկաններ զարգացնելու համար, թե տանջվել մարզասրահում այնուամենայնիվ պետք է: Հուսով եմ կարձագանքեք
    Շաբաթական վեց օր հաճախում եմ մարզասրահ- օրաական 1.5 - 2 ժամ: վազը պարտադիր է - 40 րոպե: երկու օր լողղավազան- 30 րոպե- 1 կմ:
    Ունեմ մոտ մարդիկ, ովքեր հաճախում են յոգայի, խաթխա յոգա:
    իմ դիտարկումենրը
    երկուսն էլ օգտակար են էնքանով, որքանով որ դա անես սիստեմատիկաբար - ու ամենակարևորը ճիշտ:
    յոգան բայց մենակ սպորտ չէ: իսկ ավելի ճիշտ յոգան կարծես հեչ էլ սպորտ չէ:
    Մկանոտվելու համար դա էֆեկտիվ չէ:
    Ես օգտվում եմ յոգայի մի քանի պոզաներից, հակառակը, մկաններից ձգվածությունը հանելու ու պարապմունքներից հետո հանգստացնելու համար:
    նաև յոգայի շնչառական մասում լիքը օգտավետ մարզանքներ կա հետագա սպրոտային պարապմունքի համար:
    հետևույթուն- ճիշտը համատեղել է: կոնկրետ իմանալով թե ինչ ես ուզում արդյունքում ստանալ:

  6. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Գրառումներ
    2
    Մեր տանը մի հատ լավ գիրք կա՝
    как продлить годы жизни, целительная йога

    Ուղղակի երբ տանն եմ անում, շնչառական վարժություններ անելու հավես չկա մի տեսակ: Հիմնականում ֆիզ

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    20,993
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Ուկկումու-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տանը մի հատ լավ գիրք կա՝
    как продлить годы жизни, целительная йога

    Ուղղակի երբ տանն եմ անում, շնչառական վարժություններ անելու հավես չկա մի տեսակ: Հիմնականում ֆիզ
    Էս վերջերս մի գիտնական իրա հետազոտության պրեզենտացիան ա արել: Պարզվում ա՝ իրոք ֆիզիկական վարժությունները երկարացնում են կյանքը ու երկարացնում են երեք տարով: Բայց... ֆիզիկական վարժությունների վրա ծախսած ժամանակը հենց երեք տարի ա: Հարց ա առաջանում՝ ու՞մ ա պետք

  8. #8
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,761
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս մի գիտնական իրա հետազոտության պրեզենտացիան ա արել: Պարզվում ա՝ իրոք ֆիզիկական վարժությունները երկարացնում են կյանքը ու երկարացնում են երեք տարով: Բայց... ֆիզիկական վարժությունների վրա ծախսած ժամանակը հենց երեք տարի ա: Հարց ա առաջանում՝ ու՞մ ա պետք
    Եթե հաճույքով ես անում, վայելում ես էդ երեք տարին:

  9. #9
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,267
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հաճույքով ես անում, վայելում ես էդ երեք տարին:
    Գումարած դրան լավացնում ես էն մնացած տարիների որակը։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.12.2015)

  11. #10
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Տարբեր տեսակի սպորտով էլ եմ զբաղվել, յոգայով էլ մոտ վերջին երկու տարին։ Պարբերաբար զբաղվելու դեպքում բոլոր մկաններն էլ զարգանում են, ուժեղանում, ընդ որում ամբողջ մարմնում հավասար չափով։ Բացի դրանից նաև ճկունություն է տալիս յոգան, ինչը կարծում եմ կարևոր է, քանի որ քանի դեռ ճկուն ես, մարմինդ երիտասարդ է մնում։ Յոգայի առավելություններից են շնչառական վարժությունները, որոնք, համենայն դեպս ինձ, օգնում են երբ սիրտս է խառնում, գլուխս է ինչ֊ինչ պատճառներով ցավում, հուզվում եմ։ Մեկ այլ օգուտ յոգայից մեդիտացիան է, կամ հայերեն խոկումը։ Խոկման շնորհիվ էլ ավելի հանգիստ ու հավասարակշռված ես դառնում։ Ինչևէ, շատ կարևոր է ուսուցչի դերը։ Մի քանի հոգու մոտ եղել եմ, վերջին ուսուցիչից լավը կարծում եմ Հայասանում դժվար թե լինի։
    Ընդհանրապես յոգան ապրելակերպ է, բայց կարելի է և որպես սպորտի մոտենալ։
    Ավելի ակտիվ սպորտի մասին։ Զբաղվել եմ շատ ակտիվ, մարմնի բոլոր մկաններն աշխատեցնող, ուժեղություն ու ճկունություն ապահովող սպորտով՝ կապոեիրայով։ Ընտրել կապոեիրայի ու յոգայի մեջ չեմ կարող։ Մի պահ կարողանում էի հարմարեցնել, շաբաթը մի օր յոգայի գնալ, մի օր կապոեիրայի, իդելական էր

  12. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Մեջբերում Tirim-tim-ի խոսքերից Նայել գրառումը

    էտ "խոկել" բառը եթե չեմ խառնում, սեքսուալ բնույթ ունի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •