User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Կընդունե՞ք Ձեր սիրելիի դավանանքը հանուն իր հետ լինելու

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կընդունե՞ք Ձեր սիրելիի դավանանքը հանուն իր հետ լինելու

    Սենց մի հարց, ենթադրենք սիրահարվում եք մուսուլման կնոջ, բայց իր համայնքի, միջավայրի համարի շատ կարևոր ա, որ իր ընտրյալ տղամարդը կամ կինը մուսուլման լինի, իսկ Դուք անտարբեր եք կրոնի նկատմամբ, ասենք՝ մեկը ինձ համար՝ որտեղ քրիստոենությունը, էնտեղ էլ իսլամը: Շատերը առանց առանձնապես հավատալու մկրտվում էլ են, եկեղեցում էլ են ամուսնանում: Ի՞նչ տարբերություն, եթե մարդը իսլամ ընդունի: կանե՞ք տենց բան, կամ ո՞նց եք վերաբերվում դրան:

  2. #2
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Թող լքի իրա միջավայրը,կրոնի նկատմամբ լրիվ անտարբեր եմ,բայց իմ պարագայում էդ 99տոկոսով չլնող բանա:
    Իմ վերաբերմունքը էն մարդկանց,ովքեր իրենց սիրելիի համար կնդունեն իսլամը կամ ցանկացած ուրիշ կրոն:Իմ համար լրիվ մեկա ով ինչ ազգիցա,ինչ ռասսայից,իրա սեռական ու քաղաքական պատկանելիությունը,անգամ մարդկային արժեքները:Բայց մեկա չմո տիպա, եթե տենց բան կանի

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (07.11.2015)

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մեկա չմո տիպա, եթե տենց բան կանի
    Խի՞: Զուտ ուղղակի տենց ես ուզո՞ւմ, թե՞ կարա հիմնավորես՝ ինչով ա չմո:

  5. #4
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի՞: Զուտ ուղղակի տենց ես ուզո՞ւմ, թե՞ կարա հիմնավորես՝ ինչով ա չմո:
    Իմ մտածելակերպից ու աշխարհայածքից բխող եզրահանգում:Մի փոքր հարցը փոխեմ,որ ավելի լավ ընդգծվի իմ վերաբերմունքը էս թեմայի շուրջ:Եթե անգամ իմ իսլամ ընդունելը կփրկեր հազարավոր երեխաների կյանքը,մեկա չէի անի:Ես կրոնի նկատմամբ լրիվ անտարբեր մարդ եմ ու եթե չհավատալով կնքվեմ ու ընդունեմ իսլամը ուրեմն չմոն շատ դուրեկան բնորոշիչ կլինի ինձ:Արդեն 20 տարի պայքարում եմ որ չկնքվեմ,քանի որ չեմ կարա կնքվեմ,խաչը գցեմ վիզս ու էլի շարունակեմ հեքիաթներին չհավատալ:Իսկ կնքվելով ու խաչը վիզը գցելով դժվար թե հրաշք տեղի ունենա ու ես սկսեմ հեքիաթներին հավատալ...

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մտածելակերպից ու աշխարհայածքից բխող եզրահանգում:Մի փոքր հարցը փոխեմ,որ ավելի լավ ընդգծվի իմ վերաբերմունքը էս թեմայի շուրջ:Եթե անգամ իմ իսլամ ընդունելը կփրկեր հազարավոր երեխաների կյանքը,մեկա չէի անի:Ես կրոնի նկատմամբ լրիվ անտարբեր մարդ եմ ու եթե չհավատալով կնքվեմ ու ընդունեմ իսլամը ուրեմն չմոն շատ դուրեկան բնորոշիչ կլինի ինձ:Արդեն 20 տարի պայքարում եմ որ չկնքվեմ,քանի որ չեմ կարա կնքվեմ,խաչը գցեմ վիզս ու էլի շարունակեմ հեքիաթներին չհավատալ:Իսկ կնքվելով ու խաչը վիզը գցելով դժվար թե հրաշք տեղի ունենա ու ես սկսեմ հեքիաթներին հավատալ...
    Բայց քեզ ոչ ոք չի ստիպում կրոնափոխ լինես, դու կրոնափոխ լինողին հենց նոր չմո ասացիր: էս նոր պատասխանից բխում ա, որ ով քո մտածելակերպին ու աշխարհայացքին չի համապատասխանում՝ չմո՞ ա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.11.2015)

  8. #6
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց քեզ ոչ ոք չի ստիպում կրոնափոխ լինես, դու կրոնափոխ լինողին հենց նոր չմո ասացիր: էս նոր պատասխանից բխում ա, որ ով քո մտածելակերպին ու աշխարհայացքին չի համապատասխանում՝ չմո՞ ա:
    Չէ,էդպիսի բան չի բխում,քանի որ իմ ասածը կոնկրետ էս հարցի վերաբերյալ էր:Ու ավելի լավ պարզաբանեմ,որ էլ մութ կողմեր չմնան իմ դիրքորոշման վերաբերյալ:
    Ինձ համար կրոնը ստրկության պես մի բան է,եթե մեկը ընդունում է էդ կրոնը հրաժարվելով իր ազատությունից ուրեմն ինքը չմո է:եթե ինքը զուտ ձևական է ընդունում ոււրեմն էդ ստորություն է ուղղված իր սիրելիի մտերիմներին,իսկ էդպիսի ստորություն մենակ չմոները կարան անեն:Ու գրողը տամի ոնց էդ չմո բառը ընկավ մտքիս
    Հ.Գ.Էհ եղբայր,անգամ համապատասխանողներն են չմո...

  9. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մի հարց, ենթադրենք սիրահարվում եք մուսուլման կնոջ, բայց իր համայնքի, միջավայրի համարի շատ կարևոր ա, որ իր ընտրյալ տղամարդը կամ կինը մուսուլման լինի,…
    Եթե մարդը սիրահարվում ա մուսուլման կնոջ, ինքը էդ կնո՛ջն ա սիրահարվում, ոչ թե իրա համայնքին: Եթե էդ դավանանք փոխել/ընդունելը պիտի լինի հանուն համայնքի հավանությանն արժանանալուն, էդ իմ համար, ներողություն, բայց աբսուրդ ա:
    Էդ առումով կարամ ասեմ, որ անձամբ ես դժվար թե սիրահարվեի նենց մեկին, ով էդ կարգի կախված ա իրա համայնքից: Դա արդեն իսկ վանող ա իմ համար:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (07.11.2015), Աթեիստ (07.11.2015), Զաքար (07.11.2015), մարիօ (07.11.2015), Ուլուանա (07.11.2015)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը հաշվենկատություն կամ «եթե»–ներ չի պարունակում ու «վապշէ» ամեն ինչ հարաբերական է։ Կախված սիրո աստիճանից (թարմությունից, ուժգնությունից) ու սիրելիի պարամետրերից ինձ թվում է դժվար չի օրը 5 անգամ չոքել նամազ անել, կամ սոված–ծարավ թրև գալ Ռամադանի օրերին ու զզվանքով նայել ղարսի խորովածանոցներին, կամ նույնիսկ գնալ ու հրմշտվել Մեքքայում։ Դե մինչև սերը անցնի, կամ էլ զոհվես (քարկոծվես, կամ գլխատվես) չափից դուրս նայիվ քրիստոնեական դեմք ունենալու համար։ Հանուն սիրո կարելի է նաև Էշ նահատակ լինել զոհվել, ոնց որ բարի հեքիաթներում։
    Մյուս կողմից էլ, կրքոտ սերը առհասարակ հայեցի չի ու նորմալ իսկական կինը պիտի հայ լինի ու քրիստոնեա ու պիտի հավայի պահանջներ չներկայացնի ամուսնուն։
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (07.11.2015), Տրիբուն (07.11.2015)

  13. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բավականին լուրջ քայլ ա չինացու հետ ամուսնությունը: չինացիք հիմնականում բոլորի դարձնում են չինացի: իսկ եթե դա տեսնում են որ հնարավոր չի, ապա չեն ամուսնանում:

  14. #10
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե պաստաֆարիան ա կամ կտուլխուի կուլտից ա՝ կփոխեի)
    Վիրավորական ա ուրիշի պատճառով հայացքներդ փոխելը, եթե մտածեի իսլամը (օրինակ) ճիշտ ա, առանց ինչ-որ մեկի էլ կփոխեի, եթե չէ՝ ոչ մեկի հետ լինելու հհամարէլ չէի փոխի: Թող ինքը փոխի, պահ:
    Վերջին խմբագրող՝ Freeman: 07.11.2015, 07:36:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.11.2015), Ափրիկյան (08.11.2015)

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ պատասխան. չէ:
    Երկար պատասխան. էս ոլորտում քիչ թե շատ «կռված» լինելով հասկացել եմ մի բան. հենց հանուն սիրելիի քո արժեհամակարգից հրաժարվում ես, խնդիրները սկսվում են: Հետևաբար, եթե սիրելիի համայնքին դուր գալու համար պետք ա ուրիշ կրոն ընդունեմ, ուրեմն ավելի լավ ա էդ սիրելիի հետ չլինեմ: Ու անկեղծ ասեմ. կրոնն ինձ համար էն կարևոր կետերից ա, որը հարաբերություններում փոխզիջման չի գնում: Այսինքն, եթե դու մոլեռանդ հավատացյալ ես, անկախ նրանից որ կրոնի հետևորդ ես, դու շանս չունես ինձ հետ: Ինձ համար սերը թիթեռնիկ-միթեռնիկ չի, այլ շատ լուրջ ու կարևոր որոշում ա: Մասնագիտություն ընտրելու պես մի բան ա: Եթե տվյալ անձը չի հաշտվում քո արժեհամակարգի հետ, ուրեմն ինքը քեզ համար չի: Ավելի լավ ա մենակ մնաս, քան տենց մարդու հետ լինես:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2015), ars83 (18.11.2015), Ruby Rue (07.11.2015), Yevuk (07.11.2015), Աթեիստ (07.11.2015), Այբ (07.11.2015), Զաքար (07.11.2015), Ուլուանա (07.11.2015), Տրիբուն (07.11.2015)

  18. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դու մոլեռանդ հավատացյալ ես, անկախ նրանից որ կրոնի հետևորդ ես, դու շանս չունես ինձ հետ:
    ո՞նց ես ընդանուր առմամբ իդենտիֆիկացնում Մոլեոանդ հավատացյալին ոչ մոլեռանդից:

  19. #13
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ պատասխան. չէ:
    Երկար պատասխան. էս ոլորտում քիչ թե շատ «կռված» լինելով հասկացել եմ մի բան. հենց հանուն սիրելիի քո արժեհամակարգից հրաժարվում ես, խնդիրները սկսվում են: Հետևաբար, եթե սիրելիի համայնքին դուր գալու համար պետք ա ուրիշ կրոն ընդունեմ, ուրեմն ավելի լավ ա էդ սիրելիի հետ չլինեմ: Ու անկեղծ ասեմ. կրոնն ինձ համար էն կարևոր կետերից ա, որը հարաբերություններում փոխզիջման չի գնում: Այսինքն, եթե դու մոլեռանդ հավատացյալ ես, անկախ նրանից որ կրոնի հետևորդ ես, դու շանս չունես ինձ հետ: Ինձ համար սերը թիթեռնիկ-միթեռնիկ չի, այլ շատ լուրջ ու կարևոր որոշում ա: Մասնագիտություն ընտրելու պես մի բան ա: Եթե տվյալ անձը չի հաշտվում քո արժեհամակարգի հետ, ուրեմն ինքը քեզ համար չի: Ավելի լավ ա մենակ մնաս, քան տենց մարդու հետ լինես:
    Բյուր հարցը ոնց հասկանում եմ էն դեպքում ա երբ արդեն դու էդ մարդու հետ որոշ ժամանակ շփվել ես ու սիրում ես ու էնպես չի որ նոր ես ծանոթանում կարող ես որոշել։ Էդ դեպքում որոշլը արդեն ավելի լուրջ ա, ու դժվար։ Ամեն դեպքւմ սա խնդիրների մենակ սկպզբն ա, եթե կրոնը փոխելը զուտ պայմանական չի։ Օրինակ ես կմտածեմ նաև հետագայում երեխու վերաբերյալ հետ երեխեն ինչ կրոն ա ունեալու, նման մրդդիկ հատկապես մուսուլմանները չեն էլ թողնում որ հետագայում երեխեն ինքը որոշի։ Ինչևէ իմ ծանոթներից մեկը ով մուսուլման ա ամուսնացած ա մի մարդու հետ ով չնայած նրան որ իրենից 17 տարով մեծ էր, իրենից առաջ երեք հատ կին էր ունեցել, ու բանտերով անցել փոխեց իր կրոնը էդ աղջկա համար, ձևական ընդունեց մուսուլմանություն։ Աղջկա մայրն էլ դուրս արեց տնից աղջկան քանի որ համաձայն չէր և այլն, մի խոսքով հնդկական կինո : Իրեքն էլ հնդիկներ ի դեպ։ Մի խոսքով հիմա երկու երեխա ունեն չնայած լավ չէն, բայց կրոնը չի պատճառը։ Մի խոսքով ինչ թվում ա բարդ կլնի հետագայում եթե նույնիսկ հանդուրժենք ինչ որ բաներ, ներառյալ կրոնը։
    "Non est ad astra mollis e terris via."

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (08.11.2015)

  21. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մի հարց, ենթադրենք սիրահարվում եք մուսուլման կնոջ, բայց իր համայնքի, միջավայրի համարի շատ կարևոր ա, որ իր ընտրյալ տղամարդը կամ կինը մուսուլման լինի, իսկ Դուք անտարբեր եք կրոնի նկատմամբ, ասենք՝ մեկը ինձ համար՝ որտեղ քրիստոենությունը, էնտեղ էլ իսլամը: Շատերը առանց առանձնապես հավատալու մկրտվում էլ են, եկեղեցում էլ են ամուսնանում: Ի՞նչ տարբերություն, եթե մարդը իսլամ ընդունի: կանե՞ք տենց բան, կամ ո՞նց եք վերաբերվում դրան:
    Գիտակցորեն չեմ փոխի «դավանանքս» այն էլ հանուն սիրո։
    Հնարավերինս հեռու կփախչեմ կնոջից, ում համար կարևոր է և ոչ թե հաշվի առած համայնքի մտածողությունը, մանավանդ կրոնական դավանանքի։
    Եվ այս ամենը կանեմ, ոչ թե կրոնի նկատմամբ անտարբերությունից ելնելով, այլ գիտակցելով, որ նմանատիպ մարդկանց հետ դժվար է, երբեմն էլ անհանրին։
    Կարծում եմ, որ կրոնական դավանանքին այդքան տեղ տվողների համար աշխարհը, աշխարհի վերաբերյալ ընկալումները, փոխհարբերությունների սկիզբն ու վերջը սկսվում-վերջանում, սահմանազատվում են կրոնով։ Իսկ սա սարսափելի ապագա է ենթադրում։

    Շին, սկզբում երբեք բառը չօգտագործեցի, որովհետև հաշվի առա բացառություններից մեկը։ Օրինակ կարծում եմ, որ որևէ դավանաք կարելի է ընդունել, բայց որոշ ժամանակով, հստակ նախադրյալների առկայության դեպքում։ Ասենք, եթե նկատելի է, որ կինը դա տղամարդուց «պահանջում» է վախերից ելնելով, դավանանքն իր էության մեջ էական դեր չունի, և երբ տղան իրեն սիրում է, որպես անձնավորություն, որպես մեկին ինչպես որ է իրականության մեջ։ Ի՞նչ եմ ուզում ասել, եղբայր ջան, որ նմանատիպ երևույթները բավականին լուրջ նախադրյալներ են տղայի համար։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ ժամանակ անց, տղան կկարողանա կնոջը կտրել էդ համայնքի ձգողականությունից։

    Ընդհանուր ասածս այն է, որ վաղվա երջանկության համար կարելի է այսօր մի քիչ էլ մխալ, չէ՞ որ երջանկությունը պարզապես չի շնորհվում։

  22. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի՞ ա՝ ես էլ պատասխանեմ համ իմ հարցին, համ գուցե ինչ-ոչ չափով եղած մոտեցումներին, մեկ էլ տեսար վիճեցինք մի քիչ :ԴԴ

    Ես ինքնս մկրտված չեմ հայ առաքելական եկեղեցում նույնիսկ: Բայց կրոնին շատ զգույշ եմ մոտենում մարդկանց կրոնական զգացմունքներին և այլն, լինեն մուսուլման, թե քրիստոնյա, թե հուդայական, թե որևէ այլ դավանանքի հետևորդ: Ինքս մշակութային առումով առաքելական եմ, հետևում եմ առաքելական եկղեցու տոնացույցին, հաճախում եմ առաքելական եկեղեցի, մոմ եմ վառում, բայց ինձ համար որոշել եմ, որ Աստծո գոյության հարցն ինձ համար անկարևոր ա, իմ կյանքում Աստծո լինել-չլինելը ոչինչ չի փոխում: Էս առումով էս կամ էն կրոնի պաշտոնական հետևորդ լինելը որևէ կերպ իմ արժեհամակարգի վրա չի ազդում: Առիթ ա եղել, այլ եկեղեցիներում էլ եմ մոմ վառել, մզկիթում էլ եմ ծունկի իջել, նամազի մասնակցել: Եթե ենթադրենք անհրաժեշտ լինի, ինձ համար շատ հեշտ կլինի՝ գնալ մկրտվել ու ամուսնանալ հայ առաքելական կամ կաթոլիկ կամ ուղղափառ կամ ղպտիական կամ բողոքական եկեղեցում, չնայած որևէ ցանկություն չունեմ դա անելու: Որևէ անսկզբունքայնություն, չմոյություն և այլն չեմ տեսնում դրանում, որևէ կերպ դրանով իմ գաղափարները չեն փոխվում, որովհետև գուցե նրա համար, ում հետ կապում եմ իմ կյանքը, կարևոր ա դա՝ էդ ձևական կողմը: Նույնկերպ ոչ քրիստոնեական կրոններից որևէ մեկի դեպքում: Ինչքան քրիստոնյա էի, էնքան էլ բուդդիստ կամ մուսուլման կարող եմ լինել:

    Բյուրին հասկանում եմ, որովհետև գիտեմ, որ իր համար կրոնը կարևոր ա, բայց հենց հարցն էդ ա, որ եթե դիմացինի համար կարևոր ա, իսկ մյուս կողմի համար՝ ոչ այնքան, ինչո՞ւ հանուն հարաբերության զիջման չգնալ: Ֆրիմենի ասած՝ պահ, թող ինքը փոխի-ն արդեն էրեխություն ա, մանավանդ քո սիրելի դավանանքներից երևում ա, որ դու ինքդ առանձապես լուրջ չես վերաբերվում կրոնին:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս ծանոթանալ սիրելիի ծնողների հետ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 30
    Վերջինը: 24.04.2016, 20:54
  2. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  3. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  4. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  5. Ի՞նչ խենթություն կանեք Ձեր սիրելիի համար
    Հեղինակ՝ Z77, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 22.09.2008, 01:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •