Կարճ պատասխան՝ Ոչ
Երկար պատասախան՝ Այո, իհարկե՛
Կարճ պատասխան՝ Ոչ
Երկար պատասախան՝ Այո, իհարկե՛
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (08.11.2015)
Chuk (08.11.2015)
Նախ, Տրիբունի ասած «նեդեմ» արարողակարգերը։
Ամուսնությունը երկու հոգու որոշում ա, քո ասած «անկախ կրոնից/ազգից/ցեղից/»։ Եթե դրանցից մեկը պետք ա խանգարի ուրեմն «նեդեմ» կրոնը/ազգը/ցեղը/հարազատությունն ու մնացած ամեն ինչ։
Իսկ եթե կողմերից մեկի համար էս կետերից ցանկացած, ավելի կարևոր ա քան ամուսնությունը, որ առանց դրա ինքը չի կարում/չի ուզում ամուսնանա, ուրեմն «նեդեմ» էդ մեկին ։))))
Թեմային հարցին սենց կպատասխանեմ (էս կարգի մի բան արդեն հնչել ա)։
Ես մարդու հետ ծանոթանալուց արդեն պիտի որ տեսնեմ, որ ինքը տենց խիստ կապված ա ինչ որ ադաթների, արարողակարգերի, ԿՐՈՆԻ։ Ու դա արդեն պտի որ էնքան վանի, որ դժվար էդքանի հետո սեր առաջանա։
Ես չեմ վախենում կրոնից ու իրա արարողակարգերից։ Ես ինքս կնքվել եմ գիտակից տարիքում, կնքահայրս մեր ընտանիքին շատ մոտ մարդ է, ինքն էլ, կարծում եմ, աթեիստ, բայց ընտանիքների մեջ կապն ամրապնդելու համար ուզեց կնքել։ Բայց ես դրանով չդարձա քրոիստոնյա։ Եթե հարցում տրվող «իսլամ ընդունել» ասելով հասկանում ենք, ինչ որ տեղ գրեմ, որ հա, հարց չկա, ընդունում եմ, ու վերջ, խնդրեմ, ուզում ե՞ք վաղը 17 հատ կրոն ընդունեմ, եթե դրանով ինչ որ մեկին լավություն պտի անեմ։
Բայց եթե դա նաև ենթադրի ենթարկվել իրանց շարիաթին, ապա էշոտյան արեք տենց պահանջներն ու պահանջներ ներկայացնողներին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ԲԱ ուրիշ էլ ո՞նց, Արտ ջան: Պարզ չի՞, որ եթե հանուն ամուսնության ես անում, դա ուղղակի ձևական բնույթ ա կրում՝ կողքինին որոշ խնդիրներից զերծ պահելու համար: Ո՞նց կարաս հանուն սիրո սկսես հոգով -սրտով Աստծուն հավատալ:
Հենա դու փաստորեն հանուն ուղղակի բարեկամության մկրտվել ես նույնիսկ: Հո չմո կամ անսկզբունքային չդառար դրանով: Եթե հանուն բարեկամության կարելի ա, խի՞ չի կարելի հանուն սիրած մարդու:
Ուզու՞մ ես մի քիչ ավելի երկար գրեմ:
Իմ դավանանքը, կրոնական հայացքները կարող ա փոխել միայն ժամանակը: Բայց էս պահին ես աթեիստին ձգտող ագնոստիկ եմ:
Երբ ամուսնանում էի, իմ համար եկեղեցական արարողակարգը խիստ ձևական մի բան էր, որն ինձ ոչինչ չէր տալու: Բայց դա արեցինք: Ու, ուշադիր, նույնիսկ կնոջս համար չէր դա: Դա նրա համար էր, որ իմ ու կնոջս հարազատներն իրենց կոնֆորտ զգան, լավ զգան: Կորցրե՞լ ենք մեր ինքնիշխանությունից մի բան: Բացարձակ: Փոխարենը լիքը մարդիկ իրենց լավ են զգացել:
Ես կամ Ջուլը դրանից հետո ֆանատիկ քրիստոնյա չենք դառել: Գուցե մի քիչ կեղծավոր ենք եղել Հիսուսի նկատմամբ, հուսով եմ՝ մեզ կների:
Եթե ես սիրահարված լինեի մուսուլմանի, ապա ինքը կլիներ իմ հայացքների տեր մարդ, դժվար թե ես խրոնիկ հավատավորի սիրահարվեի: Եթե իմ՝ իրա դավանանքը ֆիկտիվ ընդունելը նպաստեր, որ իրա հարազատներն իրան չքարկոծեին ու ինձ էլ ընդունեին, գուցե ես ընդունեի էդ խաղի պայմանը: Չնայած էս պահին ինձ դժվար եմ պատկերացնում նման դերում: Բայց գուցե: Զուտ նրա համար, որ իմ ապագա կինը իմ՝ էդ որոշումը չկայացնելու պատճառով, իրա հարազատներին չկորցներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էստեղ կարևոր է հասկանալ, որ դավանանք փոխելը զուտ դավանանք փոխել չի նշանակում, այլ ինչ–որ առումով քո եսից, քո արժեքներից հրաժարվել, որը դժվար թե լավ բանի տանի, էլ չեմ ասում, որ հաստատ մենակ դավանանքով չի սահմանափակվելու։ Արդեն քանի հոգի նշեցին, որ եթե խոսքը զուտ ինչ–որ արարողակարգերի մասին է, որոնց մասնակցելը մի բարդ բան չի, ոչ էլ սկզբունքորեն անընդունելի է կամ մարդու հայացքներին ու արժեհամակարգին հակասող, ապա դրանց հետևելը խնդիր չեմ համարում, ինչպես սիրելիի, էնպես էլ նրա հարազատների համար։ Օրինակ, չնայած կրոնի հետ կապ չունի, բայց ասեմ. ես ամուսնանալիս հարսանիք չէի ուզում, բայց համաձայնեցի անել զուտ երկու կողմի հարազատների համար (ամուսինս դեմ չէր հարսանիքին, բայց իր համար էլ առանձնապես կարևոր չէր)։ Եկեղեցում պսակվելուց հրաժարվեցի, որովհետև «տեր» ու «հնազանդ» լինելու պահն առնվազն անհեթեթ եմ համարում, բայց դե հաշվի առնելով նաև դրա ձևական բնույթն ու բացարձակապես ոչինչ չնշանակելը, դրան էլ կհամաձայնեի, եթե ամուսինս ուզենար զուտ որպես արարողակարգ։
Բայց ես էլ չեմ պատկերացնում, որ կարող էի սիրել մոլի հավատացյալ մեկին, ում համար իր կրոնն ինձնից ավելի կարևոր է ու ընդհանրապես ամեն ինչից վեր է։ Եթե էդպես լիներ, արդեն իսկ մենք շատ քիչ ընդհանուր բան կունենայինք, հետևաբար մնացածի մասին խոսելն էլ ավելորդ կլիներ։ Ուղղակի կարծես թե իսլամն էն կրոնը չի, որը կարելի է զուտ ձևականորեն ընդունել ու շարունակել ապրել էնպես, ինչպես ապրում էիր մինչև էդ։ Հետևաբար իսլամի դեպքում ձևական կրոնափոխ լինելը մի քիչ լավ չեմ պատկերացնում, իսկ իսկապես կրոնափոխ լինելն անընդունելի եմ համարում։
Նորից եմ ասում. եթե խոսքը սկզբունքորեն կրոնափոխ լինելու մասին է, որը ենթադրում է ապրելակերպի, վարքի որոշակի սահմանափակումներ ու պարտադրանքներ, թեկուզև հոգով–սրտով էդպիսին չդառնաս, ընդունելի չի ինձ համար, որովհետև բացի նրանից, որ ես չեմ ուզում ինձ օտար, ինձ համար ոչ ճիշտ, ոչ նորմալ ու իմ հայացքներին հակասող պահվածք պարտադրվի, նաև չեմ պատկերացնում, թե ոնց կարող եմ սիրել մի մարդու (էլ չեմ ասում՝ հետն ապրել), ով էն աստիճանի չի ուզում հաշվի առնել իմ ցանկությունները, հայացքներն ու ընկնալումները, որ ուզում է ջնջել դրանք ու իր ուզածը պարտադրել։
Շին, դու կարծես թե չես կոնկրետացրել, թե կրոնափոխ լինել ասելով՝ կոնկրետ ինչ ես հասկանում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եվս մեկ անգամ կրկնեմ: Ինձ թվում ա՝ պարզից էլ պարզ ա, որ եթե հանուն մեկի ես էդ արարողություններիմիջով անցնում, դա ուրեմն քեզ համար սկզբունքային նշանակություն չունի ու իրականում չի նշանակում հոգով սչտով քրիստոնյա, բուդդիստ կամ մուսուլման դառնալ:
Ներեցեք եթե վերոմեջբերյալ ձևակերպումս այդքան պարզ չի, որքան ինձ ա թվում:
Շին, կրոնի նկատմամբ անտարբեր լինելը դեռևս չի ենթադրում, որ պետք եղած դեպքում մարդը հեշտ ու հանգիստ կընդունի ցանկացած կրոն։ Ինձ թվում էր՝ պարզ ա, որ կրոնափոխ լինել արտահայտության տակ տվյալ դեպքում հասկանում ենք ինչպես մի կրոնից մյուսին անցնելը, էնպես էլ աթեիզմից ինչ–որ կրոնի անցնելը։ Ես, օրինակ, կոնկրետ կրոն չունեմ, բայց ինձ աթեիստ էլ չեմ համարում, ունեմ բավական հստակ «կրոնական» կողմնորոշում, ընկալումներ, պատկերացումներ կյանքի ու մահվան հարցերի վերաբերյալ, ես ինձ հավատացյալ եմ համարում, ուղղակի ոչ էդ բառի ընդունված պատկերացման համաձայն։ Ու թեկուզ զուտ պաշտոնապես ինչ–որ կրոնի մեջ մտնելն ինձ համար տհաճ ու անընդունելի սահմանափակում կլիներ։
Հիմա եթե դու տվածդ հարցին պատասխանելու համար միայն հենց քեզ նման՝ կրոնի նկատմամբ անտարբեր մարդկանցից ես կարծիք ակնկալում, ուրեմն էստեղ գրառում արածների առնվազն իննսուն տոկոսը չպիտի գրառում աներ, բայց կարծես թե գրառում անողներից ոչ մեկն էլ քո չափ անտարբեր չի կրոնի նկատմամբ։ Նենց որ ոչ զարմանալու կարիք կա, թե ինչի հետդ համաձայնող չկա, ոչ էլ գրածդ աչքս մտցնելու։ Ինձ համար եկեղեցում ամուսնանալը կամ մկրտվելը այլ կրոն ընդունելու հետ համեմատելի չի բոլորովին։ Ես, օրինակ, դրանք երկուսն էլ կարող էի անել, եթե պետք լիներ, բայց այլ դավանանք չէի ընդունի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան ջան, աչք մտցնելու հարց չկա։ Դու ասում ես՝ չես կոնկրետացրել, բա ոնց ցույց տամ, որ իմ կարծիքով կոնկրետացրել եմ՝ առանց ընդգծելու կոնկրետացրածմասը։ Ուղղակի երբ ասում եք՝ չմո, արժեհամակարգ, արժեքներից հրաժարվել, հետո պարզվում ա շատերդ առանց տվյալ դավանանքը ձեր հոգում ընդունելու մկրտվել էլ եք, արդեն չեմ հասկանում, թե էլ եթե ուրիշին վերաբերվի խոսքը արժեքներից հրաժարվել կլինի, իսկ ձեր դեպքում՝ ուղղակի հանուն բարեկամության էր։ Թե չէ իհարկե բոլորն էլ թող արտահայտվեն, թեման բացել եմ քննարկման ու վիճելու համար, ինչ-որ անձնական հարց չի։
Շին, մկրտվելուն (ու նույնիսկ եկեղեցում ամուսնանալուն) մի անգամ մի քանի ժամ ա պահանջվում, ամեն կիրակի եկեղեցի գնալուն, շատ ավելին, իսկ օրը 3 անգամ կզելը անհամեմատ ավելի շատ։
Սա դեռ վերաբերում ա միայն ժամանակի կորստին, ոչ թե ավելի զգալի սահմանափակումների (ինչ որ բան չուտել, ինչ որ բան չանել, պարտադիր ինչ որ բաներ անել)։
Ես հնչած կարծիքներում տեսնում եմ, որ մարդիկ պատրաստ են մասնակցել կրոնական որոշ միջոցառումների, բայց ընդունել այլ կրո՞ն։ Դու ու ես լրիվ այլ բան ենք դրա տակ հասկանում։
Ի դեպ, մենք չենք ասում «չմո», դա մի հոգի ա ասել, ու ինչպես տեսնում ես, էս պահին ոչ մեկ չի կիսում էդ կարծիքը։
Միակ շնորհակալությունն էլ որ ստացել ա, վստահ եմ ստացել ա գրառման մնացած մասին համար։ (էդքան մասին ես էլ էի ուզում շնորհակալություն հայտնել, վերջի նախադասությունից փոշմանեցի)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (08.11.2015)
Բյուր հարցը ոնց հասկանում եմ էն դեպքում ա երբ արդեն դու էդ մարդու հետ որոշ ժամանակ շփվել ես ու սիրում ես ու էնպես չի որ նոր ես ծանոթանում կարող ես որոշել։ Էդ դեպքում որոշլը արդեն ավելի լուրջ ա, ու դժվար։ Ամեն դեպքւմ սա խնդիրների մենակ սկպզբն ա, եթե կրոնը փոխելը զուտ պայմանական չի։ Օրինակ ես կմտածեմ նաև հետագայում երեխու վերաբերյալ հետ երեխեն ինչ կրոն ա ունեալու, նման մրդդիկ հատկապես մուսուլմանները չեն էլ թողնում որ հետագայում երեխեն ինքը որոշի։ Ինչևէ իմ ծանոթներից մեկը ով մուսուլման ա ամուսնացած ա մի մարդու հետ ով չնայած նրան որ իրենից 17 տարով մեծ էր, իրենից առաջ երեք հատ կին էր ունեցել, ու բանտերով անցել փոխեց իր կրոնը էդ աղջկա համար, ձևական ընդունեց մուսուլմանություն։ Աղջկա մայրն էլ դուրս արեց տնից աղջկան քանի որ համաձայն չէր և այլն, մի խոսքով հնդկական կինո : Իրեքն էլ հնդիկներ ի դեպ։ Մի խոսքով հիմա երկու երեխա ունեն չնայած լավ չէն, բայց կրոնը չի պատճառը։ Մի խոսքով ինչ թվում ա բարդ կլնի հետագայում եթե նույնիսկ հանդուրժենք ինչ որ բաներ, ներառյալ կրոնը։
"Non est ad astra mollis e terris via."
Շինարար (08.11.2015)
Անուկ շատ եք ծայրահեղացնում․ իսկ եթե մարդը բոլորովին էլ մոլի հավատացյալ չէ, այլ ողջամիտ մարդ է ու զուտ համայքնի համար ինչպես Չուկն ասեց պետք ա անել ինչ որ արարողակարգ, ինչ որ ձևական բան որն իրականացնում ա մեր ցանկոթյունը։ Օրինակ որքանով ես տեղյակ եմ կոնկրետ իսլամում մուսուլման կնոջ համար է միայն պարտադիր ամուսնանալ մուսուլման տղամարդու հետ, իսկ հակառակ դեպքում ամուսնանում են առանց կրոնափոխ լինելու։ Դեպքերը հիմնականում հենց էսպիսին են լինում։
Էստեղ հիմնականում քննարկվում են էն մարդիկ ովքեր կրոնական խիստ հայացքներ չունեն, քանի որ բնական ա ինձ թվում ա որ, մոլի հավատացյալը ու կրոնական ծեսերին խիստ հետևող մարդըը շատ քիչ հավանական ա որ կսիրահարվի, կամ կորոշի իր կյանքը կապել մի այլ կրոնական հայացքներ ունեցող մարդու հետ։
Ու նաև եթե մենք տվյակ իրադրության մեջ չենք միանշանակ ասելը որ չէ էնքան էլ իրատեսական ու ողջամիտ չէ։
"Non est ad astra mollis e terris via."
Շինարար (08.11.2015)
Արփին, իզուր չի, որ ասում եմ՝ ես էդ ոլորտում կռված եմ: Կրոնն էնպիսի հարց ա, որ ես հարաբերությունների ամենասկզբում ամեն ինչ պարզում եմ, նոր որոշում՝ շարունակել, թե չէ: Մարդու կրոնական պատկանելությունն ինձ համար լուրջ դիլբրեյքեր ա (ինչպես նաև քաղաքական կողմնորոշումն ու մի քանի այլ հարց): Նույնիսկ հիմիկվա ընկերոջս հետ կրոնական հարցերը հենց երկրորդ ժամադրության ժամանակ քննարկել ենք, հասկացել, որ էդ հարցերում համաձայն ենք, խոսակցությունը փակել, անցել առաջ: Եթե համաձայն չլինեինք, դա կլիներ մեր վերջին հանդիպումը:
Ան, ամբողջ հարցն էն ա, որ քրիստոնեության մեջ մկրտվելը հենց դավանանք ընդունելն ա: Մկրտվելով դու հրապարակայնորեն խոստովանում ես, որ դու պատկանում ես տվյալ համայնքին: Ու ինձ համար, անկեղծ ասած, հանուն եկեղեցում ամուսնանալու մկրտվելն ու կրոնի հետևորդ չդառնալն ավելի վատ ա, քան հանուն ինչ-որ մեկի կրոնափոխ լինելը: Դա դառնում ա ձևականորեն քրիստոնեություն ընդունել, իսկ ձևականությունից վատ բան չկա: Բայց դե էստեղ մեղքը եկեղեցունն էլ ա, որ մկրտվողին չի բացատրում, թե՝ գիտե՞ս ինչ կա, դու կրոնի հետևորդ ես դառնում, երբ մկրտվում ես:
Դե, մկրտված չկամ, մկրտության արարողության էլ վերջին անգամ փոքր երեխա ժամանակ եմ ներկա եղել կարծեմ, երևի լավ չեմ պատկերացրել լրջությունը ։ Մի խոսքով՝ համոզեցիր. չէի մկրտվի ։ Բայց դե տենց որ նայես, հայերի երևի մի 90 տոկոսը մկրտված ա, բայց քանի՞սն են իրականում քրիստոնյա։ Տենց որ խորանաս, լիքը բաներ կան մեր կյանքում, որ մաքուր ձևականություն են, բայց բոլորս էլ ուզած–չուզած անում ենք, որովհետև ուրիշ տարբերակ չունենք։ Իսկ կոնկրետ կրոնը, եթե առնվազն մեր երկրում էդ աստիճանի ձևական բնույթ չկրեր, գուցե մկրտության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն էլ քո ասածի պես լուրջ ու որոշիչ լիներ, բայց փաստն էն ա, որ տենց չի։ Իսկ մեր ձևականություններով լի կյանքում (նկատի չունեմ մենակ Հայաստանը, այլ ներկայիս քաղաքակիրթ հասարակությունն ընդհանրապես), երբ կրոնն էլ ա հերթական ձևականություն դառնում, մտածում ես՝ մի հատ ձևականություն ավել, մի հատ պակաս՝ բան չի փոխում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ