Բյուրի հետ լրիվ համամիտ եմ: Սովորական շփման ժամանակ ընդհանրապես որևէ խտրականություն չեմ դնում ու շփվում եմ շատ լայն սպեկտրի մարդկանց հետ` կախված ընդհանուր հետաքրքրություններից: Ես էլ եմ տարբեր եկեղեցիներ ու կրոնական կազմակերպություններ գնացել, արարողությունների մասնակցել, որովհետև կա՛մ ինձ հետաքրքիր ա եղել, կա՛մ ուղղակի չեմ մերժել ծանոթներիս:
Իսկ սիրահարվելն, իմ դեպքում, շատ գիտակցված արարք ա, որի արդյունքում ընտրում եմ էն մարդուն, ում հետ ինձ կոմֆորտ ա, հետաքրքիր, հաճելի, ու կարևոր հարցերի շուրջ նույն մտածելակերպն ունենք: Ես մեկին չեմ կարող սիրահարվել, եթե ինքը որոշ կարևոր հարցերում իմ նման չի մտածում. օրինակ` հոմոֆոբ է, սեքսիստ, ֆանատիկ հավատացյալ (կրոնը կապ չունի), իմ սիրած երաժշտությունն ու ֆիլմերը չի հավանում: Չեմ կարող ու վերջ, էդպիսի մարդն իմ համար հետաքրքիր չի, սեքսի չի, լավ չեմ զգա իր հետ:
Ես նույնիսկ եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինեի, չէի ամուսնանա եկեղեցում, որովհետև պիտի ինչ-որ մեկն ասեր, որ իմ տերն ա, իսկ ես հնազանդ եմ, ինչը լրիվ դեմ ա իմ սկզբունքներին: Հա, այլ տեսանկյունից էդ ընդամենը ինչ-որ ձևական բան ա, բայց դե ես ձևական բաներ էլ չեմ սիրում: Իմ համար ամուսնությունն ընդամենը սիրած մարդու հետ երկարաժամկետ ապրելու որոշում ա, որում ոչ ինչ-որ արարողություններ են պետք, ոչ էլ նույնիսկ օրենքով ամուսնանալն ա էական:
Հ.Գ. Իսկ եթե մուսուլման կնոջ սիրահարվեի, ինքն էլ` ինձ, ուրեմն հաստատ կրոնափոխության կարիք չէր լինի, որովհետև իր կրոնը սենց թե նենց դեմ կլիներ:
Էջանիշներ