Մկրտություն (հուն.՝ βάπτισμά - ընկղմում, սուզում), ջրով կատարվող ծիսական արարողություն, քրիստոնեական սուրբ խորհուրդ` հաստատված Հիսուս Քրիստոսի կողմից։
Մկրտությունը համաշխարհային մշակույթում[խմբագրել]
Ջուրը` իբրև մաքրության խորհրդանիշ, հնուց ի վեր եղել է կրոնական արարողությունների բաղկացուցիչ մաս. դա բացատրվում է մարդկային բնության՝ բարոյական մաքրության համընդհանուր կրոնական պահանջով։ Այն կիրառելի է եղել բաբելացիների (Էնկիի պաշտամունք), պարսիկների, հնդիկների, եգիպտացիների (Իսիսի պաշտամունք), հռոմեացիների ու հույների (Դեմետրայի պաշտամունք), հայերի (Աստղիկի պաշտամունք) և հրեաների շրջանում։ Այս վերջինը թեև ոչ այնքան գաղափարապես, որքան արտաքին ձևով իր փոքրիկ ազդեցությունն ունի քրիստոնեական մկրտության վրա։
Մկրտությունը որպես Սուրբ խորհուրդ Հայոց Եկեղեցում[խմբագրել]
Մկրտության խորհուրդը համընդհանուր է և կիրառում են քրիստոնեական բոլոր եկեղեցիները. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, լինելով աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը, հավատարիմ է մնացել սրբազան խորհրդի լավագույն ավանդույթներին՝ մկրտությունը համարելով առաջին և մարդու համար պարտադիր խորհուրդ, առանց որի ցանկացած այլ խորհուրդ չի կատարվում մարդու վրա։
Մկրտության պայմանները[խմբագրել]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտության կարևոր պայմաններն են՝
Հավատքն առ Սուրբ Երրորդություն` Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված,
Հավատավոր և մկրտված կնքահոր առկայություն` որպես երախայի հոգևոր դաստիարակության երաշխավոր։
Եթե մկրտվողը չափահաս է, պարտ է անգիր իմանալ Տերունական աղոթքը, ապաշխարողական ոգով մասնակցել մկրտությանը և ծոմ պահել մինչև մկրտության ժամը՝ խորհրդի ավարտին Սուրբ Հաղորդություն ընդունելու համար։
Մկրտությունը կատարում է օծված և ձեռնադրված հոգևորականը։
Ցանկալի է նաև ունենալ՝
Խաչ և նարոտ (սպիտակ և կարմիր թելերից հյուսված վզնոց)
սրբիչ
մոմեր
ցանկալի պայման է, որ մկրտությունը կատարվի երեխայի ծննդյան 8-րդ օրը։
...............
և այլն
https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...B8%D6%82%D5%B6
Էջանիշներ