User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Կընդունե՞ք Ձեր սիրելիի դավանանքը հանուն իր հետ լինելու

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ պատասխան. չէ:
    Երկար պատասխան. էս ոլորտում քիչ թե շատ «կռված» լինելով հասկացել եմ մի բան. հենց հանուն սիրելիի քո արժեհամակարգից հրաժարվում ես, խնդիրները սկսվում են: Հետևաբար, եթե սիրելիի համայնքին դուր գալու համար պետք ա ուրիշ կրոն ընդունեմ, ուրեմն ավելի լավ ա էդ սիրելիի հետ չլինեմ: Ու անկեղծ ասեմ. կրոնն ինձ համար էն կարևոր կետերից ա, որը հարաբերություններում փոխզիջման չի գնում: Այսինքն, եթե դու մոլեռանդ հավատացյալ ես, անկախ նրանից որ կրոնի հետևորդ ես, դու շանս չունես ինձ հետ: Ինձ համար սերը թիթեռնիկ-միթեռնիկ չի, այլ շատ լուրջ ու կարևոր որոշում ա: Մասնագիտություն ընտրելու պես մի բան ա: Եթե տվյալ անձը չի հաշտվում քո արժեհամակարգի հետ, ուրեմն ինքը քեզ համար չի: Ավելի լավ ա մենակ մնաս, քան տենց մարդու հետ լինես:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2015), ars83 (18.11.2015), Ruby Rue (07.11.2015), Yevuk (07.11.2015), Աթեիստ (07.11.2015), Այբ (07.11.2015), Զաքար (07.11.2015), Ուլուանա (07.11.2015), Տրիբուն (07.11.2015)

  3. #17
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մի հարց, ենթադրենք սիրահարվում եք մուսուլման կնոջ, բայց իր համայնքի, միջավայրի համարի շատ կարևոր ա, որ իր ընտրյալ տղամարդը կամ կինը մուսուլման լինի, իսկ Դուք անտարբեր եք կրոնի նկատմամբ, ասենք՝ մեկը ինձ համար՝ որտեղ քրիստոենությունը, էնտեղ էլ իսլամը: Շատերը առանց առանձնապես հավատալու մկրտվում էլ են, եկեղեցում էլ են ամուսնանում: Ի՞նչ տարբերություն, եթե մարդը իսլամ ընդունի: կանե՞ք տենց բան, կամ ո՞նց եք վերաբերվում դրան:
    Գիտակցորեն չեմ փոխի «դավանանքս» այն էլ հանուն սիրո։
    Հնարավերինս հեռու կփախչեմ կնոջից, ում համար կարևոր է և ոչ թե հաշվի առած համայնքի մտածողությունը, մանավանդ կրոնական դավանանքի։
    Եվ այս ամենը կանեմ, ոչ թե կրոնի նկատմամբ անտարբերությունից ելնելով, այլ գիտակցելով, որ նմանատիպ մարդկանց հետ դժվար է, երբեմն էլ անհանրին։
    Կարծում եմ, որ կրոնական դավանանքին այդքան տեղ տվողների համար աշխարհը, աշխարհի վերաբերյալ ընկալումները, փոխհարբերությունների սկիզբն ու վերջը սկսվում-վերջանում, սահմանազատվում են կրոնով։ Իսկ սա սարսափելի ապագա է ենթադրում։

    Շին, սկզբում երբեք բառը չօգտագործեցի, որովհետև հաշվի առա բացառություններից մեկը։ Օրինակ կարծում եմ, որ որևէ դավանաք կարելի է ընդունել, բայց որոշ ժամանակով, հստակ նախադրյալների առկայության դեպքում։ Ասենք, եթե նկատելի է, որ կինը դա տղամարդուց «պահանջում» է վախերից ելնելով, դավանանքն իր էության մեջ էական դեր չունի, և երբ տղան իրեն սիրում է, որպես անձնավորություն, որպես մեկին ինչպես որ է իրականության մեջ։ Ի՞նչ եմ ուզում ասել, եղբայր ջան, որ նմանատիպ երևույթները բավականին լուրջ նախադրյալներ են տղայի համար։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ ժամանակ անց, տղան կկարողանա կնոջը կտրել էդ համայնքի ձգողականությունից։

    Ընդհանուր ասածս այն է, որ վաղվա երջանկության համար կարելի է այսօր մի քիչ էլ մխալ, չէ՞ որ երջանկությունը պարզապես չի շնորհվում։

  4. #18
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի՞ ա՝ ես էլ պատասխանեմ համ իմ հարցին, համ գուցե ինչ-ոչ չափով եղած մոտեցումներին, մեկ էլ տեսար վիճեցինք մի քիչ :ԴԴ

    Ես ինքնս մկրտված չեմ հայ առաքելական եկեղեցում նույնիսկ: Բայց կրոնին շատ զգույշ եմ մոտենում մարդկանց կրոնական զգացմունքներին և այլն, լինեն մուսուլման, թե քրիստոնյա, թե հուդայական, թե որևէ այլ դավանանքի հետևորդ: Ինքս մշակութային առումով առաքելական եմ, հետևում եմ առաքելական եկղեցու տոնացույցին, հաճախում եմ առաքելական եկեղեցի, մոմ եմ վառում, բայց ինձ համար որոշել եմ, որ Աստծո գոյության հարցն ինձ համար անկարևոր ա, իմ կյանքում Աստծո լինել-չլինելը ոչինչ չի փոխում: Էս առումով էս կամ էն կրոնի պաշտոնական հետևորդ լինելը որևէ կերպ իմ արժեհամակարգի վրա չի ազդում: Առիթ ա եղել, այլ եկեղեցիներում էլ եմ մոմ վառել, մզկիթում էլ եմ ծունկի իջել, նամազի մասնակցել: Եթե ենթադրենք անհրաժեշտ լինի, ինձ համար շատ հեշտ կլինի՝ գնալ մկրտվել ու ամուսնանալ հայ առաքելական կամ կաթոլիկ կամ ուղղափառ կամ ղպտիական կամ բողոքական եկեղեցում, չնայած որևէ ցանկություն չունեմ դա անելու: Որևէ անսկզբունքայնություն, չմոյություն և այլն չեմ տեսնում դրանում, որևէ կերպ դրանով իմ գաղափարները չեն փոխվում, որովհետև գուցե նրա համար, ում հետ կապում եմ իմ կյանքը, կարևոր ա դա՝ էդ ձևական կողմը: Նույնկերպ ոչ քրիստոնեական կրոններից որևէ մեկի դեպքում: Ինչքան քրիստոնյա էի, էնքան էլ բուդդիստ կամ մուսուլման կարող եմ լինել:

    Բյուրին հասկանում եմ, որովհետև գիտեմ, որ իր համար կրոնը կարևոր ա, բայց հենց հարցն էդ ա, որ եթե դիմացինի համար կարևոր ա, իսկ մյուս կողմի համար՝ ոչ այնքան, ինչո՞ւ հանուն հարաբերության զիջման չգնալ: Ֆրիմենի ասած՝ պահ, թող ինքը փոխի-ն արդեն էրեխություն ա, մանավանդ քո սիրելի դավանանքներից երևում ա, որ դու ինքդ առանձապես լուրջ չես վերաբերվում կրոնին:

  5. #19

    Շին, ինձ համար կարևոր չի, թե դիմացինն ինչ ա. առաքելական ա, մուսուլման ա, Եհովայի վկա, թե աթեիստ: Կարևոր չի, թե ում ա հավատում կամ ում չի հավատում, ինչպես կապ չունի ինքը տղա ա ու տղերքին ա սիրում, թե աղջկերքին, ինքը առանժըվի շալվար ա հագնում, թե սև: Իմ վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ չի փոխվում: Բայց երբ հարցը գալիս ա կյանքն ինչ-որ մեկի հետ կապելուն, ինձ համար կարևոր ա դառնում, թե էն մարդը, որի հետ կյանք եմ կապելու, ոնց ա վերաբերվում վերևում թվարկված բոլոր տեսակի մարդկանց: Եթե իր համար կարևոր ա, որ ես էսինչ եկեղեցու հետևորդ դառնամ որևէ ծիսակատարության համար, իր համար կարևոր կլինի նաև, որ ամուսնանալուց առաջ կույս լինեմ, որ ամեն կիրակի թևի տակ դրած ինձ եկեղեցի տանի, որ գլխիս գլխաշոր գցեմ ու հազար ու մի զրթուզիբիլ:

    Ես ունեմ իմ հավատքը, բայց ինձ համար խնդիր չի եկեղեցով չամուսնանալը: Ուզում եմ, որ դիմացինի համար էլ դա խնդիր չլինի: Ու կյանքս չեմ կապի մեկի հետ, ով դա խնդիր կսարքի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (07.11.2015), Ուլուանա (07.11.2015)

  7. #20
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, էս համատեքստում իմ համար «կարևոր է» արտահատությունը հասկացվում է որպես կենսականորեն անհրաժեշտության պես մի բան։ Կարծում եմ, որ հարաբերություններում պետք է զիջվեն այն ցանկությունները, պահնջները, որոնք ո՛չ անձի (երի) համար կենսականորեն անհրաժեշտություն են, ո՛չ էլ էությունից բխող հատկանիշներ։ Ամեն դեպքում, ես չեմ պատկերացնում, որ զիջելով կարևոր պահանջները, հատկանիշները մարդիկ կկարողանան նորմալ հարաբերություններ ստեղծել կամ պահպանել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.11.2015)

  9. #21
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    954
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի հետ լրիվ համամիտ եմ: Սովորական շփման ժամանակ ընդհանրապես որևէ խտրականություն չեմ դնում ու շփվում եմ շատ լայն սպեկտրի մարդկանց հետ` կախված ընդհանուր հետաքրքրություններից: Ես էլ եմ տարբեր եկեղեցիներ ու կրոնական կազմակերպություններ գնացել, արարողությունների մասնակցել, որովհետև կա՛մ ինձ հետաքրքիր ա եղել, կա՛մ ուղղակի չեմ մերժել ծանոթներիս:
    Իսկ սիրահարվելն, իմ դեպքում, շատ գիտակցված արարք ա, որի արդյունքում ընտրում եմ էն մարդուն, ում հետ ինձ կոմֆորտ ա, հետաքրքիր, հաճելի, ու կարևոր հարցերի շուրջ նույն մտածելակերպն ունենք: Ես մեկին չեմ կարող սիրահարվել, եթե ինքը որոշ կարևոր հարցերում իմ նման չի մտածում. օրինակ` հոմոֆոբ է, սեքսիստ, ֆանատիկ հավատացյալ (կրոնը կապ չունի), իմ սիրած երաժշտությունն ու ֆիլմերը չի հավանում: Չեմ կարող ու վերջ, էդպիսի մարդն իմ համար հետաքրքիր չի, սեքսի չի, լավ չեմ զգա իր հետ:
    Ես նույնիսկ եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինեի, չէի ամուսնանա եկեղեցում, որովհետև պիտի ինչ-որ մեկն ասեր, որ իմ տերն ա, իսկ ես հնազանդ եմ, ինչը լրիվ դեմ ա իմ սկզբունքներին: Հա, այլ տեսանկյունից էդ ընդամենը ինչ-որ ձևական բան ա, բայց դե ես ձևական բաներ էլ չեմ սիրում: Իմ համար ամուսնությունն ընդամենը սիրած մարդու հետ երկարաժամկետ ապրելու որոշում ա, որում ոչ ինչ-որ արարողություններ են պետք, ոչ էլ նույնիսկ օրենքով ամուսնանալն ա էական:

    Հ.Գ. Իսկ եթե մուսուլման կնոջ սիրահարվեի, ինքն էլ` ինձ, ուրեմն հաստատ կրոնափոխության կարիք չէր լինի, որովհետև իր կրոնը սենց թե նենց դեմ կլիներ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (08.11.2015), Զաքար (07.11.2015), Ուլուանա (07.11.2015)

  11. #22
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Իսկ եթե մուսուլման կնոջ սիրահարվեի, ինքն էլ` ինձ, ուրեմն հաստատ կրոնափոխության կարիք չէր լինի, որովհետև իր կրոնը սենց թե նենց դեմ կլիներ:
    Եթե դու կին-կին կամ տղամարդ-տղամարդ հարաբերությունների մասին ես խոսում, քրիստոենությունն էլ ա ոնց որ դեմ, իսկ եթե տղամարդ-կին, ոչ մի կերպ դեմ չի լինի, եթե իսլամ ընդունես:

  12. #23
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դու մոլեռանդ հավատացյալ ես, անկախ նրանից որ կրոնի հետևորդ ես, դու շանս չունես ինձ հետ:
    ո՞նց ես ընդանուր առմամբ իդենտիֆիկացնում Մոլեոանդ հավատացյալին ոչ մոլեռանդից:

  13. #24
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրի հետ լրիվ համամիտ եմ: Սովորական շփման ժամանակ ընդհանրապես որևէ խտրականություն չեմ դնում ու շփվում եմ շատ լայն սպեկտրի մարդկանց հետ` կախված ընդհանուր հետաքրքրություններից: Ես էլ եմ տարբեր եկեղեցիներ ու կրոնական կազմակերպություններ գնացել, արարողությունների մասնակցել, որովհետև կա՛մ ինձ հետաքրքիր ա եղել, կա՛մ ուղղակի չեմ մերժել ծանոթներիս:
    Իսկ սիրահարվելն, իմ դեպքում, շատ գիտակցված արարք ա, որի արդյունքում ընտրում եմ էն մարդուն, ում հետ ինձ կոմֆորտ ա, հետաքրքիր, հաճելի, ու կարևոր հարցերի շուրջ նույն մտածելակերպն ունենք: Ես մեկին չեմ կարող սիրահարվել, եթե ինքը որոշ կարևոր հարցերում իմ նման չի մտածում. օրինակ` հոմոֆոբ է, սեքսիստ, ֆանատիկ հավատացյալ (կրոնը կապ չունի), իմ սիրած երաժշտությունն ու ֆիլմերը չի հավանում: Չեմ կարող ու վերջ, էդպիսի մարդն իմ համար հետաքրքիր չի, սեքսի չի, լավ չեմ զգա իր հետ:
    Ես նույնիսկ եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինեի, չէի ամուսնանա եկեղեցում, որովհետև պիտի ինչ-որ մեկն ասեր, որ իմ տերն ա, իսկ ես հնազանդ եմ, ինչը լրիվ դեմ ա իմ սկզբունքներին: Հա, այլ տեսանկյունից էդ ընդամենը ինչ-որ ձևական բան ա, բայց դե ես ձևական բաներ էլ չեմ սիրում: Իմ համար ամուսնությունն ընդամենը սիրած մարդու հետ երկարաժամկետ ապրելու որոշում ա, որում ոչ ինչ-որ արարողություններ են պետք, ոչ էլ նույնիսկ օրենքով ամուսնանալն ա էական:

    Հ.Գ. Իսկ եթե մուսուլման կնոջ սիրահարվեի, ինքն էլ` ինձ, ուրեմն հաստատ կրոնափոխության կարիք չէր լինի, որովհետև իր կրոնը սենց թե նենց դեմ կլիներ:
    Ամուսնությունը ամբողջ մարդկության համար, անկախ կրոնից/ազգից/ցեղից/... ենթադրում է արարողակարգեր:
    Էս կտրվածքում ինչու՞ ես ուզում քո համատեղ ապրելը անվանել ամուսնություն:
    Մարդիկ ամուսանանալուց իրար խոստանում են մինչ մահ հավատարմություն և սեր:
    իսկ դու "երկարաժամկետ ապրել" ասելով ի՞նչ ժամկետ ինկատի ունես:

  14. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,794
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսնությունը ամբողջ մարդկության համար, անկախ կրոնից/ազգից/ցեղից/... ենթադրում է արարողակարգեր:
    Էս կտրվածքում ինչու՞ ես ուզում քո համատեղ ապրելը անվանել ամուսնություն:
    Մարդիկ ամուսանանալուց իրար խոստանում են մինչ մահ հավատարմություն և սեր:
    իսկ դու "երկարաժամկետ ապրել" ասելով ի՞նչ ժամկետ ինկատի ունես:
    Ապեր, ես առանց արարողակարգի եմ ամուսնացել, երդում-կրակ չեմ կերել, երկու երեխա ունեմ, շատ երջանիկ եմ, թու թու թու: Հույս ունեմ, որ պահը գա, երեխեքս էլ թքած կունենա ինձանից բեաթար բոլոր տեսակի արարողակարգերի վրա ու կուզենան իրանց համատեղ կյանքը իրանց ընտրյալի հետ ամուսնություն կանվանեն, կուզենան՝ համակեցություն, կուզանեն՝ մի բարձի ծերանալ, կուզենան՝ կենգուրու:

    Թեմայի հետ կապված: Քանի որ ես արդեն կնիկ երեխեք ունեմ, ոնց որ արդեն վերը նշվեց, իմ համար դժվար ա ասել, թե ինչ կանեի, հատկապես, որ կինս էլ մուսուլման չի: Բայց ենթադրում եմ, որ եթե ընտրյալս կրոնափոխության հարց բարձրացներ, ինչքան էլ որ սիրեի, հաստատ մեջս մի մեծ բան կկոտվեր: Այսինքն, ես էլ չեմ պատկերացնում ինձ հանուն որևէ մեկի մուսուլման դառանալուց, այնպես ինչպես կաթոլիկ կամ ուղղափառ դառնալուց: Ես էլ մկտրված հայ առաքելական լինելով, հաստատ իմ մուսուլման ընտրյալին չէի ստիպի, որ կրոնափոխ լիներ ու քրիստոնյա դառնար:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.11.2015, 22:56:

  15. #26
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրի հետ լրիվ համամիտ եմ:
    Փուֆ, հարամներ, մեկդ էլ ինձ հետռ համաձայնեք էլի, սենց հավես չի ԴԴ

  16. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,794
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Փուֆ, հարամներ, մեկդ էլ ինձ հետռ համաձայնեք էլի, սենց հավես չի ԴԴ
    Ես քո հետ համաձայն եմ, ապեր։ Արի իրար հետ պսակվենք։ Բայց պիտի դալայ լամա դառնաս։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.11.2015)

  18. #28
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քո հետ համաձայն եմ, ապեր։ Արի իրար հետ պսակվենք։ Բայց պիտի դալայ լամա դառնաս։
    Բա էղա՞վ, Տրիբուն: Ես ամուսնացած մարդկանց հետ գործ չունեմ:

  19. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,794
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էղա՞վ, Տրիբուն: Ես ամուսնացած մարդկանց հետ գործ չունեմ:
    Ապեր, anhush-ի ասելով ես ամուսնացած չեմ, քանի որ համապատասխան արարողակարգերի միջով չեմ անցել։ Ազաբ տղա եմ, մտածի։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.11.2015), Շինարար (08.11.2015)

  21. #30
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, anhush-ի ասելով ես ամուսնացած չեմ, քանի որ համապատասխան արարողակարգերի միջով չեմ անցել։ Ազաբ տղա եմ, մտածի։
    օքեյ, եթե տենց ա, ուրեմն հարց չկա, դալայ-լամա բան մոմենտ չի

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.11.2015)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս ծանոթանալ սիրելիի ծնողների հետ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 30
    Վերջինը: 24.04.2016, 20:54
  2. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  3. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  4. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  5. Ի՞նչ խենթություն կանեք Ձեր սիրելիի համար
    Հեղինակ՝ Z77, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 22.09.2008, 01:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •