Տրիբուն (09.11.2015)
Անհուշ ջան, ինքս էլ դեմ եմ ոչնչացմանը, բայց չեմ փորձում դեմ առ դեմ դուրս գալ բնությանը։ Եթե տրված է մեզ այդ հնարավորությունն, ապա դա նորմալ է։
Ասենք երբ կենդանին սպանում է միայն ուտելու համար, դա դեռ չի նշանակում, որ մարդն էլ պիտի միայն դրա համար սպանի։ Մարդը կարող է սպանել իր շահի համար։
Ամեն դեպքում ոչնչացումները հսկայական մասշտաբներով մարդուն և ընդհանրապես կենդանական աշխարհին զարգացրել ու զարգացնում են։
Տրիբուն ջան, ըստ քեզ ի՞նչ էր Հիտլերը մտածում, երբ զանգվածային ոչնչացում էր անում ու միաժամանակ ստեղծում էր հատուկ կենտրոններ իր տեսակը (ազգը) շատացնելու ու ամրացնելու համար։ Սա՞ էլ բնազդը չէր, անկախ այն բանից, թե որքանով էր տեղին գործում։ Իմ կարծիքով փիլիսոփայությունը զարթնացրեց նրա բնազդը, սակայն խաբեց։
Մի տեղ հարաբերականորեն ճիշտ ես, սակայն ընդհանրապես սխալ։
Ճիշտ է, որ կարող է բանականության այլ ձևեր էլ կան, ասենք ռադիոալիքների տեսքով կամ մեզ սնհայտ մատերիայից կառուցված, որոնց հետ երբևէ որևէ կերպ չենք կարող բացատրվել, թեև առավել ևս զգալ, բայց սա դեռ երևակայություն է, որը դժվար իրականանա։ Փաստերը շատ են, որոնք կողմ են արտահայտվում Տիեզերքի անկրկնելիության գաղափարին։
Մեղուն, դելֆինը և ընդհանրապես ոչ մի կենդանի չկա, որը համեմատելի է մարդու հետ։ Այդ միայն մարդն է, ով կարող է հարց տալ, թե ի՞նչ է տիեզերքը, ինչո՞ւ գոյություն ունի, ո՞վ է այս երկնքի տակ ապրում և այլն։
Նաև միայն մարդն է ով կարող է ստեղծել բաներ, որոնք գոյություն չունեն տիեզերքի ոչ մի հարթավայրում կամ անկյունում. օրինակ ՝ պոեզիա, արվեստ կամ մոլորակի ամեն մեկ մարդու համար չորս տոնա ռումբ։
Փաստորեն, եթե Հիտլերը էտքան մարդ չսպաներ, գերմանացի ազգի գոյությունը վտանգվա՞ծ էր։
Ընգեր, դու էլ չես հասկանում, թե ինչ ես ասում։ Հիտլերը, կամ իրա նմանները կարող ա մտածում էին, որ էտքան մարդ սպանելով իրանք դրախտում են հայտնվելու։ Բայց էտ չի նաշանակում, որ դա օբյեկտիվորեն տենց ա։ Իսկ կենդանին այլ կենդանի սպանում ա օբյեկտիվորեն իրա կամ սնունդը ապահովելու կամ կենսական նշանակության տարածքը պաշտպանելու համար։ Վերջինը, մի միջի այլոց, տեղի ա ունենում շատ հազվադեպ։
anhush (09.11.2015)
Չէ, ընկեր ջան, լավ եմ հասկանում, թե ինչ եմ խոսում։
Կենդանական աշխարհում կենդանին կամ վախից է հարձակվում կամ ուժեղ լինելու զգացումից։ Հիտլերի մոտ էլ նույնն էր, նրան թվում էր, թե կարող է աշխարհը գրավել ու իր տեսակն իշխեր աշխարհում։ Նախորդ գրառման մեջ իմ բերած օրինակը խոսում է այն մասին, որ տեսակն ուզում էր իշխեր։ Չնայած առավել արժեհավատ փաստեր կան իմ ասածի վերաբերյալ։
Ասածս այն է, որ պետք չէ մարդուն էդ տեսանկյունից այդքան զատել ամենահզոր բնազդից։ Բնազդ, որն ամբողջ տիեզերքում է գործում։
Չկա սենց բան ․․․․ հավայի ենթադրություն ես անում։ Ու սրա հիման վրա էլ շարում ես մնացած մտքերդ։ Դրա համար էլ սխալ եզրահանգումներ ես անում։
Քանի որ թեման փղերով սկսեց, նայենք հենց փղերի օրինակով։ Փիղը իրանից թույլ ոչ մի կենդանու վրա երբեք չի հարձավում ուժեղ լինելու զգացումից։ Տենց որ լիներ փիղը պիտի ամենագրեսիվ կենդանին լիներ, քանի որ ամենաուժեղն ա։ Փիղը միայն ինքնապաշտպանվում ա, եթե նորխուժել են իրա կենսական տարածք ու իրան կամ ձագերին վտանգ ա սպառնում։
Բա ասում ենք գիտակից էակ, բան-ման: Փաստորեն բնազդային անասուն։
Չէ, մարդը բնազդով չի սպանում։ Էտ ա էական տարբերությունը։ Մարդը սպանում ա գիտակցված։ Երբ սկսում ա սպանել, սկսում ա հաճույք ստանալ, վայելել։ Ու կանգնում ա միայն էն դեպքում, երբ հավասարազոր ուժ ա դիմացը կանգնում։
Ինչ-որ խիստ բացասական եմ էսօր տրամադրված մարդու նկատմամբ Ուղղակի ամեն կերպ ուզում եմ կենդանիներին պաշտպանեմ։ Ընհանուր առմամբ ես չեմ կարծում, որ մարդը բացասական բան ա ու արհավիրք ա, ոնց որ գրված ա թեմայի վերնագրում։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ մարդը գիտակցված ոչնչացնում ա բնությունը, շրջակա միջավյարը, ու ինքը իրան ու մնացյալ կենդանական աշխարհին կանգնեցնում ա ոչնչացման վտանգի առաջ, ու դրա դեմը պետք ա առնել։ Բայց ես հավատում եմ մարդկային գիտակցությանը ու իրա ապագային։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.11.2015, 02:59:
anhush (09.11.2015)
Սա ես չեմ ենթադրում, կենդանիների հոգեբանության վերաբերյալ գրեթե բոլոր գրականություններում էս եզրահանգումը կա. հատկապես շան մասով է օրինակը շատ բերվում։ Կենդանինները վախից դիմացինի երախն են լիզում, մաքրում բուրդը, փախչում կամ գլխավոր երակն են ցույց տալիս (շնազգիները, իբր չեն վախենում)։
Ասենք եթե սխալ եմ, ապա ինչպե՞ս է, որ արծիվը վագրի վրա չի հարձակվում, բայց նապաստակին գզզում է։
Այստե՞ղ էլ ուժեղի զգացումը դեր չի խաղում։
Գրածիդ կեսը չէի տեսել։ Եղբայր, պետք չի դատել միայն աչքի տեսածով, նույն տրամաբանությամբ, երբ տեսնենք տանիքները թաց, ապա պիտի վստսհորեն ասենք անձրև է եկել։
Փիղը ո՛չ առյուծի մագիլներն ունի, ո՛չ ժանիքները, ո՛չ էլ կարծեմ մարսողական համակարգը։
Մեծությունը, չափսերը դրանք ուժի մասին չեն խոսում։ Մարդը թե՛ փղից, թե՛ կետից հարյուրավոր կիլոգրամներով ու չափսերով փոքր է, բայց …։
իսկ ես չեմ հավատում, քանի որ փաստացի այդպես չի: ամեն մի նոր օրը ավելի է հեռացնում մարդուն բնության հետ ներդաշնակ ապրելուց, չնայած բացարձակ գորակշռությամբ բոլոր մարդիկ էլ համոզված են որ դա ճիշտ չէ:
էս դրվածքը փոխելու համար որակական փոփոխություն ա պետք:
նախ- որ մարդը համարի որ կամֆորտը դա ոչ թե նյութի մեջ է, այլ հոգեկանի:
կոպիտ ասած ոչ թե փող հավաքել ու ընդանրապես նյութ Հավաքել, այլ լրիվ ուրիշ մի բան:
Սեցն ուղղություններ իհարկե մարդկանց մեջ եղել են ու կան, բայց նրանք որակ չեն ստեղծել ու չեն էլ ստեղծի իրերի այսպիսի դրվածքով:
Երաժշտություն չկա բնության մեջ, տիեզերքում էլ գոյություն չունի, ոչ էլ պոեզիա։
Իսկ ինչ վերաբերվում է աբստակցիային, ապա ես դեռ բացի Վան Գոգից ուրիշ ոչ մեկին չեմ լսել, ով նկարել է մի բան, ինչը հայտնաբերվել է տասնյակ տարիներ հետո, հզորագույն աստղադիտակների միջոցով։ Խոսքը «Աստղային Գիշերը» կտավի սպիրալաձև գալակտիկայի մասին է։
Եթե նման դեպքեր կան, խնդրում եմ, ծանոթացրու։
Մարդը նաև գոռոզ է: Որը խանգարում է լինել հնազանդ:
Եթե մի բան չգիտես/չգիտենք դա չի նչանակում որ չկա:
Երաժշտությունը որոշակի հաճախականությունների ու դրանց հարմոնիկաների հաջորդում է, որը անսպառ տիեզերքում ամենամեծ հավանականությամբ կրկնվում են: մարդը մի լավ ապարատ է հասկացել ու փորձում է պգտվել դրանից- հավանականությունների տեսություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ