Ողջույն ժողովուրդ.
Secret Santa խաղի ֆորմատը համոզված եմ շատերիդ է ծանոթ ու քանի որ ես կինոների մեծ սիրահար եմ ու գիտեմ, որ ակումբում էլ լիքը լավ ֆիլմեր սիրողներ կան որոշեցի առաջարկել, որ Կինոսանտա կազմակերպենք:
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև նոյեմբերի 10-ը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի տասին իրենց առաջարկած ֆիլմի դիմաց ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց ֆիլմերն ու ռեվյու, կածիքներ, մտքեր գրեն, ինչու չէ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան:
Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի, որի օրինակներից ընթացքում կներկայացնեմ: Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք, որովհետև ես գիտեմ, որ ակումբում շատ թույն կինոսերներ կան ու հա՛, խոստովանեմ, որ ես ուզում եմ իմանամ իրանց ճաշակները:
Կազմակերպչականը վերցնում եմ իմ վրա, կաշխատեմ ինչքան հնարավոր է լավ կազմակերպել, որ հավես լինի: Ինչքան շատ մարդ մասնակցի, էդքան լավ: Մենակ խնդրում եմ շատ հայտնի ու ստանդարտ ֆիլմեր չուղարկել, որ նայած լինենք:
Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող:
Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար:
Էջանիշներ