Դոգվիլ
Ուրեմն քանի որ ես կանոնների ենթարկվել չեմ սիրում, հատկապես երբ դա ոչ թե ուսանողական տնային առաջադրանք ա, այլ ֆորումի գրառում, էն էլ կինոյի մասին, էն էլ մի կինոյի մասին, որը սաղ տեսել են, ստեղ ոչ մի ֆինտուֆլյուշկաներ չեմ անելու ռիվյու գրելիս, տակն էլ լիքը սփոյլեր կարա լինի:
Մի խոսքով, էս կինոն որ նայեցի, մի հատ գնացի, ստուգեցի տարեթիվը: Տենց էլ կար. 2001-ից հետո: Էս էն կինոներից ա, որի մասին ավելի շատ լսում ես, քան նայում: Մի անգամ շատ տարիներ առաջ աչքի տակով վերջին մասերը տեսել էի, բայց հա լսել եմ, որ ուժեղ հակաամերիկյան կինո ա, որ Դոգվիլը մի հատ տենց պստիկ քաղաք ա, ու մի հատ փախնող աղջիկ գալիս, ընկնում ա էնտեղ, որ սկզբում լավ են ընդունում, հետո ուժըսները սկսվում են:
Ֆիլմի կայֆ պահերից մեկն էն էր, որ էդ պստիկ քաղաքը լրիվ մինիմալիստական-բեմական էր. շատ բաներ իրականում չկան, ուղղակի կավիճով գծած են (օրինակ` gooseberry bushes) կամ ձեռքի օդային շարժումով ես իմանում դրանց գոյության մասին (դռները): Երկխոսություններն ահագին պարզ էին: Ինձ թվում ա՝ էդտեղ մի քիչ սարկազմ կար, մի քիչ ղժժ կար, մանավանդ Գրեյսի ու Թոմի սիրային պահերը: Լրիվ ոնց որ կայֆավատ լիներ:
Դուրս չեկավ ֆիլմի գծայնությունն ու կանխատեսելիությունը, էդ որ սաղ ժպտում են, բայց հեսա ուժըսները սկսվելու են:
Հա, մեկ էլ եթե որևէ մեկի հետաքրքրում ա, թե տեռորիստները որտեղից են ու ինչու են աշխարհը վարի տալիս, էս կինոյում էդ պահը շատ պարզ ու տեսանելի կերպով ցույց ա տրվում:
Վերջը, էլ ինձ երեք ժամանոց կինո չտաք:
Էջանիշներ