Զորբան նայեցի. թույն, թույն, թույն կինո էր, մի տեսակ չէի սպասում Աթեիստի կողմից նման արձագանքի էս ֆիլմի մասին, որովհետև իմ տեսանկյունից շատ լավ ֆիլմ էր, ոչ մի րոպե չեմ ձանձրացել, մեծ հաճույքով նայել եմ:
Շատ տխուր ֆիլմ ա, ընթացքում նենց էի նեղվում հերոսի հետ, մեկ-մեկ դիալոգներ կային, որ թույն մեսիջներ էին, Զորբայի խոսքերը ազատության, դելֆինների, ուղղակի ինչ-որ բաներ անելու մասին շատ լավ էր մտածված: Ֆիլմն ինձ էնքան էր դուր եկել, որ էդ երկրորդական կիքսերն էլ չէին խանգարում, 1964 թվին նկարված ֆիլմ ա ժող, բա ի՞նչ էիք ուզում, էս շրջանի Հիչքոկյան ֆիլմերում շատ ավելի շատ կիքսեր կան, քան էս ֆիլմում: Դերասանական խաղը շատ լավն ա, հատկապես Էնթոնի Քուինը, էդ մարդն ապրում ա իրա կերպարին, վայելում, ու զգացվում է, որ սիրելով ա խաղում: Պարելը բա՜, պարելը:

Շատ լավ մտածված ֆիլմ ա՝ երաժշտությունը, կերպարները, պարերը: Բայց ոնց որ ժամանակաշրջանից ա հա՞, չգիտեմ, շատ Հիչքոկ ֆիլմ ա:
Ամենատպավորված հատվածը. Զորբան խոսում էր հույն-թուրք հարաբերությունների մասին:
Ռուֆ նայի անպայման, ինձ թվում ա կհավանես, մերսի Աթեիստի սանտային:

Էջանիշներ