Լավ, հըլը ասա դու ի՞նչ էիր առաջարկել։
Լավ, հըլը ասա դու ի՞նչ էիր առաջարկել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Դոգվիլ
Ուրեմն քանի որ ես կանոնների ենթարկվել չեմ սիրում, հատկապես երբ դա ոչ թե ուսանողական տնային առաջադրանք ա, այլ ֆորումի գրառում, էն էլ կինոյի մասին, էն էլ մի կինոյի մասին, որը սաղ տեսել են, ստեղ ոչ մի ֆինտուֆլյուշկաներ չեմ անելու ռիվյու գրելիս, տակն էլ լիքը սփոյլեր կարա լինի:
Մի խոսքով, էս կինոն որ նայեցի, մի հատ գնացի, ստուգեցի տարեթիվը: Տենց էլ կար. 2001-ից հետո: Էս էն կինոներից ա, որի մասին ավելի շատ լսում ես, քան նայում: Մի անգամ շատ տարիներ առաջ աչքի տակով վերջին մասերը տեսել էի, բայց հա լսել եմ, որ ուժեղ հակաամերիկյան կինո ա, որ Դոգվիլը մի հատ տենց պստիկ քաղաք ա, ու մի հատ փախնող աղջիկ գալիս, ընկնում ա էնտեղ, որ սկզբում լավ են ընդունում, հետո ուժըսները սկսվում են:
Ֆիլմի կայֆ պահերից մեկն էն էր, որ էդ պստիկ քաղաքը լրիվ մինիմալիստական-բեմական էր. շատ բաներ իրականում չկան, ուղղակի կավիճով գծած են (օրինակ` gooseberry bushes) կամ ձեռքի օդային շարժումով ես իմանում դրանց գոյության մասին (դռները): Երկխոսություններն ահագին պարզ էին: Ինձ թվում ա՝ էդտեղ մի քիչ սարկազմ կար, մի քիչ ղժժ կար, մանավանդ Գրեյսի ու Թոմի սիրային պահերը: Լրիվ ոնց որ կայֆավատ լիներ:
Դուրս չեկավ ֆիլմի գծայնությունն ու կանխատեսելիությունը, էդ որ սաղ ժպտում են, բայց հեսա ուժըսները սկսվելու են:
Հա, մեկ էլ եթե որևէ մեկի հետաքրքրում ա, թե տեռորիստները որտեղից են ու ինչու են աշխարհը վարի տալիս, էս կինոյում էդ պահը շատ պարզ ու տեսանելի կերպով ցույց ա տրվում:
Վերջը, էլ ինձ երեք ժամանոց կինո չտաք:
Cassiopeia (01.12.2015), Բերսերկեր (02.12.2015), Մուշու (01.12.2015), Վոլտերա (01.12.2015)
Վերջը հավանեցի՞ր, թե՞ չէ ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
StrangeLittleGirl (01.12.2015)
Հավանեցի
Ողջույն իմ կինոսեր հասարակություն: Մեր Կինոսանտան ավարտվեց, ներկայացնում եմ ձեզ աղյուսակը, կարող եք տեսնել, թե ով ում սանտան էր, կարծիքներ հայտնել, ուրախանալ, որ գուշակել էիք ձեր սանտային: Շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար, շատ հետաքրքիր ու հավես խաղ ստացվեց ինձ թվում է, նոր ֆիլմեր բացահայտեցինք: Եթե ցանկություն լինի, նորից կկազմակերպենք անպայման: Հա՛, մեկ էլ խնդրում եմ բոլորդ գրեք, թե ինչու՞ եք հենց էս ֆիլմն առաջարկել, կարող եք դուք էլ ձեր առաջարկած կինոների մասին գրել:
Ֆիլմերը բոլորը նայվել են, բացի մեկից, որը Յոհաննը չի նայել հարգելի՝ բանակային պատճառներով ու մի քիչ էլ իմ մեղավորությամբ, բայց խոստացել է նայել, եթե չնայի ես խոստանում եմ գրել էդ ֆիլմի մասին, որովհետև նայել եմ:![]()
![]()
i wanted to destroy something beautiful
Le Havre-ը ի սկզբանե ինձ էր բաժին ընկել, բայց քանի որ նայել էի, փոխեցինք նենց կինոյի, որը չէի նայել, դրա համար ա սենց շփոթություն առաջացել։ Եթե ուզում եք, կարամ ես ռեվյուն գրեմ։
Եկեք մի հատ էլ կազմակերպենք անենք
I may be paranoid but no android!
Աաա՜, ես մեռաՉգիտեմ ինչու, նենց վստահ էի, որ Դոգվիլն ա ընկել նենց մեկի, ով արդեն տեսել էր: Հա, գրի էլի ռիվյուդ:
Կարամ ասեմ, թե ինչու էի Le Havre-ն առաջարկել: Ինձնից երբ կինոյի խորհուրդ են հարցնում, միշտ նշում եմ առաջին մտքիս եկածը: Տվյալ դեպքում դա Le Havre-ն էր: Անցյալ տարի էս վախտերն էի նայել: Ու կարծում եմ՝ թեման էլ բավական ակտուալ ա՝ հաշվի առնելով փախստականների ճգնաժամը:
Հ.Գ. Մարի Սարի, մերսի կազմակերպելու համար: Ու հա, էկեք էլի անենք![]()
մարիօ (02.12.2015)
Le Havre
Ֆիլմը աֆրիկացի իմիգրանտ տղայի մասին է, ով հայտնվում է ֆրանսիական փոքրիկ քաղաքում: Ու քանի դեռ ոստիկանությունը փոքր տղայի հետևից ընկած փորձում է նրան գտնել, մի բարի ծերացած գրող, իսկ հետո ամբողջ համայնքը, տղային օգնում են՝ թաքցնելով իրավապահներից:
Մի քիչ զարմացա, որ ինչ-որ մեկն էս ֆիլմն էր առաջարկել, որովհետև ինչ-որ տեղ ահագին նման էր իմ առաջարկած Central do Brasil-ին: Ընդհանուր կինոն շատ լավն ա, feel good կինո ա, լիքը հումորային պահերով, բայց մեկ անգամյա օգտագործման ֆիլմ է, երկրորդ անգամ դժվար թե ինչ-որ մեկն ուզենա սա նայել: Ու կինոն մի տեսակ պրիմիտիվ թատրոնային ոճ ունի, ինչը հասկանում եմ, որ ռեժիսոր Կաուրիսմակիի ոճն է, բայց անձամբ ինձ չի գրավում: Եթե ռեժիսորը փորձեր ուրիշ ոճով նկարահաներ, կարող ա ֆիլմը վերածվեր բանալ ու անհետաքրքիր պատմության, էնպես որ նկարահանման ոճը ֆիլմի թե ուժեղ, թե թույլ կողմն էր: Ու սա է պատճառը, որ մոտս մեծ ցանկություն չկա նայել Կաուրիսմակիի մյուս ֆիլմերը:
Մի խոսքով, եթե չեք տեսել, նայեք, կարծում եմ դուրներդ կգա, բայց չսպասեք, որ ֆիլմում կտեսնեք ասենք լավ զարգացրած հոգեբանական կերպարներ, ուժեղ սյուժե, հետաքրքիր լուծումներ և այլն, ստեղ տենց բաներ չկան:
I may be paranoid but no android!
Էս հաղորդումը փակվե՞ց։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ