Ես էս խաղի պասիվ մասնակցողներից եմ ու հետաքրքրությամբ հետևում եմ ձեր քննարկումներին։ Ռուֆի հետ համաձայն եմ, միևնույնն ա, վերջում ռեվյուն գրելուց հետո բոլորն էլ կիմանան, թե ում ինչ ա բաժին ընկել։
Ես էս խաղի պասիվ մասնակցողներից եմ ու հետաքրքրությամբ հետևում եմ ձեր քննարկումներին։ Ռուֆի հետ համաձայն եմ, միևնույնն ա, վերջում ռեվյուն գրելուց հետո բոլորն էլ կիմանան, թե ում ինչ ա բաժին ընկել։
Էս էլ իմ Սանտայի նվերը
Աղոթքներ Բոբբիի համար/Prayers for Bobby 2009թ
Գլխավոր դերերում Սիգուրնի Ուիվեր ու լիքը անծանոթ ու քիչ հայտնի դերասաններ:
Պարունակում ա սպոյլերներ:
Իրական դեպքերի հիման վրա նկարահանված էս ֆիլմը Բոբբի Գրիֆիթի ու նրա մոր՝ Մերի Գրիֆիթի մասին է: Բոբբին գեյ դեռահաս է, իսկ Մերին խիստ պահպանողական քրիստոնյա է, ով իր երեխաներին դաստիարակում է քրիստոնեական սկզբունքներով: Իմանալով որդու սեռական օրիենտացիայի մասին, նա փորձում է իր «մեղսավոր» որդուն «բուժել» աղոթքներով, սակայն սա ավելի է սրում իրենց հարաբերությունները: Ի վերջո Բոբբին որոշում է լքել ընտանիքը ու տեղափոխվում է Փորթլենդ, որտեղ էլ չհամակերպվելով ինքն իր հետ ու փորձելով հետ շահել մոր սերը ինքնասպան է լինում:
Բոբբիի մահը ողբերգական ազդեցություն է թողնում Գրիֆիթների ընտանիքի ու հատկապես Մերիի վրա: Երկարատև դեգերումներից հետո Մերին փոխում է իր համոզմունքները նույնասեռականության վերաբերյալ, միանում ԼԳԲՏ համայնքին ու դառնում նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանության գլխավոր ջատագովներից մեկը:
Կինոն ընդհանուր շատ լավն էր, բոլորին խորհուրդ եմ տալիս նայել, համոզված եմ, որ էս կինոյից հետո շատերդ ձեր կարծիքը կփոխեք ԼԳԲՏ մարդկանց մասին: Առանց չափազանցնելու մի քանի տեղ քիչ էր մնում բարձր ձենով լացեի: Սիգուրնի Ուիվերը արտակարգ լավ էր խաղում, բայց մյուս դերասանների խաղը էդքան էլ դուրս չեկավ, մի տեսակ միջակոտ էր:
99%-ով համոզված եմ, որ սանտաս Աթեիստն է: Էսքան ժամանակ մենակ ինքն էր Ակումբում ու ՖԲ-ում էս ֆիլմը խորհուրդ տվել դիտել Եթե Աթեիստը չի, կամ Ռուբին է, կամ էլ Վոլտերան Ամեն դեպքում շատ մերսի, եթե առաջարկած չլինեիր, կարող ա էս ֆիլմը երբեք չնայեի:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.11.2015, 16:20:
I may be paranoid but no android!
Central do Brasil (1998)
Центральный вокзал
Կենտրոնական Կայարան
Երկիր ՝ Բրազիլիա, Ֆրանսիրա
Ռեժիսիոր ՝ Walter Salles
Ժանր ՝ դրամա
Նախ սկսեմ նրանից , որ ես ինքս սեփական ցանկությամբ այս ֆիլմը չէ ընտրի դիտելու համար , բրազիլիական ֆիլմերը իմ համար չեն : Ֆիլմի սկիզբը ստիպում է ուրախանալնրա համար, որ գրել գիտես և ստիպված չես վճարել նամակ գրելու համար : Հետո սկսվում ա բուն ֆիլմը , որը տղայի և նամակներ գրող կնոջ մասին է : Ֆիլմում կան ինչպես ուրախ պահեր այնպես հիասթափեցնող ու բարկացնող : Ընդհանուր առմամբ կարելի է ասել ստացված ֆիլմ , մի որոշ ժամանակ անց հաստատ կվերանայեմ : Ապրի մեր Մարի Սարին կազմակերպելու համար
Հ.Գ. Հուսով եմ մոտս ստացվեց ռեվյու գրել :
Հ.Գ.Գ. Շնորհակալություն ֆիլմը առաջարկողին
Cassiopeia (11.11.2015), Աթեիստ (11.11.2015), մարիօ (12.11.2015), Տրիբուն (12.11.2015)
Էս գաղափարն ինձ ահագին դուր էկավ Ի՞նչ կարծիքի եք գրքասանտա ու ալբոմասանտա անելու մասին
Եթե ես էս կինոն տեսած չլինեի (շատ վաղուց եմ տեսել, Զավեն Բոյաջյանն էր 8 ու կեսի ժամանակ ցույց տալիս ու հիմա լիքը բաներ չեմ հիշում), սենց ռեվյու կարդալուց հետո մոտս ոչ մի ցանկություն չէր առաջանա էս կինոն նայել: Ինչը մի քիչ անարդար ա, որովհետև կինոն շատ լավն ա, ու բրազիլական լավագույն կինոներից մեկն ա, ի դեպ մի քանի օսկարի էր ներկայացվել՝ էդ թվում նաև լավագույն գլխավոր դերասանուհու ու լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիաներում: Չգիտեմ ինչ բրազիլական կինոներ ես տեսել, բայց բրազիլական մի շարք կինոներ գլուխգործոցներ են, օրինակ Աստծո քաղաքը, Հատուկ Ջոկատը 1 ու 2, Արևի հետևում և այլն:
Ռեվյուից մենակ էն եմ հասկացել, որ կինոյի մեջ տղա կար ու նամակ գրող կին, իսկ թե էդ երկուսն իրար հետ ինչ էին անում պարզ չի: Իսկ ֆիլմն իրականում շատ ավելի խորն ու բազմաշերտ ա, քան դա:
I may be paranoid but no android!
Տրիբուն (12.11.2015)
Central do Brasil-ի մասին ես էլ գրեմ:
Մուշույի ոնց հասկացա առաջի ռեվյուն էր, բայց ես մեկ ա ասեմ, որ իմ համար բրազիլական կինո ու բրազիլական սերիալ հասկացությունները շատ տարբեր են ու համ էլ ընդհանրացնելը էդքան էլ ճիշտ բան չի էս դեպքում, որովհետև էս կինոն ոչ մի կապ չունի բրազիլականի մեր պատկերացումների հետ: Ֆիլմը Դորա անունով մի միայնակ կնոջ մասին է, որ մարդկանց փոխարեն նամակներ գրելով է գումար վաստակում և իրեն ծանոթ մի տղայի՝ Խոսեի մոր մեռնելուց հետո որոշում է տղային օգնել, որ գտնի հորը: ՈՒ էդտես սկսվում են իրենց խառը հարաբերություններն ու ճամփորդությունը:
Էս ֆիլմի առաջին երևի մի րոպեն ինչ ասես արժի, էն որ նամակներն էին թելադրում ու ասեմ, թե ինչի: Որովհետև շատ դժվար բան ա մեջդ պահելը էդքան պատմություններ ու կյանքեր ու շատ ավելի դժվար է դրանք սրտին մոտ չընդունել եթե գոնե մի քիչ էմփաթիայի զգացողություն ունես: Ես նախորդ տարի մի կազմակերպությունում լուսանկարիչ էի աշխատում ու օրական մի երեք տուն էի գնում Գյումրիում ֆոտոշարքեր անելու ու էդ ընթացքում չեմ էլ ուզում հիշել, թե ինչեր էի ապրում էդ մենակ ու լքված մարդկանց նկարելուց, հետո ժամերով մտքումս մնում էին իրենց պատմությունները, արցունքներն ու խնդրանքները. էդ նամակ գրող կնոջը երևի դրա համար եմ շատ լավ հասկանում, որովհետև հետո չես իմանում, թե որտեղ թաքցնես էդ պատմությունները, որ անընդհատ չհիշես ու քրքրվես:
Բայց, ինչքան էլ, որ ես հասկանամ Դորային ինքն իմ համար վատ կերպար էր, մինչև վերջ էլ չսիրեցի իրեն ու ընդհանուր ֆիլմում մի տեսակ չսիրվող կերպարներ էին բոլորը, ոնց որ ռեժիսորը հատուկ արած լիներ, որ հակակրանք առաջացնեին: Մի պահ էլ կար, էն որ էն բարի ձյաձյան թողեց գնաց, լացս գալիս էր, մտածում էի՝ ինչ աբիդնի ա գրողի տարածը: Ֆիլմի ընթացքում անընդհատ հիշում էի Տակեշի Կիտանոյի Կիկուջիրո-ն, որովհետև շատ նման են, համարյա նույն սցենարն է, բայց էնտեղ կերպարները սիրվող են: Եթե չեք նայել, էս էլ նայեք ժող:
Ֆիլմն ընդհանուր շատ կոպիտ ա նկարված, երևի դրա համար Մուշույին դուր չի եկել, բայց մի պահ կա, որ գլխավոր դերերի մեջ հարաբերությունները էնքան նուրբ ու սիրով են, որ էն սկզբի կոպտությունները մոռացվում են: ՈՒ դա ինձ դուր ա գալիս, որովհետև ռիթմ ա տալիս ֆիլմին ու շատ միատոն չի ստացվում: Նուրբն ու սենտիմենտալը խնդրում եմ չխառնել, ընդհանուր շատ «տղա» կինո էր(չհարցնեք, թե էդ որն ա, չեմ կարողանա բացատրել):
Հա, մեկ էլ mushu չես ուզու՞մ գուշակես, թե ով էր Սանտադ:
i wanted to destroy something beautiful
Ռուֆուս (12.11.2015)
Աթեիստ (12.11.2015)
Դորան իրոք անտագոնիստն էր, մինչև կինոյի ամենավերջին դրվագը ես էլ իրեն չէի սիրում, բայց վերջին դրվագում հասկանում ես, որ ինքը փոխվել է: Ժոզուեն էլ Դորայի խիղճն էր, ով նրան հետ բերեց ճիշտ ճանապարհին:
Ֆիլմում շատ լավ երևում է աղքատ հյուսիսային Բրազիլիայի ու ավելի բարեկեցիկ հարավային Բրազիլիայի տարբերությունը: Դորային նամակ գրել տվողները անգրագետ են, մեծ մասամբ հյուսիսային Բրազիլիայից գաղթածները: Իսկ Դորան նամակները գրելուց հետո չէր ուղարկում դրանք, որոշները պատռում թափում էր, մյուսները պահում իր մոտ ու հարևանուհու հետ ղժժում նամակների հեղինակների վրա: Ու իրեն չէր էլ հուզում էն, որ իր չուղարած նամակների պատճառով ուրիշնրի ճակատագրերի հետ էր խաղում: Ու պատճառն էն էր, որ ինքը չարացած էր կյանքի նկատմամբ, ինքը թոշակի անցած ուսուցիչ էր ու որպեսզի կարողանար ծերը ծերին հասցնել ստիպված էր ուրիշների համար նամակ գրել, հաճախ էնպիսի մարդկանց համար, ում ինքը արհամարհում էր: Ու Ժոզուեի հետ ընկերությունը իրեն աստիճանաբար փոխեց դեպի լավը, հետ բերեց ճիշտ ճանապարհի վրա:
I may be paranoid but no android!
մարիօ (12.11.2015)
Հա՜, էդ նամակների պահով ուզում էի ասեի, իմ համար ահավոր էր տեսնել, թե ոնց էր ինքը խաղում մարդկանց կյանքերի հետ, ինչ ջղայնանալ էի ջղայնացել, էդ արդար չի ախր, բռնում ես ու ուրիշների կյանքը խառնում, ինչքան էլ, որ իրանք սխալ լինեն, ախր էդ իրանց կյանքն ա: Երևի հենց դրանից էլ Դորայի նկատմամբ հակակրանքը: Մեկ էլ նկատե՞լ եք չէ, որ վերջում նամակները լրիվ դրական են, ուրախ. հեփի էնդ ա լրիվ
i wanted to destroy something beautiful
Սմոք, բախտդ բերել ա հեռախոսով եմ, թե չէ կասեի հա
Առաջարկում եմ՝ ակումբցիների կւղմից կազմված ռեվյուներն առանձին թեմայում տեղադրել, որ չկորեն մեկնաբանությունների մեջ, իսկ ստեղ դրվեն դրանց հղումները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ