User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Չհեքիաթային հեքիաթներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չհեքիաթային հեքիաթներ

    Կար-չկար մի տղա կար՝ անունն էլ Կար: Ուրեմն էս Կարը ասպետ էր, սպիտակ ձիով, բան... իսկակա՜ն ասպետ: Ուղղակի ձախորդ մեռնում էր: Կարի հոպարի մորքուրի տղեն իր անունով վարկ էր վերցրել, հետո չէր կարողացել տալ, փախել էր, արդյունքում սաղ կուժն ու կուլան ջարդվել էր Կարի գլխին: Սպիտակ ձին առգրավել էին, որ աճուրդի հանեին, դե առանց ձիու էլ ի՞նչ ասպետ:

    Ու Կարը, առավոտից իրիկուն, ման էր գալիս տխուր մոլոր գլխիկոր, չէր իմանում ինչ անի:
    Բայց շան գլուխը իրականում լրիվ այլ տեղում էր թաքնված:
    Կուբիդոնը ամբողջ ուժով խփել էր Կարենի գլխին:

    Ու խեղճը հալուցինացիաների մեջ էր:

    Իրան թվում էր, թե սիրահարվել է էն մյուս հոպարի տղու քեռու աղջկա հարևան Ցմփորյանների տոհմից Օլիգարխ Բուգածի աղջկան՝ Գուչային:

    Բայց իրան ո՞վ աղջիկ կտար, իսկի սեփական ձի չուներ՝ բաշը մաժեր:

    Ու ինքը որոշում է գնալ իմաստուն Թզբեչուց խխորհուրդ հարցնելու:

    ***

    -Ձյաձ, սիրահարվել եմ, ի՞նչ անեմ:

    -Ուզի բեր տուն, ի՞նչ պետք ա անես:

    - Բա որ ինքը չուզի՞...

    -Իրա չուզելը հաշիվ չի:

    -Բայց ինքը Բուգածի աղջիկն ա, ինձ կուզի՞:

    Թզբեհչին քիչ մնաց խեղդվեր թզբեհի հատիկները կուլ տալիս: Հետո իրեն բուռն հավաքեց ու իմաստնաբար հարցրեց.
    -Ապեեեե, դու իրան մաքուրո՞վ ես ուզում:

    -Չէ, օժիտով եմ ուզում:

    -Հաաաաա,- իմաստնաբար ծոր տվեց Թզբեհչին,- բարդ ա: Դու պետք ա աներ պապայի.... ըմ.... աչքը մտնես:
    -Ինչո՞վ աչքը մտնեմ:
    -Դե "Ռենջ Ռովեր" չունես, "Ֆեռարի" չունես... ձիովդ մտի:
    -Ձի էլ չունեմ:
    -Ողբամ քեզ: Քեզ մնում ա մի տարբերակ:
    -Ո՞րը:
    -Գնա-մեռի-արի-սիրենը:
    -էդ ի՞նչ ա նշանակում:
    -Դե հերոսի մահով պետք ա մեռնես էլի:
    -Լավ չե՞ս, արա:
    -Ես լավ եմ, դու ո՞նց ես:
    -Որ մեռա, էլ ինչի՞ս ա պետք իրա ուզելը:
    -Տո, այ դոդ, "գնա մեռին" առաջին փուլն ա: Կա նաև "արի սիրեն" փուլ:
    -Լսի, ձյաձ, բա մեռածս տեղից ո՞նց եմ գալու:
    -Դե ռենջ ռովեր չունես, ֆեռարի չունես, պետք ա ձիով գաս:
    - է բայց էդ էլ չոււնեմ:
    -վաաաաայ ...... Ուրեմն դառնանք օղորմի տի տանք քեզ:
    -իիիիիի մեռնելու՞ եմ

    -Դե որ ձի չունե՜ս....

    -Լավ, բա ի՞նչ անենք:
    -AXOTENQ ուրիշ էլ ի՞նչ:
    -Ելք չկա՞,- Կարենը սոված տուզիկի լացակումած աչքերով օգնություն էր աղերսում:
    - Ե՜լք... կա ելք:
    -Ու ո՞րն ա...
    -Ուրեմն սենց ուղիղ գնում ես, առաջին խաչմերուկից աջ ես թեքվում, հետո ուղիղ գնում ես,գնում ես, գնում ես, գնու՜մ ես, էլի ես աջ թեքվում, կլոր պտտվում ես տեղում, ստորգետնյա անցումով ուղիղ գնում ես... տենց ելքը կգտնես, արագացրու:
    Կարենը լսեց իմաստունին ու անշեղորեն կատարեց ցուցումները, ու անցումում, երբ հասել էր իմաստունի նախանշած ելքին գլխին ստացած հարվածից կորցրեց գիտակցությունը:
    ****

    -Վայ, Կար ջան, էս ուշքի էկա՞ր: Թե քեզ ով էր ասում ձի նստես:
    -Ապեր, էն վարկը չի ըլնի:
    -Բայց ինչի՞ ախպեր ջան: Գիտե՞ս ինձ իշքան օգնած կլնեիր:
    -Չէ, չեմ կարա ապեր: Ինձ էլ ա պետք:
    -Հաաաա, նշանդրեքիդ համա՞ր:
    -Ես չեմ նշանվի:
    -Արա՜, հո դու էշ չե՞ս: Բա օժի՞տը:
    -Պետք չի, չեմ ուզում:

    Եթե ես հիմա դաշնամուր նվագող տիրանոզավր տեսնեի, իրենն կնայեի էնպես ոնց տղան, ում անունը էլ չեմ հիշում, նայում էր Կարենին: Բոլորը կարծում էին թե խեղճ տղեն գժվել է: Ձիուց ընկնելուց հետո Կարենը դուրս էկավ աշխատանքից (ինքը հաշվապահ էր դե որտև պապան էլ էր վախտին հաշվապահ էղել, պապն էլ... իրանց մոտ էդ պապական մասնագիտություն էր) ու սկսեց հրուշակագործություն սովորել: Հետո համով բաներ էր սարքում-պատիվ տալիս... Տենց էլի... Ասածս ինչ ա. մեկ-մեկ արժի ընկնել, թափով գլուխը գետնին խփել շատ արժեքներ նորովի արժեվորելու համար :

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Mr. Annoying (04.11.2015), Sambitbaba (04.11.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 280
    Վերջինը: 03.12.2012, 23:06
  2. Հեքիաթներ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.06.2010, 02:35
  3. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 21.12.2009, 11:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •