Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դե նայած, Արտ: Եթե զոռով են կանգնացրել, բայց ինքը իրա գործն ազնվորեն արել ա, պիտի հարգես: Օրինակ պատկերացրու, որ շանս ուներ թաքնվելու ու մահից պրծնելու, բայց էդ պահին իրա զինվորական պարտականությունն ա արել, չհարգե՞ս:

Հիմա դու չհարգելուդ հիմքում դնում ես վարկածը, որ ինքը «էշ նահատակ» ա դառել (կոպիտ եմ արտահայտվում), իսկ ես առանց հիմքի հավատում եմ իրա լավագույն հատկանիշներին:
Անշուշտ, եթե ինքը թեկուզ փորձել ա ինչ որ բան անի, ու դա նշվում ա, իմ համար դա արդեն հարգանքի արժանի ա։ Ես նույնիսկ չեմ փորձի կասկածի տակ դնել էդ փորձը։
Ու ՊՆ-ն փորձում ա տենց դեպքերը լավ լուսաբանել։ Բայց ավելի հաճախ պարզապես նշվում ա հերթական զոհի մասին։