User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Rick and Morty/Ռիք և Մորթի

  1. #1
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Rick and Morty/Ռիք և Մորթի



    Վերջին մի քանի տարվա ընթացքում ամենալավ անիմացիոն սերիալն էր, որ նայել եմ։

    Հեղինակներ - Ջասթին Ռոյլանդ, Դեն Հարմոն
    Տարեթիվ - 2013 - 2 սեզոն(դեռ)
    Ժանր - գիտաֆանտաստիկա, արկածային, կոմեդիա, dramedy

    Ի սկզբանե կերպարներին ստեղծել են՝ որպես Back to the future-ի կերպարներ, և նախատեսվում էր, որ այն կլինի ֆիլմի անիմացիոն սերիալ տարբերակը, բայց հետագայում կերպարները սկսեցին ապրել "իրենց կյանքով"։ Սերիալը գիտնական ալկոհոլիկ Ռիքի և նրա թոռան՝ Մորթիի արկածների մասին է՝ սկսած ամենօրյա ընտանեկան կյանքից, վերջացրած ճանապարհորդություններով դեպի զուգահեռ տիեզերք և multiverse:

    Մի խոսքով, շա՜տ-շա՜տ fucked up սերիալ է, նայել անպայման
    Ich hab' keine Lust.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.10.2015), GriFFin (15.08.2017), Jarre (04.11.2019), Sagittarius (11.11.2019), Աթեիստ (05.11.2019), Մուշու (31.10.2015), Ռուֆուս (02.11.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն ա, բացի 2-րդ սեզոնի վերջին սերիայից սաղ նայել եմ:
    The cake is a lie.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.11.2019)

  5. #3
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն ա, բացի 2-րդ սեզոնի վերջին սերիայից սաղ նայել եմ:
    վերջին սերիան էնքան տրագիկ ա, որ էլ չասեմ։ Շատ լավ էնդինգ ունի։
    Ich hab' keine Lust.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.11.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջին սերիան էնքան տրագիկ ա, որ էլ չասեմ։ Շատ լավ էնդինգ ունի։
    Գիտեմ, մի քիչ սպոյլել են, էդ նայեմ, գրավիտի ֆոլզն եմ սկսում:
    The cake is a lie.

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի երկու ամիս առաջ պատահաբար լսեցի էս սերիալի մասին, լավ գովում էին, բան առաջին սերիան նայեցի ու տարավ: Սիմփսոնները չեմ սիրում, South Park-ն էլ մեկ ու մեջ լավն ա, բայց ոչ էնքան լավը, որ դնեմ բոլոր էպիզոդները նայեմ, բայց Ռիկն ու Մորթին ծերից ծեր որակ էր: Համ էլ չգիտեի որ ամեն սերիայի վերջում փոքր դրվագ կար, առաջին մի քանի սերիայինը բաց էի թողել, դրեցի ֆայլերը նորից քաշեցի, որ դրանք էլի նայեմ
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.11.2019), Աթեիստ (05.11.2019)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ Gravity Falls-ն էլ ա շատ լավը: Ավելի մանկական ա, բայց մեկ ու մեջ Շրեկի նման մեծական հումորներ կան մեջը թաքնված:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (15.08.2017)

  12. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rick and Morty-ի պես սարկաստիկ, ռեալ ու ճիշտ գործ վաղուց չէի նայել։ Ահավոր հզոր ա։ Հեսա երրորդ սեզոնն եմ վերջացնում ու մոտ օրերս էլ դուրս ա գալու չորրորդը ու հուսամ ոչ վերջինը, կապված J. Michael Mendel (պրոդյուսեր)-ի մահվան հետ։ Իմ համար երրորդը ամենահզորն ա։

    Ստեղ ծաղրում են էն բոլոր ախմախ, բայց հասարակության մեջ ահավոր արմատավորված, երևույթները։ Սկսած անձնական կյանքից ու ընտանիքից, վերջացրած կրոնով, էթիկայով և այլնով։ Չկա ոչ մի արգելված թեմա։ Ծաղրում են (շատ իմաստավորված կերպով) ամեն ինչ։

    ՀԳ. վստահ եմ, որ @Աթեիստ -ի դուրը շատ կգա։ Բայց առանց էրեխեքի պիտի նայես, Արտ, ու քֆուրներով տարբերակը պիտի քաշես։ Ամբողջ էֆեկտը հենց լեզվի մեջ ա։

    Լսի՛ր, Մորտի։ Չեմ ուզում քեզ հիասթափեցնել, բայց այն ինչ մարդիկ անվանում են «սեր», իրականում ընդամենը քիմիական ռեակցիա է, որը ստիպում է կենդանիներին բազմանալ։ Սկզբում դա ուժեղ զգացմունքն է, Մորտի, բայց հետո այն կամաց կամաց թուլանում է՝ թողնելով քեզ անհաջող ամուսնության մեջ առանց մի կոպեկ գրպանումդ։ Այդպես է եղել իմ հետ, այդպես կլինի քո ծնողների հետ։ Разорви порочный круг, Морти, եղի՛ր էդ ամեն ինչից բարձր՝ զբաղվի՛ր գիտությամբ։
    Ես գիտեմ, որ դուք իրարից շատ տարբեր եք, բայց պապիկի տեսանկյունից դուք երկուսդ էլ նույն ք*քն եք։
    Ուզո՞ւմ ես լսել հաճելի խոսքեր։ Հանդիպի լեզվաբանի հետ։
    Գիտե՞ս Մորտի, թե ինչ եմ ես մտածում դպրոցի մասին։ Դա ժամանակի իզուր կորուստ է։ Լիքը մարդ վազում է այստեղ այնտեղ, բոլորը իրար հրմշտում են, ինչ որ մարդ կանգնած բոլորի դիմաց ասում է. «երկուսին գումարած երկու....» և բոլոր պատասխանում են՝ «չորս»։ Իսկ հետո հնչում է զանգը, քեզ տալիս են մի բաժակ կաթ ու թղթի մի կտոր, որի վրա օրինակ գրված է «չմոռանաս զուգարան գնալ» կամ դրա պես մի բան։ Ես էն նկատի ունեմ, որ դպրոցը խելոք մարդկանց տեղ չի։
    - Ռիկ, լույս տվող հացերի տեղը մեր խոհանոցը չէ։
    - Իսկ քո անորակ գեների տեղը իմ թոռները չեն, Ջերի, բայց ինչպես տեսնում ես կյանքը լի է թերություններով.....
    - Ավանդույթի համաձայն, գիտական ցուցահանդեսների նպատակն է միավորել երեխաներին և ծնողներին։
    - Դե իսկ գիտության համաձայն ավանդույթները դեբիլների համար են։
    - Ռիկ, իսկ ի՞նչ կլինի այն իրականության հետ, որտեղ մենք քեզ հետ բոլորին սպանեցին։
    - Մորտի, իսկ ի՞նչ կլինի այն իրականության հետ, որտեղ Հիտլերը գտավ քաղցկեղի բուժումը։ Պատասխանը շատ պարզ է. մի մտածի՛ր այդ մասին, Մորտի։
    - Ռիկ, ես ոչ մեկին չեմ ուզում սպանել։
    - Սրանք ընդամենը ռոբոտներ են, Մորտի։ Հանգիստ կրակիր դրանց։
    Կրակում է։ Արյունը ցայտում է «ռոբոտի» մարմնից ու նա մահանում է։
    - Ռիկ, սրանք ռոբոտներ չեն։ Իրանք կենդանի արարածներ են։
    - Ես փոխաբերական իմաստով էի խոսում, Մորտի։ Սրանք բյուրոկրատներ են։ Ես իրանց չեմ հարգում։
    Մորտի, կանգնացրու մեր թռոչղ ափսեն ինվալիդների համար նախատեսված պարկովկայում։ Այս մոլորակի համար ութից քիչ վերջույթ ունեցողները ավտոմատ ինվալիդ են։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.11.2019), Աթեիստ (05.11.2019)

  14. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իհարկե նայել եմ, ու անհամբեր սպասում եմ նոր սեզոնին։
    Էս մուլտսերիալը շատերը համարում են մարդկության լավագույն մուլտը ։)

    Թեմայի մեջ հըլը սա նայի (եթե իհարկե Death stranding-ի թեմայի մեջ ես)։

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.11.2019), Jarre (05.11.2019)

  16. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուն հասնեմ կնայեմ։ Հաստատ վստահ էի, որ կամ նայել ես, կամ էլ դուրդ հաստատ կգա։ Ասա, որ լրիվ Ջորջ Կառլինի ու Վահրամ Սահակյանի ոճով հանված մուլտ ա ))))

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.11.2019)

  18. #10
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    oh jeez. էս երկու օրum համարյա երրորդ սեզոնի վերջն եմ hասել։ Սենց հավեսով վաղուց չէի ծիծաղել

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2020), Աթեիստ (25.12.2019), Հայկօ (25.12.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •