Չգիտեմ հիմա ոնց ա, որ նոր էր բացվել, լավ փորփրել էի՝ ահագին ադեկվատ էր երևացել։ Գներն էլ ինչքան հիշում եմ ափաշքյարա գրած էր։ Բայց երևի սովորողների թվերի խնդիր ունեն, ու միգուցե գները որոշում են նրանով թե ինչքան մարդ կհավաքվի։ Սրանք լրիվ լուրջ օնլայն դասեր են, այսինքն մարդ կա, որ տնայիններ ա ստուգում, հարցերի ա պատասխանում, բան, այսինքն կադրերի ծախսեր ունեն, ու դրա գնի տակից պիտի կարողանան դուրս գալ։ Որ նոր էին սկսել ոնցոր գները $150-500 կարգի էին, կախված կուրսի երկարությունից։ (6-15 շաբաթ էր, ինչ էր)։
Ճիշտն ասած ես Յոհանի միտքն էլ էի հասկացել որպես կոմերցիոն մի հարթակ․․․ ու անվճար լուրջ բան կազմակերպելը մի քիչ անիրական ա, կարծում եմ։ Հեն ա playlandarmenia-ն էլ փորձեց, ու սկզբից լուրջ ֆինանսավորում ունեին, բայց չկարողացան տակից դուրս գալ։ Իրենց խաղերով ահագին խաղացել էի, հոյակապ հարթակ էր, բայց փորձում էին սոց բաներ էլ մեջը մտցնեին (որ երեխաները խաղալուց իրար հետ շփվեին) ու գովազդ կար մեջը, բայց դե հայկական գովազդային շուկան երևի այնքան փոքր ա, ու երեխաներին ուղղված գովազդն իրեն երևի չարդարացրեց․․․ մի խոսքով, բարդ ա հայերենի փոքր շուկայի համար կոմերցիոն սկզբունքներով սենց բաներ կազմակերպելը։ Գյուլբենկյան հիմնադրամը սենց բաներ ֆինանսավորում ա, միգուցե այդ եղանակով կարելի կլինի փորձել ինչ-որ օնլայն հարթակ ստեղծել, բայց լուրջ դասեր, որ ուսուցիչներ ներգրավի․․․ եսիմ, միգուցե առցանց թյութըրինգի միջոցով, ոնցոր ասենք մարդիկ սկայպով եվրոպա-ամերիկաներից չինացի աշակերտներին լեզու-մեզու են սովորացնում։ Այ սա կարող ա լավ գործել․․․ Հայաստանում էլ ուսանողների համար կողքից եկամուտ տալ։ Ստեղծել դասընթացը, ու անհատական աշակերտներին կցել թյութըրների հետ, ովքեր կօգնեն այդ դասընթացը հաղթահարել․․․ Յոհան, գրի՞ ես առնում։
Էջանիշներ