Ի դեպ, հայերենի պահպանման դրդապատճառների ու նպատակների մասին էսքան խոսվեց, ու էս թեմայում երևի բոլորի նշած դրդապատճառներն էլ իմ դեպքում առկա են, բայց մի ուրիշն էլ կա, որի մասին կարծես չեմ գրել. ինձ համար հայերենի պահպանումը նաև գլոբալ նշանակություն ունի, ավելի կոնկրետ` հայապահպանության հարց է նաև, քանի որ առնվազն ինձ համար հայ լինելը նախ և առաջ լեզվով է որոշվում, ոչ թե, օրինակ, կրոնով կամ բոլոր ազգային ավանդույթներին հետևելով: Լեզուն էս հարցում առաջնային եմ համարում: Ու էս առումով ինձ ոչ միայն հենց իմ երեխաների հայ մնալն է հուզում, այլև ընդհանրապես արտերկրում ապրող բոլորի: Պարզ է, որ բոլորի համար պատասխանատու չեմ, բայց գոնե ինձնից կախվածն ուզում եմ անել` ձուլման դեմ պայքարի շրջանակներում: Գիտեմ, հիմա կասեք` վաղ թե ուշ բոլորն էլ ձուլվելու են, վերանան-գնան, բայց դե ի՞նչ արած, եթե, մեկ է, պիտի լինի, թող գոնե ուշ լինի, ոչ թե վաղ, ու նաև ես իմանամ, որ ես լումա չեմ ունեցել էդ ձուլման գործում, դե, չհաշված Հայաստանից հեռանալս, ինչն, իհարկե, դրա հիմքն է, ցավոք:
Էջանիշներ