Քանի որ սենց անկեղծ զրույց բացվեց՝ երեխեքին հայերենը սովորեցնելու անհատական մոտիվների մասին, ես էլ իմ փայն ասեմ..
Հայրենասիրություն, ավանդապաշտություն, արմատների կարևորում..
էս ամենից ես էլ իմ չափաբաժինն ունեմ:
Բայց մայրենի լեզուս ու մշակույթս իմ երեխեքին փոխանցելու մի ավելի կարևոր պատճառ էլ ունեմ, չեմ վախենա դա անվանել՝ կյանքիս չափ կարևոր:
Մեր գերդաստանը Էրգրում եղելա շատ նշանավոր ու շատ մեծ:
Էս գերդաստանի առանձին անդամների մասին նաև լեգենդներ են պատմել նրանց ծննդավայրից շատ հեռու էլ ու մինչև այսօր էլ տեղ-տեղ պատմում են:
Իմ ուղիղ նախնին՝ պապուս հայրն է գաղթել Արևմտյան Հայաստանից Արևելյան:
Քանի որ իրենց քաղաքի նշանավոր մարդկանցից է եղել, պատվի հարց է համարել օգնել բոլոր համաքաղաքացիներին անվտանգ լքել բնակավայրը՝ նահանջելով հարձակվող թուրքական կանոնավոր բանակի դեմ:
Մի քանի տղամարդկանցով կրակը պահել են, մինչև բոլորը դուրս են եկել:
Իսկ պապուս հայրն՝ իր ընտանիքով, վերջինն է լքել բնակավայրը:
Թեև 15 երեխա են ունեցել՝ ընդհանուր առմամբ, բայց մեծ մասը մահացել են համաճարակներից ու ջարդերի տարիներին:
Արդեն Արևելյան Հայաստանում մեծացրել են 4 դուստր ու 3 որդի:
3-ն էլ հետագայում գնացել են Հայրենական պատերազմ ու 2-ը հետ են եկել:
Իսկ 3-րդ եղբորից, ի դեպ, ոչ սև թուղթ է եկել, ոչ էլ՝ մարմինն են գտել:
Կարծիք ու հույս կար, որ գերի ընկնելով կենդանի է մնացել ու հետագայում հետ չի եկել հայրենիք, քանի որ էն ժամանակ գերությունից շատ վերադարձողների «հայրենիքի դավաճան» պիտակով Սիբիր էին աքսորում:
Ամեն դեպքում՝ սրանից հետո պապս, իսկ հետագայում էլ հայրս՝ ողջ գիտակցական կյանքն էդ մարդուն ու նրա հավանական սերունդներին են փնտրել:
Սա այն աստիճան կարևոր է եղել, որ ես ինքս էլ էդ մարդու անունն եմ կրում վրաս:
Հենց էսպիսի մթնոլորտում եմ ես ծնվել ու մեծացել՝ ամբողջ կյանքում աշխարհում ամենակարևոր բանը համարելով ընտանիքն ու դրա հետ կապված ամեն ինչ:
Ընդ որում՝ ես մարդկային կյանքի հավերժականությունն ու հարատևությունը տեսնում եմ սերունդների միջև անխափան կապով, որ գեներով գալիս է հազարամյակների խորքից ու դեռ էդքան էլ պիտի շարունակվի:
ՈՒ էս սերնդե-սերունդ կապն ու կամուրջը ես ամենավատ երազում էլ չեմ կարող պատկերացնել՝ մայրենի լեզվի ու հարազատ մշակույթի սահմաններից դուրս:
Ճիշտ է՝ իմ կյանքը մի քիչ այլ ընթացք է ստացել:
Հայաստանից մեկնել եմ օտար երկիր ուսումը շարունակելու ու էդ ուսման ընթացքում խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով չեմ վերադարձել՝ միայնակ մնալով դրսերում:
Բայց միշտ ու ամեն վայրկյան ինձ վրա պատասխանատվություն եմ զգացել իմ նախնիներից ինձ հասած ու իմ վրա դեմ առած գերդաստանին անխափան շարունակություն տալ ու իմ սերունդների համար էլ պայմաններ ապահովել, որ իրենց նախնիների երբեմնի փառքի մասին տեղեկանան մայրենի լեզվով:
ՈՒ ինչու էի սկզբից գրել, որ սա կյանքիս չափ կարևոր էր ինձ համար, քանի որ պապս ունեցել էր մեկ որդի ու մեկ դուստր, հայրս էլ՝ մեկ որդի ու 3 դուստր, ու այսպիսով էդ ահռելի մեծ գերդաստանն ու ազգանունը շարունակող փաստորեն միայն ես էի մնացել...
..մինչև 2 որդիներիս ծնվելն իհարկե ))
ըսբես բաներ..
Էջանիշներ