Չգիտեմ՝ թեման ամբողջությամբ կարդացել եք, թե ոչ, բայց ոչ ոք «հայապահպանությունն» իր առաջ որպես խնդիր չի դրել։ Չեմ ուզում մյուսների անունից խոսել, բայց կոնկրետ իմ խնդիրն իմ երեխաներին պատշաճ կերպով հայերենը փոխանցելն է։ Թե կմեծանան, կատեն հայերենը, իրենց երեխաներին չեն փոխանցի, թե իրենց երեխաները կասիմիլացվեն, էդ արդեն իրենց խնդիրն է։ Բայց ես ուզում եմ, որ իմ երեխաները հայերեն իմանան այնքան, որ եթե ուզենան մի օր Հայաստանում բնակություն հաստատել, լեզուն խոչընդոտ չլինի։
Էջանիշներ