Աթեիստ (31.03.2016)
Հա բայց Ռիփն էս թեմայում հա էդ ա ասում, որ եթե երեխան տեսնի ծնողի սերը լեզվի նկատմամբ, ինչու պիտի չսովորի: Բացառիկ դեպք չի, շատ նորմալ դեպք ա. ծնողն ուզեցել ա, որ երեխան հայերեն իմանա, նենց ա արել, որ իմանա: Իսկ էն դեպքերում, որ ասում են՝ անհնար էր-բան, իրականում շատ չեն ուզեցել: Ես դեռ չեմ տեսել նենց դեպք, որ ծնողն ուզենա, հետևողական լինի, բայց երեխան չսովորի՝ լինի դա հայերեն, թե ուրիշ լեզու:
Տենց էլ կա: Բայց հետո ինձ հետ, քեզ հետ կամ ուրիշների հետ խոսելիս արդարանում են, թե հնարավոր չէր: Նույն էդպիսի մեկին աչքովս եմ տեսել, թե ոնց էր հետս հայերեն խոսում, շուռ գալիս, երեխայի հետ տվյալ երկրի լեզվով խոսում, երբ երեխան դեռ շատ փոքր էր: Բայց երբ տասներկու տարեկանում երեխան հազիվ էր հայերեն խոսում, մայրն ասում էր՝ ամեն ինչ արեցինք, չստացվեց:
Cassiopeia (25.03.2016), Chuk (24.03.2016), Kita (03.04.2016), Mr. Annoying (24.03.2016), Rammstein (31.03.2016), Smokie (24.06.2016), Նաիրուհի (26.03.2016)
Շատ հետաքրքիր, գիտական հիմքերով հոդված աչքովս ընկավ, որոշեցի կիսվել: Իհարկե, մոդելներն ԱՄՆ-ի համար են սարքված, բայց մյուս պետություններում էլ կիրառելի կլինի: Էստեղ պարզ ասվում ա, որ երկ- կամ բազմալեզու երեխա մեծացնելը ֆանտաստիկայի ժանրից չի, ուղղակի հետևողական աշխատանք ա պետք:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ծովի մասին չի՞ խոսքը, աշնանը երևանում էր ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (31.03.2016), ivy (31.03.2016)
Ծովը որ մի երեք օր մեր տանը մնաց, գյումրիի ակցենտ զգացվեց ։Ճ բայց էդ երևի մեր ազդեցությունն էր։
Էս թեմայում շատ գրառում արեք, փորձ ունեցողներ, ես հիմիկվանից պատրաստվում եմ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Cassiopeia (31.03.2016), John (31.03.2016), Աթեիստ (31.03.2016)
ըստ իս` ծառն ինչքան էլ հաստաբուն լինի, եթե արմատներից կտրես` չորացման է ենթակա..
մեր տանն օրինակ կտրականապես արգելվածա հայերենից բացի այլ լեզու օգտագործել..
ճիշտ է` երեխեքի համար (6.5 ու 4.5) մեկ-մեկ ավելի հարմար է այս կամ այն բառը, նախադասության մեջ, օտար լեզվով օգտագործել, բայց, անկախ ամեն ինչից, հայերենը չգրված օրենք է..
չիմանալու/չհիշելու դեպքում նախ հարցնում են` սա ինչպես կլինի հայերեն, ու նոր հետո միտքը ձևակերպում..
հոգեբաններն ասում են` միայն ուժով ցանկալի արդյունքի դժվար է հասնել.. պետք է շահագրգռես..
դրա համար փոքրիկ խորամանկություններ ենք օգտագործում, ինչպես ասենք ներշնչանքը, որ հայերեն լեզուն կարելի է օգտագործել որպես գաղտնի շփման միջոց..
ասենք` դուք երկու եղբայր իրար հետ դպրոցում հայերեն եք խոսում ու կողքից ոչ ոք չի հասկանում..
հետո` դուք առավելություն ունեք նրանց նկատմամբ, ովքեր ավելի քիչ լեզու գիտեն..
---
ինչպես տան հայկական միջավայրը, այնպես էլ` գեները իրենցն ասում են..
հիմա իրենք են պահանջում, որ, դասերն անելուց հետո իրենց հայրենասիրական տեսահոլովակների շարանը միացնենք..
մեծը, իր ձեռքով, շարֆը փաթաթում է գլխին, ասում է` ֆիդայի եմ, հրացանը վերցնում նստումա դիտելու.. դե փոքրն էլ իրենից լրիվ կրկնօրինակում է...
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 08.06.2016, 23:05:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
մոռացա.
լողացնելուց կինս թողնում է մի քիչ չոփ-չոփ անեն, հետո է գործը ավարտին հասցնում..
անցած շաբաթ, որ չլսեցի ոնց էր փոքրը ցնցուղի տակ թլոշ-թլոշ <Հայեր Միացեք> երգում, քիչ մնաց աթոռից ընկնեմ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վերակենդանացնելով թեման
Մեզ մոտ էնպես է, որ Սոնյան ոչ մի դեպքում չի անցնում գերմաներենի, երբ ինձ հետ է խոսում (անգամ երբ պետք է լինում, ասենք՝ մենակ երկուսով չենք, ու մնացածները հայերեն չգիտեն): Ուրիշները լրիվ հակառակ խնդիրն ունեն. երեխաներն անգամ ծնոողների հետ նախընտրում են տվյալ երկրի լեզվով խոսել, անգամ երբ ծնողների մայրենին լավ հասկանում են:
Իսկ մենք լրիվ մնացել ենք հայերենի մեջ. մամայի հետ` ոչ մի գերմաներեն: Ու ես էդ կանոնը չեմ դրել, այսինքն՝ չեմ ստիպել իրեն կամ զգուշացրել, որ մենակ հայերեն խոսի հետս, ուղղակի ես ինքս հետը միշտ հայերեն եմ խոսել:
Ու հիմա, անկախ նրանից՝ քանի հոգով ենք, ովքեր են շուրջը, երբ ինքը ինձ է դիմում, դա լինում է մենակ հայերենով: Մեկ-մեկ երբ ուրիշ մարդկանց հետ ենք, ասենք՝ սեղանի շուրջ, սկսում եմ գերմաներեն խոսել, որ մյուսներն են ընդգրկվեն զրույցի մեջ, բայց ինքը միևնույն է ինձ հայերենով է պատասխանում: Նույնիսկ երբեմն նյարդայնանում է, թե՝ մամա, հայերեն խոսիր: Երբեմն ուղղակի անհարմար իրավիճակ է ստեղծվում, ոնց որ մյուսներին հատուկ դուրս թողնես զրույցից, բայց դե ինքը չի փոխում լեզուն, երբ մամայի հետ է: Պապան ասում է, որ նույնն էլ հինդիով է. ոչ մի դեպքում չի անցնում գերմաներենի, երբ պապայի հետ է՝ անկախ նրանից, թե կողքից ովքեր կան:
Ասեմ, որ գերմաներենի հետ խնդիր չունի. իր տարեկիցներին հավասար գերմաներեն է խոսում: Բայց դե լեզուն մեզ հետ ընդհանրապես չի փոխում:
Հինդիի մասին իհարկե դատել չեմ կարող, բայց դե հայերեն իր տարիքի համար ընտիր է խոսում: Ու շատ լայն բառապաշար ունի: Իհարկե պիտի նաև հաշվի առնենք, որ ինքն իր բնույթով շատախոս է. էդ լավ նպաստում է, որ լեզուն լավ զարգացնի: Հավանաբար նաև լավ լեզվական հակումներ ունի: Կարծում եմ, հետագա կյանքում լեզուներն իր ուժեղ կողմն են լինելու: Սկսել է նաև անգլերեն խոսել (միայն կողքից լսելով): Էդ արդեն չորրորդ լեզուն է...
Բայց պիտի խոստովանեմ, որ հեչ հեշտ չի շատախոս երեխա ունենալըԻնքնաթիռում երբեմն թվում է, մեր կողքին նստած մարդիկ հիմա կամ մեզ են դուրս շպրտելու ինքնաթիռից կամ իրենք են դուրս թռնելու: Ընդհանրապես կողքից միշտ լայն աչքերով են նայում Սոնյայի «առանց շունչ քաշելու» խոսելուն: Մեկ-մեկ էլ ուղղակի խնդրում են, որ դադար տա
![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 09.10.2016, 12:30:
Arpine (09.10.2016), Freeman (10.10.2016), impression (13.10.2016), Kita (10.10.2016), Peace (10.10.2016), Smokie (10.10.2016), Tiger29 (09.10.2016), Աթեիստ (09.10.2016), Գաղթական (10.10.2016), Հայկօ (14.10.2016), Մուշու (09.10.2016), Նաիրուհի (09.10.2016), Ներսես_AM (10.10.2016), Շինարար (09.10.2016), տեսիլք (09.10.2016)
Ինձ շատ հուզող խնդիր։ Խնդիրը հեշտանում է, երբ հնարավորություն կա տարին մեկ անգամ Հայաստան տանել երեխաներին։ Երկու երեք շաբաթ հետո ոչ միայն բավականին լավացնում են հայերեն խոսելը, այլ հասկանում, գիտակցում հայերեն խոսելու, հաղորդակցվելու, հարազատների հետ շփվելու անհրաժեշտությունը։ Իմ պարագայում մի քիչ դժվար է, քանի որ ես եմ միայն հայերեն խոսում հետները, իսկ հոր հայերենը շատ վատ է ու նա գերադասում է անգլերեն շփվել երեխաների հետ։ Բացի դրանից ապրում ենք հայերից մեկուսացված քաղաքում, ստացվում է մեծամասամբ լսում ու խոսում են անգլերեն և միայն ես եմ մեծ ջանքերի գնով հայերեն խոսեցնում։ Շատ օգտակար խորհուրդներ լսեցի, շնորհակալություն։
Sent from my iPhone using Tapatalk
Cassiopeia (14.10.2016), ivy (14.10.2016), Աթեիստ (14.10.2016)
Օտար երկրում ապրելով՝ հայերենի պահպանման հարցը, եզակի բացառություններով, ժամանակի հարց է միայն... 1 սերունդ, լավ 2 սերունդ, լաաաավ 3, եթե քարը տրաքի, ու ասիմիլացիա: Մնացածը գեղեցիկ խոսակցություններ են:
Վերջին խմբագրող՝ Excelիստ: 29.10.2016, 15:39:
Գաղթական (29.10.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ