User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերակենդանացնելով թեման

    Մեզ մոտ էնպես է, որ Սոնյան ոչ մի դեպքում չի անցնում գերմաներենի, երբ ինձ հետ է խոսում (անգամ երբ պետք է լինում, ասենք՝ մենակ երկուսով չենք, ու մնացածները հայերեն չգիտեն): Ուրիշները լրիվ հակառակ խնդիրն ունեն. երեխաներն անգամ ծնոողների հետ նախընտրում են տվյալ երկրի լեզվով խոսել, անգամ երբ ծնողների մայրենին լավ հասկանում են:
    Իսկ մենք լրիվ մնացել ենք հայերենի մեջ. մամայի հետ` ոչ մի գերմաներեն: Ու ես էդ կանոնը չեմ դրել, այսինքն՝ չեմ ստիպել իրեն կամ զգուշացրել, որ մենակ հայերեն խոսի հետս, ուղղակի ես ինքս հետը միշտ հայերեն եմ խոսել:
    Ու հիմա, անկախ նրանից՝ քանի հոգով ենք, ովքեր են շուրջը, երբ ինքը ինձ է դիմում, դա լինում է մենակ հայերենով: Մեկ-մեկ երբ ուրիշ մարդկանց հետ ենք, ասենք՝ սեղանի շուրջ, սկսում եմ գերմաներեն խոսել, որ մյուսներն են ընդգրկվեն զրույցի մեջ, բայց ինքը միևնույն է ինձ հայերենով է պատասխանում: Նույնիսկ երբեմն նյարդայնանում է, թե՝ մամա, հայերեն խոսիր: Երբեմն ուղղակի անհարմար իրավիճակ է ստեղծվում, ոնց որ մյուսներին հատուկ դուրս թողնես զրույցից, բայց դե ինքը չի փոխում լեզուն, երբ մամայի հետ է: Պապան ասում է, որ նույնն էլ հինդիով է. ոչ մի դեպքում չի անցնում գերմաներենի, երբ պապայի հետ է՝ անկախ նրանից, թե կողքից ովքեր կան:
    Ասեմ, որ գերմաներենի հետ խնդիր չունի. իր տարեկիցներին հավասար գերմաներեն է խոսում: Բայց դե լեզուն մեզ հետ ընդհանրապես չի փոխում:
    Հինդիի մասին իհարկե դատել չեմ կարող, բայց դե հայերեն իր տարիքի համար ընտիր է խոսում: Ու շատ լայն բառապաշար ունի: Իհարկե պիտի նաև հաշվի առնենք, որ ինքն իր բնույթով շատախոս է. էդ լավ նպաստում է, որ լեզուն լավ զարգացնի: Հավանաբար նաև լավ լեզվական հակումներ ունի: Կարծում եմ, հետագա կյանքում լեզուներն իր ուժեղ կողմն են լինելու: Սկսել է նաև անգլերեն խոսել (միայն կողքից լսելով): Էդ արդեն չորրորդ լեզուն է...
    Բայց պիտի խոստովանեմ, որ հեչ հեշտ չի շատախոս երեխա ունենալը Ինքնաթիռում երբեմն թվում է, մեր կողքին նստած մարդիկ հիմա կամ մեզ են դուրս շպրտելու ինքնաթիռից կամ իրենք են դուրս թռնելու: Ընդհանրապես կողքից միշտ լայն աչքերով են նայում Սոնյայի «առանց շունչ քաշելու» խոսելուն: Մեկ-մեկ էլ ուղղակի խնդրում են, որ դադար տա
    Վերջին խմբագրող՝ ivy: 09.10.2016, 12:30:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2016), Freeman (10.10.2016), impression (13.10.2016), Kita (10.10.2016), Peace (10.10.2016), Smokie (10.10.2016), Tiger29 (09.10.2016), Աթեիստ (09.10.2016), Գաղթական (10.10.2016), Հայկօ (14.10.2016), Մուշու (09.10.2016), Նաիրուհի (09.10.2016), Ներսես_AM (10.10.2016), Շինարար (09.10.2016), տեսիլք (09.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •