Երեկ մի 19 տարեկան հայ աղջկա հետ եմ ծանոթացել, որին ակումբցիներից մի քանիսն էլ գիտեն: Խոսում է էնպես, ինչպես խոսում են Հայաստանում ծնված մեծացած մարդիկ, հետն էլ՝ Լոռու ակցենտով, ծնողները Վանաձորից են: Ու ես համոզված էի, որ ինքն էլ է Վանաձորից և նոր է հայտնվել Եվրոպաներում: Էն էլ պարզվեց՝ նա ԵՐԲԵՔ Հայաստանում չի ապրել, ծնվել-մեծացել է Հոլանդիայում: Ոչ ոք ոչ մի տարբերություն չի գտնի իր ու վանաձորցի ուրիշ երիտասարդների խոսքի միջև, կարող եմ գրազ գալ:
Հետն էլ ընտիր գրում է: Համենայնդեպս ֆեյսբուքից կյանքում մտքովս չէր անցնի, որ ինքը Հայաստանում չի մեծացել:
Ու ամբողջը՝ ծնողների շնորհիվ:
Բա, հետո էլ ասում եք![]()
Էջանիշներ