Մայրենի լեզուն այն լեզուն է (կամ լեզուներն են), որոնք յուրացվում են մինչև հինգ տարեկան: Վերջակետ: Էստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Դոմինանտ լեզուն այն լեզուն է, որով առավել հեշտ է արտահայտվում խոսացողը: Մայրենի լեզուներից մեկը կարող է դոմինանտ լինել, մյուսը՝ ոչ: Դոմինանտ կարող է լինել նաև ոչ մայրենի լեզուն:
Երկու, երեք, չորս մայրենի լեզվով երեխա մեծացնելը միանգամայն ռեալ է, գիտականորեն բազմիցս ցույց տրված ու որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դոմինանտությունն է խնդիր, որովհետև սովորաբար կրթության ու միջավայրի լեզուն է դառնում դոմինանտ: Ու հազվագյուտ բալանսավորված երկլեզուները հանդիպում են միայն երկլեզու միջավայրերում, էն էլ ոչ միշտ (Կանադա, Շվեյցարիա, Բելգիա):
Էջանիշներ