Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Երկլեզվությունը առանձնահատուկ շնորհ է, որոշակի տաղանդ, իսկ այստեղ խոսքը սովորական լեզվական ունակություններով էմիգրանտների մասին է։
Ոչ միայն երկլեզվությունը, այլև եռլեզվությունը հատուկ տաղանդ չեն, ոչ էլ բնությունից տրված գերագույն շնորհ: Կարելի է ընդամենը բացել մի քանի հետազոտություն կարդալ, մինչև նմանատիպ համոզմունքին գալը:
Լեզուն հաջողությամբ փոխանցվում է երեխային լեզվակրից, եթե համապատասխան ջանքեր, ժամանակ ու էներգիա է ներդրվում:
Եթե անձնական օրինակը հակառակն է պնդում, ապա դա էլ չի կարելի ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն, և մյուսներին համոզել, թե «չլինող բան է», համակերպվեն:
Իրականությունը մի քիչ ավելի լայն տարածք է, քան անձնական կենսափորձի դաշտը:
Ու բազմալեզվությունն էլ աստծուց տրվող պարգև չի, այլ միանգամայն իրագործելի աշխատանքի արդյունք: