Լեզվին լիարժեք տիրապետում ես, երբ մտածում ես էդ լեզվով։
Արտերկրում ծնված երեխան չի մտածելու հայերեն. այդ մտքի հետ հաշտվել է պետք ու ընդունել որպես անխուսափելի։ Անգամ Հայաստանի բնակիչները, որոնք ընդամենը ռուսական դպրոց են գնացել, հայերեն չեն մտածում, ու բնականաբար հայերենին լիարժեք տիրապետել չեն կարող /ի դեպ, ռուսերենին էլ, մեծ մասամբ, լիարժեք չեն տիրապետում, քանի որ երկու լեզուներն էլ, իրավիճակի բերումով, թերի են մատուցվել։ Բայց դա այլ թեմա է/։
Լեզուն մայրենի դառնում է մի քանի հանգամանքների համակցությամբ, որոնցից հատկապես էական են.
1. Հիմնական տարրական կրթությունը այդ լեզվով ստանալը
2. Օրվա երկու-երրորդը այդ լեզվով խոսող բազմաբնույթ միջավայրում գտնվելը, ընդ որում ժողովրդական խոսքը պարտադիր պայման է՝ կենդանի լեզվի առանձնահատկություններին տիրապետելու համար
3. Այդ լեզվով գրականություն մշտապես կարդալը
4. Կարողանալ ստեղծագործել այդ լեզվով /ինքնաբուխ, ոչ մտովի–թարգմանաբար/
Իմ համեստ կարծիքով, արտերկրում բնակվողները լավագույնս կարող են ջանալ, որ երեխան հայերենին լավ տիրապետի այնքանով, որքանով որևէ այլ օտար լեզվի կարելի է տիրապետել։
Էջանիշներ