Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
ես համոզված եմ, որ եթե ճիշտ աշխատանք տարվի քաղքենիների վրա, ապա էտ քաղքենիները կդառնան ամենամոլի հայերեն լեզուն սիրողները: իսկ դա բոլորին էլ ձեռնատու է:
Պետք ա իրանց ներշնչվի, որ Հայաստանը աշխարհի կենտրոնն է ու ամենահեռանկարային երկիրը
Էհ, արդեն հեքիաթների շարքից բաներ ես ասում։ Դրա համար նախ պետք ա ինքս հավատամ, որ Հայաստանն աշխարհի կենտրոնն ա ու ամենահեռանկարային երկիրը։ Բայց հո տենց չի։

Ինչ վերաբերում ա քաղքենիներին, ապա ես քաղքենիների հետ գործ ունենալ չեմ ուզում՝ անկախ հայերենի նկատմամբ իրանց վերաբերմունքից։ Մարդ իսկի իր համար անհրաժեշտ բաներն անելու ժամանակ չունի, պիտի դնի քաղքենիներին դարձի բերելու վրա ժամանակ ու էներգիա ծախսի՞ տվյալ դեպքում։ Կողքից ինչքանով ստացվում ա, ձեռի հետ էլի անում ենք, բայց հատուկ դասընթացներ չեմ նախատեսում էդ կապակցությամբ ։