Է՜հ, հայեր շատ կան, հայեր գտնելը խնդիր չի, հայերենով հետաքրքրված հայերի գտնելն ա խնդիր։ Այսինքն՝ որ, ասենք, ինձ ու էս թեմայում արտահայտված ծնողների պես կարևորեն իրանց էրեխեքի հայերենի հարցը։ Ես որ կոնկրետ իմ շրջապատում (քիչ թե շատ մոտակայքում ապրողների շրջանում, որոնց հետ հանդիպելը հասանելի ա), չեմ նկատել տենց հայերի։ Մարդիկ իրար օնլայն բան են գրում ընդհանուր, կարդացողներն էլ բոլորը հայեր են, բայց անգլերեն են գրում համարյա բոլորը, իրար անգլերեն պատասխանում, էդ թվում նաև նրանք, ովքեր առանձնապես չեն փայլում անգլերենով, բայց իրանց կոտրտված անգլերենով էլ փորձում են հետ չմնալ, երևի պրեստիժի հարց ա, ինչ ա։ Ուֆ, ջղայնացա էլի, որ հիշեցի...
Էջանիշներ