User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման ինձ համար շատ կարևոր ու հետաքրքիր է, որովհետև ոնց որ թե հանգամանքները տանում են էն ուղղությամբ, որ ես էլ եմ երեխաներիս Հայաստանից դուրս մեծացնելու։

    Ինձ մի բան էլ է հետաքրքիր։ Չնայած էստեղ ոնց որ թե բոլորը Երևանից են կամ երևանյան, այսինքն՝ գրականին հնարավորինս մոտ խոսվածք են օգտագործում տանը, հայերեն սովորեցնելը մի քիչ հեշտանում է։

    Մեր դեպքում երկուսս էլ բարբառովներով ենք խոսում, որոնք իրար նման են, բայց գրականից շատ են տարբերվում (արևմտահայ բարբառներ են), ու հաստատ իրար հետ շարունակելու ենք բարբառով խոսել։ Էդ դեպքում ինչպե՞ս կարելի է գրականն էլ սովորեցնել երեխային, որ դժվար չլինի, չխառնի իրար։ Դա արդեն իսկ երկու լեզու սովորելու հետ կարելի՞ է համեմատել։

    Ես օրինակներ գիտեմ, որ մեր գյուղից ընտանիքների երեխաներ, ովքեր Ռուսաստանում են մեծանում, ռուսերեն գիտեն ու մեր բարբառն են հասկանում, քիչումիչ էլ խոսում են, բայց գրական հայերենը հաճախ չեն էլ հասկանում։
    Այ, քո դեպքում տեսիլքի հարցը երևի ամենատեղինն ա։ Կարծում եմ՝ էս էն դեպքն ա, որ կախված ա նրանից, թե ինչի համար ես ուզում հայերեն իմանա, խոսի երեխադ։ Եթե զուտ իր ծնողներին հասկանալու, հետներն իրենց մայրենի լեզվով հաղորդակցվելու համար, ուրեմն նորմալ ա, որ հենց սկզբից բարբառը սովորի։ Բայց իր ազգի մշակույթին, գրականությանը և այլնին ծանոթանալու համար գրական հայերենը պետք ա։ Հատկապես որ ինքդ ես ասում, որ մարդկանց գիտես, ովքեր իրենց բարբառն են սովորել արտերկրում ապրելով, ու գրական հայերենը համարյա չեն հասկանում։ Եթե հայերենով կրթություն չի ստանալու երեխան, որտեղի՞ց պիտի սովորի գրական հայերենը, եթե ոչ տանը՝ ծնողներից։ Կարծում եմ՝ շատ բարդ կլինի։ Ես քո տեղը որ լինեի, երևի սենց կանեի. երեխայի հետ կխոսեինք միայն գրական հայերենով, իրար հետ էլ երեխայի ներկայությամբ կաշխատեինք էլի հնարավորինս գրական խոսել, իսկ առանձին եղած ժամանակ մեր բարբառով կխոսեինք։ Հակառակ դեպքում, դժվար թե երեխան գրական հայերեն սովորի։ Իսկ եթե գրական հայերենը չսովորի, ոչ էլ կկարդա որևէ բան, որովհետև իր համար դա ինչ–որ խրթին, տառապալից գործ ա լինելու, ասոցիացվելու ա տհաճության հետ ու վանելու ա։ Նույնիսկ գրական հայերեն սովորելու դեպքում են շատերը խուսափում կարդալուց, էլ ուր մնաց՝ նորմալ չտիրապետելով։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարա՞մ կարծիք հայտնեմ։

    Ես մասնագետ չեմ, երեխեքս էլ երկլեզու չեն մեծացել, իրանք սկսել են երկրորդ ու երրորդ լեզու սովորել իմ նման՝ որպես պարտադիր մի բան, որը կյանքում պետք ա գալու հաստատ։ Բայց ես միշտ նախանձով եմ նայել երկլեզու ընտանիքներին։

    Հա, շեղվեցի ․․․ ինչ էի ոզում ասեի ․․․․ Նաիրուհի ջան, իսկ ի՞նչ պարտադիր ա, որ քո ապագա երեխեքը գրական հայերենով խոսեն։ Ինձ թվում ա շատ էլ սիրուն ա, որ բարբառով խոսեն, հատկապես եթե քո ու երեխաներիդ ապագա հոր համար էտ բարբառը փաստացի մայրենին ա։ Էտ էլ ա չէ՞ ինքնության ու մշակույթի կարևր բաղկացուցիչ։ Ինձ օրինակ շատ դուր ա գալիս, երբ երեխեքը հենց իրանց բարբառով են խոսում ու արհեստականորեն չեն փորձում երևանյան գրականով խոսել, որը վերջին հաշվով քանաքեռի բարբառն ա։
    Ապագա պապայի գրական հայերենը չգիտեմ՝ ոնց ա, բայց կոնկրետ Նաիրուհին հաստատ գրական խոսելու խնդիր չունի, ու իր գրական հայերենը բոլորովին արհեստական չի։ Նենց որ էդ խնդիրը չկա իրենց դեպքում։ Ի դեպ, մի բան էլ նոր մտքովս անցավ, չնայած չգիտեմ՝ ինչքանով ա հաջող միտք ու ինչ ազդեցություն կունենա, էդ առումով հետաքրքիր կլիներ ուրիշների կարծիքներն էլ լսել. գուցե պապան բարբառով խոսի, մաման՝ գրական։ Ուղղակի սա նույնը չի, ինչ օտար լեզվի դեպքում, դրա համար եմ մի քիչ կասկածում. օտարի դեպքում լրիվ տարբեր լեզուներ են, ու երեխան ընկալում ա որպես առանձին բաներ, իսկ նույն լեզվի տարատեսակների դեպքում կարող ա խառնելու հավանականությունը մեծանա, ու արդյունքում ոչ մեկին էլ նորմալ չտիրապետի, չգիտեմ։

    Համենայնդեպս, էն սկզբում առաջարկածս տարբերակն, իմ կարծիքով, վատ չի. գրական հայերեն կսովորի, ձեզ էլ կողքից ինչ–որ չափով լսելով՝ պատկերացում կունենա բարբառի մասին, առնվազն կհասկանա։ Բոլոր երնեկներն էս դեպքում համատեղելը դժվար ա, բայց սա կարծես թե վատ տարբերակ չի տվյալ իրավիճակում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anhush (31.10.2015), Նաիրուհի (31.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •