Ան, հնարավոր է, որ լիքը մարդ կա, ով էդ խնդիրը ունի, բայց ես առավել քան համոզված եմ, որ կոնկրետ դու հաստատ Արեգի հայերենի համար անհանգստանալու բան չունես:
Նայիր, ինքը անգլերեն ավելի ուշ է սկսել սովորել, կարելի է ասել՝ վերջերս, լրիվ նորմալ է, որ նոր լեզուն իր միտքը զբաղեցնում է, ու երբեմն էդ լեզվով բառեր են խառնվում հայերենին: Նույնիսկ մենք՝ մեծերս ենք երբեմն հայերեն հարմար բառ գտնելու փոխարեն առաջինը ուրիշ լեզվով հիշում էդ բառը, ասենք՝ ռուսերեն, անգլերեն, բայց դա հո չի նշանակում, թե հայերեն վատ գիտենք, կամ դրանից տուժում է մեր հայերենի իմացությունը:
Նրանք պիտի անհանգստանան, ովքեր իրենց մայրենին լիովին չեն «տալիս» իրենց երեխաներին: Իսկ դու, համոզված եմ, էդ դեպքը չես:
Մի ընկերուհի ունեմ ռուս, ամեն անգամ հիացմուքնով ու բարի նախանձով ասում է՝ ախր էդ ոնց ես անում, որ Սոնյան էդքան լավ հայերեն գիտի: Ու իր ասելով՝ ինքն էլ նույնն է անում, բայց արդյունք չկա: Իրականում էդպես չի: Ինչքան իրենց տեսել եմ, երեխու հետ միշտ գերմաներեն է խոսել կամ կիսագերմաներեն-կիսառուսերեն. բա էդ երեխեն որտեղից պիտի ռուսերեն սովորեր: Ասում է՝ շաբաթ օրերը ռուսական դպրոց եմ տանում, էլի օգուտ չկա: Հա, բա դպրոցը ինչ պիտի անի, եթե մամայից լեզուն չի գալիս կամ գալիս է՝ եսիմ ինչ խառնած վիճակում:
Մի անհանգստացիր իզուր տեղը. դու էնքան ես Արեգի հետ զբաղվում, որ հնարավոր չի, հայերենը թույլ լինի մոտը: Նորից եմ ասում, էդ խնդիրը էն մարդիկ ունեն, ովքեր իերնց ասելով «ամեն ինչ անում են», բայց իրականում հեչ էլ չեն անում:
Էջանիշներ