Մի հարց տամ բոլոր նրանց ովքեր ուզում են իրենց երեխաներին արտերկրում հայերեն խոսել/գրել/կարդալ սովորեցնել՝ ինչո՞ւ եք ուզում որ ձեր երեխան(երը) հայերենին տիրապետեն։ Հարցս պրովոկատիվ չէ, չնայած որ կարող է այդպիսին թվալ․ պարզապես հետաքրքիր է պատճառները լսել, և միգուցե համեմատել՝ զանազանության դեպքում։
Ինքս, արտերկրում մեծացող զավակների ծնող լինելով, երեխաների հայերենին տիրապետելու կապակցությամբ անհանգստության պատճառ չեմ տեսնում։ Ու կարծում եմ, որ տվածս հարցը կարող է բավականին ուղղորդող լինել այս կապակցությամբ իսկ ձեր անձնական պատասխանը՝ հանգստացնող։
Էջանիշներ