Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Սոնյայի «լեզուների» մասին արդեն էնքան են հարցրել, ու ես էլ էնքան եմ պատմել, որ արդեն հավեսս մի քիչ կորել է դրա մասին խոսելու:
Բայց դե որ նորից թեմա բացվեց, ես էլ գրեմ:

Ինքը 4 ու կես տարեկան է: Խոսում է երեք լեզվով՝ հայերեն, հինդի, գերմաներեն. բոլոր երեք լեզուներն էլ մայրենի են իր համար:
Ես միշտ հայերեն եմ հետը խոսել, հետո Հայաստան ենք գնում, մերոնք են էնտեղից գալիս: Նույնն էլ՝ պապան. ինքն էլ նույն ձևով միշտ հինդի է հետը խոսում, Հնդկաստան է տանում, էնտեղից են գալիս: Դե գերմաներենն էլ բնակականաբար էս երկրի լեզուն է, էսպես թե էնպես սովորելու էր: Ինքն էլ քանի որ մի տարեկանից մսուր էր գնում, հիմա էլ արդեն մանկապարտեզ, էդպես մյուս երկու լեզուների հետ զուգահեռ սովորել է:
Լեզուները չի խառնում, ու երեք լեզվով էլ իր տարիքի համար շատ լավ խոսում է: Հիմա երբեմն ստացվում է, որ երբ գերմանացիների հետ ենք լինում, ասենք՝ իր ընկերների հետ, բոլորս միասին գերմաներեն ենք խոսում, ու դա չի խանգարում, որ երբ մենակ լինենք, իրար հետ նորից հայերեն խոսենք:
Քանի որ ես ու իր պապան միասին միշտ անգլերեն ենք խոսել, ինքը նաև էդ լեզուն է անընդհատ լսել: Ու հիմա արդեն լրիվ հասկանում է, երբ ինչ-որ մեկի հետ անգլերեն եմ խոսում: Մի քանի բան էլ ինքն է փորձում ասել:
Ընդհանրապես, շատ հետաքրքրված է լեզուներով: Ուզում է ռուսերեն էլ հասկանալ, քանի որ ինձ երբեմն լսում է էդ լեզվով խոսելիս կամ մուլտիկ է նայում ռուսերեն. ինչ-որ բառեր է կրկնում, հարցնում: Քուրիկիս մոտ էլ որ տանում եմ՝ Իսպանիա, սկսում է իսպաներենից հարցուփորձ անել: Վերջերս պաղպաղակի տաղավարում կողքներս իսպաներեն էին խոսում, հասկացավ, որ իսպաներեն էր, թեև ոչ մի բառ չգիտի, զուտ հնչողությամբ:
Կարծում եմ, իր մոտ «կյանքի բերումով» շատ մեծ հետաքրքրություն կա լեզուների հանդեպ. մենք էլ կողքից զարգացնում ենք, ոնց կարող ենք:
Հայերենի համար բացարձակ չեմ մտահոգվում. ավելի լավ է խոսում, քան Հայաստանում մեծացող իր տարեքի շատ երեխաներ: Հիմա էլ արդեն գրել-կարդալ ենք սովորում: Ու քանի որ ցանկությունն ու հետաքրքրությունը իրենից է գալիս, ես կասեի՝ դուրս հորդում, համոզված եմ, որ էդպես էլ կշարունակի յուրացնել էդ լեզուն:

Ամեն դեպքում, եթե ծնողները երեխայի մոտ լավ ներդնում են իրենց մայրենի լեզուն, պիտի որ ամեն ինչ նորմալ լինի՝ անկախ երկրից: Անհանգստանալու պատճառ չկա:
իմ կասկածներիս հիմքը մի շատ հին /կարդացել եմ վաղուց/ ճապոնական հետազոտությանը ծանոթանալու է եկել:
այնտեղ նրանք պնդում էին, որ երեխան մինչև 12 տարեկան ինչ լեզվով որ խուսում է, դա դառնում է իր մտածողության լեզուն: իսկ երբ որ լեզուները խառնվում են մինչ այդ տարիքը, ապա երեխայի մոտ մտածողական մասում տրավմա է առաջանում:
Դա կարող է արտահայտվել ակընհայտ, կամ լինել թաքուն: