User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, կներես, էս էլ գրեմ, ու էլ չեմ գրի։ Ուղղակի կարծիք եմ ասում, պատկերացրեք, գուցե ապագայում ձեր երեխաներն էլ էսպես մտածեն, հիմիկվանից պատրաստվեք, թե ինչ պիտի պատասխանեք

    Ես ուղղակի չեմ պատկերացնում էդ ինքնություն, արմատներ, գեներ կոչվածը։
    Մորական կողմս Մշից ա, հորականս՝ Խոյից, բայց ես ոչ մի էմոցիոնալ զգացողություն չունեմ էդ վայրերի, էդ բարբառների ու սովորույթների նկատմամբ։

    Ես շատ եմ սիրում Հայաստանը ու ավելի շատ՝ հայերեն լեզուն, բայց սիրում եմ որովհետև հազար ու մի հիշողություն ու զգացողություն ունեմ դրանց հետ կապված։
    Ես երբ Երևանից երկար ժամանակ բացակայում եմ, կարոտից մեռնում եմ, բայց կարոտում եմ ոչ թե շենքերն ու փողոցները, այլ կարոտում եմ իմ զգացողություններն ու հիշողությունները էդ շենքերի ու փողոցների հետ կապված։
    Ու եթե էս ծնված չլինեի էստեղ, մանկությունս էստեղ անցած չլիներ, չեմ պատկերացնում թե ինչը պիտի ինձ ստիպեր հարազատություն զգալ էս վայրերի նկատմամբ։
    Բացի նրանից, որ ծնողներս հետևողականորեն արհեստական հարազատության զգացողություն սերմանեին իմ մեջ։
    Իրենց հիշողություններն ու զգացողություններն արհեստականորեն փոխանցեին ինձ։
    Ու ես չեմ հասկանում թե դրանից ես ինչ պիտի շահեի, բացի արհեստական կարոտից, ու հետագայում գուցե հիասթափությունից։
    Սա էմոցիոնալ կողմի մասին։

    Բայց Բյուրը հետաքրքիր բան ասեց, որ երկլեզու երեխաներին ավելի հեշտ կլինի այլ լեզուներ սովորել, սա ինձ համոզեց, ու կարծում եմ, որ միայն սրա համար, եթե մանավանդ դա առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, արժի երեխաներին հայերեն սովորացնել։
    Բայց էդ ինքնություն, արմատներ, բան մի քիչ կեղծ ու սենտիմենտալ ա ինձ թվում։

    Հ.Գ. Կռիվ չանեք էլի հետս, հազարից մեկ եմ բան գրում՝ ագրեսիվ ռեակցիայից աշխատունակությունս ընկնում ա, հազար հատ գործ ունեմ անելու
    Ընդունեք որպես կարծիք, կամ անտեսեք, անցեք։
    Քանի սա գրում էի արդեն մի քանի այլ կարծիքներ էլ ավելացվեցին, բայց քանի որ արդեն գրել էի, սա էլ տեղադրեմ․․․ միգուցե սա էլ հետաքրքրի։

    Արէա ջան, հետդ կռիվ չեմ անում, բայց մի կարծիք էլ ես հայտնեմ, որը թերևս քոնին հակառակ կլինի։ Բայց մի քիչ սենտիմենտալ հեռվից սկսեմ։ Հայրս նույն ռեժիմով էր աշխատում, ինչ Գաղթականը մի քիչ վերևը նկարագրեց․ առավոտյան որ զարթնում էինք, արդեն գործի էր, երեկոյան էլ պառկում էինք՝ դեռ գործի էր։ Ահագին հաճախ էլ գործուղումների էր լինում։ Ու լավ էլ երջանիկ մեծանում էինք, բարեբախտաբար՝ սիրող ընտանիքում։ Բայց հորս փաստորեն ահագին երկար ընդհանրապես չեմ ճանաչել։ Հետո արդեն որոշ չափով կայացածս տարիքում սովետը չիք եղավ, ու մութ ու ցուրտ և դրանց հաջորթած տարիներին հայրս երկար հատվածներով անգործ էր։ Ու իմ կայացմանը այդքան երևի ոչինչ չի նպաստել, ինչքան այդ համընդհանուր փլուզումը, որովհետև դրա շնորհիվ ճանաչեցի հորս։ Իսկապես ճանաչեցի, այն աստիճան, որ դրանից ոչ շատ ուշ սկսված տարիների անջատման ընթացքում միշտ կողքս եմ զգացել ծնողներիս։

    Հիմա իմ երեխաները Հայաստանում էլ մեծանան, արտերկրում էլ մեծանան, այլ մոլորակում էլ մեծանան, ջանալու եմ նենց անել, որ ճանաչեն իրենց ծնողներին։ Իսկ դրա մի ահռելի մասը ու դրան նպաստող առանցքային պայմաններից մեկը ծնողների լեզուն իմանալն է։ Ու դա ինձ համար բացարձակ էլ արհեստական չի, ինչքան էլ շրջակա միջավայրը այդ լեզվով չի խոսում։ Արդյունավետություն, հաջողակություն և այլն երկրորդական են այս հարցում ինձ համար․․․ բնականաբար ինչքան շատ բան իմանան երեխաները, լեզուներն էլ հետը, այնքան ավելի լավ․․․ բայց լեզուն առաջին հերթին մշակույթի մեջ ոտքդ դնելն է, իսկ իմ ըմբռնումով, մշակույթը սկսվում է հենց ծնողներից, երբ իրենք կան։ Ու սրա մասերից է նաև այն, որ ես ջանալու եմ երեխաներիս տալ այն ամենը, ինչ ես ունեմ/գիտեմ/հասկանում եմ։ Իրենք էլ իրավասու են դրանից օգտվել կամ ժխտել, բայց չտալը, թե ինչ է դժվար է կամ հետագայում կարող է անիմաստ լինել, կարծում եմ մի քիչ անհեռատեսական է։ Հա, եթե չինարեն իմանայի, էդ էլ կփորձեի փոխանցել, եթե գեղարվեստոական սուլել իմանայի, դա էլ կփորձեի փոխանցել։ Իսկ եթե երեխաները հետագայում ասեն՝ բա պե՞տք էր, կասեմ՝ դա արդեն ձեր գործն է, իմ գործը տալն էր․․․

    Ու թող ների ինձ Ուլուանան․․․ կարծում ես այս տիպի զրույցներն էլ են շատ կարևոր, քանի որ հա՛մ ոգևշնչում են, հա՛մ էլ անելիքն են որոշում․․․ ի վերջո տարբեր մարդիկ տարբեր մտադրություններով են լեզուն փոխանցում զավակներին, ինչից մեթոդներն էլ կարող են իրարից տարբերվող լինել։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.06.2018), StrangeLittleGirl (16.06.2018), Արէա (16.06.2018), Բարեկամ (16.06.2018), Գաղթական (16.06.2018), Ուլուանա (16.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •