Ես մենակ երևույթի մասին գիտական հոդվածներ գիտեմ: Իսկ շուրջս նայելով էլ լիքը հայ էրեխեքի գիտեմ, որոնց մայրենիներից մեկը հայերենն ա, որովհետև ծնողները հետները հայերեն են խոսել:
Մարդիկ լրիվ տարբեր մեխանիզմներով են սովորում լեզուն մինչև հինգ տարեկան (ըստ որոշ աղբյուրների, մինչև ութ կամ տասը) և դրանից հետո: Ըստ սահմանման, մայրենին հենց մինչև հինգ տարեկան յուրացված լեզուն է: Պարզապես մեկ այլ լեզվի իմացությունն էդ տարիքից հետո սովորածն է, ինչքան էլ լավ տիրապետեն լեզվին: Խորություն ու ըմբռնողականություն ասելով ի՞նչ ես հասկանում: Քերականությու՞ն, հնչյունաբանությու՞ն, բառապաշա՞ր, պրագմատիկա՞: Գիտությունը ցույց ա տալիս, որ մինչև հինգ տարեկան լեզու սովորելիս էս ամենում խնդիր չի լինում, բացի բառապաշարից, որովհետև մարդու բառապաշարն աճում ա տարիքի հետ:
Էջանիշներ