User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ ա նշանակում խոսակցական մակարդակ: Երկու բառ իրար կապելն ու կենցաղային մի քանի բառ իմանալն էլ ա խոսակցական, քաղաքական բանավեճերի մասնակցելու ունակությունն էլ: Ու ի վերջո, եթե էդ խոսակցական հիմքը կա, եթե հայերենը մայրենի ա, հետագայում ոչ մի դժվարություն չի լինելու ավելի լավացնելու:

    Մշակույթներն իհարկե տարբեր կերպ են սահմանվում, բայց կոնկրետ հայկական մշակույթի դեպքում ես լեզվից անջատ մշակույթ չեմ պատկերացնում ու մշակույթին կապվելու պարտադիր պայման եմ համարում լեզուն իմանալը: Կարող եմ իմ երկմշակույթ ընկերուհիներից մեկի օրինակը բերել, շատ հրաշալի ու հաջողված օրինակ է: Աղջկա մայրը անգլիացի է, հայրը՝ գերմանացի: Հիմա կասեք՝ հա՜, անգլիացի, անգլերեն, բա ոնց, անգլերենը պահելն էնքան հեշտ ա: Աղջիկը մեծացել է երկլեզու, կրթություն ստացել Գերմանիայում: Երբ հարցնում են՝ որտեղի՞ց ես, ասում է՝ կիսով չափ Գերմանիայից, կիսով չափ Անգլիայից: Ինքը խոստովանում է, որ իր գերմաներենը դոմինանտ է, որ իր ակադեմիական անգլերենը զիջում է բազմաթիվ ոչ լեզվակիրների անգլերենին: Բայց պարտադիր Զատիկին գնում է Անգլիա՝ էնտեղի ազգականների մոտ, իսկ Ծննդյան տոներին Գերմանիա՝ գերմանացի ընտանիքի մոտ:

    Իսկ ինչու՞ չի կարող կիսով չափ հայ երեխան էլ էդպիսին լինել: Թե՞ հայ մշակույթն էդքան վատն ա, որ չարժե փոխանցել: Մեկը ես համարում եմ, որ լավ ու վատ, կարևոր ու ոչ կարևոր մշակույթ չկա: Ու եթե երեխան հնարավորություն ունի երկլեզու/երկմշակույթ մեծանալու, պետք չի էդ հնարավորությունից զրկել:

    Վերջին պարբերության հետ կապված... Ընդհանրապես երեխա մեծացնելը մեծ մոտիվացիա ու ջանքեր ա պահանջում, կարծում եմ: Ու կարծում եմ, որ երեխան ինքն էլ կմոտիվացվի, եթե ի սկզբանե թշնամանք չսերմանվի ծնողներից/մշակույթներից մեկի նկատմամբ:
    Միջին խոսակցական ի նկատի ունեի «էշին ցեխից հանելու» մակարդակի խոսակցական լեզու։ Կենցաղային զրույցներ տանելուն բավարար հմտություն, բայց գիր/գրականությունից շատ հեռու։

    Համաձայն եմ, մշակութային ահագին ոլորտներ բացահայտելու համար լեզուն անփոխարինելի գործիք է, բայց նորից, մշակույթի տարբեր «ժանրեր» ու շերտեր կան։ Օրինակ համաշխարհային հայության մի մեծ տոկոսի համար Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը շատ ավելի շատ մշակութային կարևորություն ունի քան լեզվին տիրապետելը, բայց կան նաև այնպիսի հայեր, որոնց համար լեզուն կենսական նշանակություն ունի, իսկ եկեղեցին՝ ոչ այնքան։

    Իմ իմացած խառը ընտանիքների գերակշռող մեծամասնությունը ավելի հայամետ է, և շատ դեպքերում նույնիսկ ի վնաս մյուս ծնողից ժառանգած էթնո-մշակությային ինքնության ձևավորմանը։ Այնպես որ քո հարցադրումը կոնկրետ ինձ մի քիչ խորթ է։ Ու իմ տեսած օրինակներից, այպես չէ որ միտումնավոր չեն փոխանցում, ուղղակի հավելյալ ջանք չեն գործադրում որպեսզի երեխային նեգրավեն իրենց մշակույթի մեջ։ Ինչ-որ չափով ծնողերը իրենք էլ են իրենց մշակույթից օտարացած՝ կենսա-կենցաղային խնդիրներով ծանրացած լինելու պատճառով։ Գործից տուն են գալիս, ուզում են մի քիչ ուղեղները անջատեն, հեռուստացույց նայեն, երեխաներին օգնեն արագ օտարալեզու դպրոցի տնայինները անել ու գնան պառկեն՝ հանգստանան։ Ու հայ մշակույթը վերածվում է տոնից-տոն հայ ազգականների հետ կենցաղային զրույցների մակարդակով շփում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anhush (31.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •