User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    1. և 3․ կետերի համար երևիթե միջին խոսակցական մակարդակի իմացությունը հերիք է, արդյոք սա բավակա՞ն է։

    2. առումով․ զրկել պետք չէ իհարկե, բայց սրա համար պայքարելը դժվար է։ Ինչ-որ չափով երկմշակույթ կարող է լինել և առանց լեզվին տիրապետելու, իսկ երկլեզվայնությունը՝ նորից, մայրենիին միջին խոսակցական մակարդակի տիրապետելն էլ է կարելի համարել երկլեզվայնություն։ Ես կլինիկական լեզվաբան չեմ, բայց երեխաներին մի քիչ դժվար է մոտիվացնել լեզու սովորել միայն լեզու սովորելու համար։

    Պրակտիկ տեսանկյունից վերևը գրածներիդ բոլորի հետ համաձայն եմ, բայց ծնողներն էլ պիտի ուժեղ մոտիվացիա ունենան, որպեսզի երկար տարիների ընթացքում շարունակ սատարեն երեխաների հավասարակշռված երկլեզվայնության կազմավորմանն ու ամրապնդմանը։ Եվ տվածս հարցի շուրջ պարբերաբար մտածելը կարող է այդպիսի մոտիվացիայի անմար կրակ հանդիսանալ։
    Իսկ ի՞նչ ա նշանակում խոսակցական մակարդակ: Երկու բառ իրար կապելն ու կենցաղային մի քանի բառ իմանալն էլ ա խոսակցական, քաղաքական բանավեճերի մասնակցելու ունակությունն էլ: Ու ի վերջո, եթե էդ խոսակցական հիմքը կա, եթե հայերենը մայրենի ա, հետագայում ոչ մի դժվարություն չի լինելու ավելի լավացնելու:

    Մշակույթներն իհարկե տարբեր կերպ են սահմանվում, բայց կոնկրետ հայկական մշակույթի դեպքում ես լեզվից անջատ մշակույթ չեմ պատկերացնում ու մշակույթին կապվելու պարտադիր պայման եմ համարում լեզուն իմանալը: Կարող եմ իմ երկմշակույթ ընկերուհիներից մեկի օրինակը բերել, շատ հրաշալի ու հաջողված օրինակ է: Աղջկա մայրը անգլիացի է, հայրը՝ գերմանացի: Հիմա կասեք՝ հա՜, անգլիացի, անգլերեն, բա ոնց, անգլերենը պահելն էնքան հեշտ ա: Աղջիկը մեծացել է երկլեզու, կրթություն ստացել Գերմանիայում: Երբ հարցնում են՝ որտեղի՞ց ես, ասում է՝ կիսով չափ Գերմանիայից, կիսով չափ Անգլիայից: Ինքը խոստովանում է, որ իր գերմաներենը դոմինանտ է, որ իր ակադեմիական անգլերենը զիջում է բազմաթիվ ոչ լեզվակիրների անգլերենին: Բայց պարտադիր Զատիկին գնում է Անգլիա՝ էնտեղի ազգականների մոտ, իսկ Ծննդյան տոներին Գերմանիա՝ գերմանացի ընտանիքի մոտ:

    Իսկ ինչու՞ չի կարող կիսով չափ հայ երեխան էլ էդպիսին լինել: Թե՞ հայ մշակույթն էդքան վատն ա, որ չարժե փոխանցել: Մեկը ես համարում եմ, որ լավ ու վատ, կարևոր ու ոչ կարևոր մշակույթ չկա: Ու եթե երեխան հնարավորություն ունի երկլեզու/երկմշակույթ մեծանալու, պետք չի էդ հնարավորությունից զրկել:

    Վերջին պարբերության հետ կապված... Ընդհանրապես երեխա մեծացնելը մեծ մոտիվացիա ու ջանքեր ա պահանջում, կարծում եմ: Ու կարծում եմ, որ երեխան ինքն էլ կմոտիվացվի, եթե ի սկզբանե թշնամանք չսերմանվի ծնողներից/մշակույթներից մեկի նկատմամբ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (03.04.2016), Նաիրուհի (31.10.2015), Տրիբուն (30.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •