Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
Մի հարց տամ բոլոր նրանց ովքեր ուզում են իրենց երեխաներին արտերկրում հայերեն խոսել/գրել/կարդալ սովորեցնել՝ ինչո՞ւ եք ուզում որ ձեր երեխան(երը) հայերենին տիրապետեն։ Հարցս պրովոկատիվ չէ, չնայած որ կարող է այդպիսին թվալ․ պարզապես հետաքրքիր է պատճառները լսել, և միգուցե համեմատել՝ զանազանության դեպքում։

Ինքս, արտերկրում մեծացող զավակների ծնող լինելով, երեխաների հայերենին տիրապետելու կապակցությամբ անհանգստության պատճառ չեմ տեսնում։ Ու կարծում եմ, որ տվածս հարցը կարող է բավականին ուղղորդող լինել այս կապակցությամբ իսկ ձեր անձնական պատասխանը՝ հանգստացնող։
Նենց չի, որ ես մինչև հիմա էդ հարցն ինձ չէի տվել։ Բյուրը շատ լավ թվարկել ա էն պատճառները, որոնք ինքս կգրեի, բայց մի պատճառ էլ ես ավելացնեմ թվարկվածին. ինձ համար նաև կարևոր ա, որ երեխան տիրապետի էն ազգի լեզվին, որին պատկանում ա (հա, ինձ համար կապ չունի, որ իր անձնագրում գրված ա ԱՄՆ քաղաքացի, ու ոչ մի ազգ նշված չի)։ Ճիշտ ա, ոչ մեկս էլ չգիտենք, թե վաղն ինչ կլինի, ինչքանով ինքը կպահպանի մեր տվածը ու կփոխանցի իր երեխաներին, եթե մնանք ԱՄՆ–ում, բայց ես ինձնից կախված ամեն ինչ ուզում եմ անել պահպանելու համար։