User Tag List

Էջ 9 15-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

  1. #121
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ քրիստոնեական երկրներում լա՜վ էլ սերնդեսերունդ պահպանվում է հայերենը։ Սիրիահայերն ու լիբանանահայերը օրինակ։ Այ իսկ Եվրոպա-Ամերիկա-Ռուսաստաններում՝ շատ արագ է ընթանում էդ ձուլման պրոցեսը, շատ անգամ արդեն 2րդ սերունդը հայերեն 10-15 բառ գիտի միայն։
    ճիշտա..
    ու պատճառները մի քանիսը կարող են լինել..

    բայց պարադոքսը նրանումա, որ, անգամ լեզուն կորցնելով ու մշակույթից փաստացի կտրվելով էլ՝ ազգային ինքնագիտակցությունը մեծ մասը չեն կորցնում, ակտիվ գործունեություն են ծավալում համայնքի ներսում ու ամենուր փառաբանում Հայաստան անունը...

    այսինքն՝ բոլոր հիմքերը կան հույս ունենալու, որ եթե ինչ-որ հրաշքով վաղը Հայաստանը ասենք Իսրայելի պես երկիր դառնա, հայերն էլ՝ հրեաների պես, հետ կներգաղթեն պապերի հայրենիք...
    էդ դեպքում լեզուն սովորելը մի մեծ պատմություն չի լինի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #122
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Excelիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտար երկրում ապրելով՝ հայերենի պահպանման հարցը, եզակի բացառություններով, ժամանակի հարց է միայն... 1 սերունդ, լավ 2 սերունդ, լաաաավ 3, եթե քարը տրաքի, ու ասիմիլացիա: Մնացածը գեղեցիկ խոսակցություններ են:
    Չգիտեմ՝ թեման ամբողջությամբ կարդացել եք, թե ոչ, բայց ոչ ոք «հայապահպանությունն» իր առաջ որպես խնդիր չի դրել։ Չեմ ուզում մյուսների անունից խոսել, բայց կոնկրետ իմ խնդիրն իմ երեխաներին պատշաճ կերպով հայերենը փոխանցելն է։ Թե կմեծանան, կատեն հայերենը, իրենց երեխաներին չեն փոխանցի, թե իրենց երեխաները կասիմիլացվեն, էդ արդեն իրենց խնդիրն է։ Բայց ես ուզում եմ, որ իմ երեխաները հայերեն իմանան այնքան, որ եթե ուզենան մի օր Հայաստանում բնակություն հաստատել, լեզուն խոչընդոտ չլինի։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (31.10.2016)

  4. #123
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավականին օգտակար հաղորդում է:
    Արժե լսել:

    https://soundcloud.com/armradio/02122017a-2

    Նարինե Իսրայելյան-ի հաղորդումները պարբերաբար լսում եմ: Եզակի հայ գերազանց մասնագետներից է:

  5. #124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին օգտակար հաղորդում է:
    Արժե լսել:

    https://soundcloud.com/armradio/02122017a-2

    Նարինե Իսրայելյան-ի հաղորդումները պարբերաբար լսում եմ: Եզակի հայ գերազանց մասնագետներից է:
    Առաջին նախադասություններն եմ լսել դեռ մենակ։ Մենակ էն պիտի ասեմ, որ էս կնիկն իրա գիտելիքների լուրջ ափդեյթի կարիք ունի։ Երեխան ձայների նկատմամբ ուշադիր ա ծնված օրվանից, տո ըստ վերջին տվյալների, նույնիսկ ներարգանդային կյանքից։

  6. #125
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման արթնացնենք խոր քնից :

    Էս թեման բացելիս ակնկալում էի, որ քննարկումները կզարգանան ոչ միայն «հնարավո՞ր է պահպանել, թե՞ ոչ» ուղղությամբ, այլև ավելի գործնական ու լավատեսական` ի՞նչ կարելի է անել, ի՞նչ օգտակար ու արդյունավետ միջոցներ կան, որ արժե կիրառել օտար երկրում մեծացող մեր երեխաների հայերենը պահպանելու և զարգացնելու համար: Ո՞վ ի՞նչ է անում էս ուղղությամբ: Շատ հետաքրքիր կլիներ փորձի փոխանակումը, քննարկումը: Ճիշտն ասած` դեռ հույս ունեմ, որ կլինեն նման քննարկումներ: Համենայնդեպս, որոշեցի գրել, թե անձամբ ես էդ նպատակով ինչ եմ անում տղայիս հետ, որն այժմ 7.5 տարեկան է: Գուցե ձեր մեջ լինեն մարդիկ, ովքեր իրենց համար էլ ինչ-որ օգտակար բաներ կգտնեն գրածներիս մեջ: Ինքս էլ ուրախ կլինեմ խորհուրդներ ու առաջարկներ լսել ու քննարկել:

    Տղայիս հետ հայերենով զբաղվելու հետ կապված կոնկրետ ռեժիմ եմ սահմանել, թե շաբաթը քանի անգամ ինչ ու ինչքան պիտի անենք, ու աշխատում եմ հնարավորինս պահպանել էդ ռեժիմը, գլուխ չպահել: Իհարկե, երբեմն լինում են նաև խախտումներ, բայց աշխատում եմ դրանք մինիմալի հասցնել, որովհետև ինչպես ցանկացած այլ դեպքում, էս դեպքում էլ շեղումներից հետո նորից հունի մեջ ընկնելը բարդ է, իսկ երեխաների դեպքում` էլ ավելի:

    Հիմա` ամեն ինչի մասին հերթով:

    Խոսելու ու գրելու մասին

    Տանը միմիայն հայերեն ենք խոսում, տղաս էլ, էդ խիստ դրվածքը լիարժեք ընդունած, միայն հայերեն է խոսում մեզ հետ, բայց մեկ-մեկ ինչ-որ անգլերեն բառեր խցկում է, երբ հայերեն տարբերակը չի հիշում կամ չի իմանում: Դե, շատ երևույթների, առարկաների ու հասկացությունների հետ առնչվում է կամ միայն անգլերենով, կամ հիմնականում անգլերենով, ու բնական է, որ նման դեպքերում առաջինն անգլերեն բառն է գալիս մտքին: Էդ ժամանակ միանգամից ասում ենք` հայերեն ասա, որպեսզի փորձի հայերեն համարժեքը հիշել, ասել: Շատ դեպքերում արագ հիշում ու ասում է, իսկ եթե ասում է` չգիտեմ, կամ` չեմ հիշում, մենք ենք ասում, որ ինքն էլ կրկնի, անհրաժեշտության դեպքում նաև օրինակներ, էդ բառով հայտնի, տարածված արտահայտություններ ենք ասում, որ ավելի լավ տպավորվի մեջը:

    Մոտ երկու տարի է` Հայաստանից բերած դասագրքերով հետը հայերեն եմ պարապում: Սկզբում Այբբենարանից սկսեցինք, չնայած հայերենի տառերն ինքը դեռ 2.5 տարեկանից գիտեր, բայց դե տառերն իմանալն ու կարդալ իմանալն ահագին տարբեր բաներ են. էդ գրքով համ ավելի ամրապնդեց տառերի իմացությունը, համ էլ կարդալ սովորեց: Հիմա` ուսումնական տարվա սկզբից, պարապում ենք Հայաստանից բերած 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքով (համահեղինակներից մեկը Վաչագան Սարգսյանն է): Դասագիրքն ինձ ահագին դուր է գալիս: Ճիշտն ասած` վերջին ավելի քան 10 տարվա տարրական դասարանների դասագրքերին առանձնապես ծանոթ չեմ, որ կարողանամ համեմատել այլ դասագրքերի հետ, բայց բավական ինտերակտիվ, ըստ իս` կրեատիվությունը խթանող, ինքնուրույն մտածելուն նպաստող դասագիրք է, առաջադրանքները շատ բազմազան են ու հետաքրքիր, հաճախ` խաղերի վրա հիմնված: Ամեն դասի համար նախատեսված տեքստն էլ, որպես կանոն, երկար չէ, իսկ երկարները բաժանված են մասերի, այսինքն` շարունակությունը նախատեսված է հաջորդ դասի համար: Բոլոր գրավոր առաջադրանքնետը նույնպես տետրում գրում է: Ի դեպ, կարելի է ասել, հաճույքով է պարապում էս դասագրքով, թեև գրելու պահն էնքան էլ չի սիրում: Դասագրքով ներկայումս պարապում ենք շաբաթը երկու անգամ: Նախկինում ավելի շատ էի անում, բայց զգացի, որ շատ եմ ծանրաբեռնում, պակասեցրի:

    Ժամանակ առ ժամանակ անցածը ստուգող գրավորներ եմ տալիս` թելադրություն, թեսթ:

    Բացի դասագրքով պարապելուց, նաև հետևում եմ, որ շաբաթվա մեջ հինգ օր, օրական 3 էջ հայերեն գիրք կարդա: Էդ հինգից մի անգամը կարդում է ոչ գեղարվեստական գիրք. ներկայումս էլի Հայաստանից բերած, երեխաների համար նախատեսված գիտահանրամատչելի գիրք է` ամենատարբեր թեմաներով հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ պարունակող: Գունեղ, պատկերազարդ գիրք է, չձանձրացնող, հակիրճ, բայց ինֆորմատիվ նյութերով: Քանի որ գրքի նյութերն իրարից անկախ են, մեկը մյուսի շարունակություն չի, ամեն անգամ վերնագրերն աչքի անցկացնելով` տղաս ինքն է ընտրում իրեն էդ պահին հետաքրքրող թեման ու հենց դա էլ կարդում էդ օրը: Կարդալու ընթացքում պարզաբանում ենք հանդիպած անհասկանալի մասերը, եթե կան էդպիսիք, հարցերի միջոցով ամփոփում, որ համոզվեմ, որ ամեն ինչ հասկացել է: Էս գիրքն էլ է հաճույքով կարդում: Ոչ գեղարվեստականներն ավելի շատ է սիրում կարդալ: Որպես գեղարվեստական գիրք` երբեմն մանկական վիպակներ ենք վերցնում, երբեմն` առանձին կարճ հեքիաթներ: Մի ժամանակ գիրք կարդալու ընթացքում անծանոթ բառերը դուրս գրել էի տալիս, որ սովորեր, բայց զգացի, որ էդ մեթոդը մի տեսակ չի գործում. էդ պահին բացատրում էի, գրում էր, բայց կարճ ժամանակ անց մոռանում, եթե այլ ձևով տվյալ բառի հետ գործ չէր ունենում: Իսկ դրանից էլ ավելի առաջ էդ բառերով նախադասություններ կազմել էի տալիս, ինչը տղաս ուղղակի ատում էր, իսկ մտապահման առումով էլի առանձնապես արդյունավետ չէր: Ճիշտն ասած` էս նոր բառերի մտապահման ու յուրացման առումով դեռ արդյունավետ մեթոդ չեմ գտել, փնտրտուքի մեջ եմ: Ուրախ կլինեմ, եթե մեկը հուշի ինչ-որ արդյունավետ մեթոդ:



    Գրավորը խթանելու համար էլ, բացի խաղերից, որոնց մասին շուտով կգրեմ, նաև աշխատում եմ հնարավորինս առիթներ ստեղծել, եղած առիթներն էլ անպայման օգտագործել, որ լրացուցիչ անգամ տղաս ինչ-որ բան հայերեն գրի, հայերեն գրելուն վարժվի, քանի որ ներկա պահին անգլերեն գրելն իր համար ավելի հեշտ է: Օրինակ, տղաս հաճախ է բացիկներ սարքում, սկզբում անգլերենով էր սարքում, ես էլ միշտ ասում էի, որ ինձ համար սարքելիս հայերեն գրի ինչ որ մեջը գրում է: Ինչ-որ պահից ասեցի, որ անգլերենով բացիկներ չեմ ընդունում, միայն հայերենով : Հիմա արդեն սովորություն է դարձել. ընտանիքի բոլոր անդամների համար բացիկները միայն հայերենով է սարքում: Նաև իր նկարածները հաճախ է տեքստերով «զարդարում» (ճիշտ է, սովորաբար տեքստերն են նկարներով զարդարում, բայց տղայիս մոտ հակառակն է), դե, մեծ մասամբ անգլերեն է գրում տեքստերը, բայց աշխատում եմ երբեմն առիթներ գտնել, որ հայերենով անի: Երբեմն հենց իր նախաձեռնությամբ էլ հայերեն է գրում:

    Շարունակությունը` հաջորդ գրառման մեջ (էստեղ չտեղավորվեց ամբողջը, ստիպված բաժանեցի երկու մասի):
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.06.2018, 08:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.06.2018), ivy (16.06.2018), StrangeLittleGirl (16.06.2018), Գաղթական (16.06.2018), Ծլնգ (16.06.2018)

  8. #126
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը` նախորդ գրառման մեջ:

    Հիմա` ամենահավես մասը:

    Խաղեր
    Մի շարք խաղեր ունենք` ամենատարբեր բնույթի, որոնք խաղում ենք հաճախ: Ըստ սահմանածս ռեժիմի` շաբաթը առնվազն մեկ անգամ պիտի տղայիս հետ էդ խաղերից մեկը խաղամ, բայց գործնականում շատ ավելի հաճախ ենք խաղում, ուղղակի աշխատում եմ էնպես անել, որ անկախ ամեն ինչից` գոնե մեկ անգամն անպայման լինի:

    Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ ցանկացած հետաքրքիր խաղ կամ զվարճալի, հաճելի զբաղմունք արժե հենց սկզբից հայերենով ներկայացնել ու խաղալ, որպեսզի երեխայի մեջ դա տպավորվի որպես հենց հայերեն խաղ, թեկուզև էդ խաղը կարելի է նույն հեշտությամբ անգլերենով կամ այլ լեզվով էլ խաղալ: Բայց երբ հենց սկզբից խաղացվում է հայերենով, երեխայի համար էդ խաղն արդեն ասոցիացվում է հայերենի հետ, ու իր մտքով էլ չի անցնում, որ այն կարելի է նաև այլ լեզվով խաղալ: Դե, չի բացառվում, իհարկե, որ ինչ-որ պահից մտքով անցնի , բայց ընդհանուր առմամբ էդ ասոցիացիան, կարծում եմ, բավական ուժեղ է, ու դրանից պետք է օգտվել, քանի դեռ հնարավոր է:


    Բառքամոցի
    Սա բառախաղի տեսակ է, որ ընտանիքով, երբեմն էլ հարևաններով խաղում էինք մանկությանս տարիներին, հաճախ լամպի լույսի տակ: Հիմա իմ ու տղայիս սիրելի խաղերից է: Ընտրվում է մի երկար բառ, ամեն մեկս մեր թղթի վրա գրում ենք էդ բառը, որից հետո սահմանափակ ժամանակահատվածում էդ բառի մեջ եղած տառերով տակը գրում ենք նոր բառեր: Ժամանակը լրանալուն պես ամենաշատ բառեր գրած խաղընկերը կարդում է իր գրած բառերը, ու երբ տվյալ բառը երկուսի մոտ էլ լինում է, երկուսն էլ ջնջում են: Վերջում ամեն մեկը հաշվում է իր մոտ մնացած բառերը, այսինքն` նրանք, որոնք միայն ինքն է գրել, և ամենաշատ բառեր ունեցողը հաղթում է: Ես սովորաբար ամբողջ «ուժով» չեմ խաղում, որ մեկումեջ տղաս էլ հաղթի, բայց ինձ էնքան չեմ էլ թուլացնում, որ արխայնանա: Նաև աշխատում եմ շատ չգրել իր համար անծանոթ, չափից դուրս «փախած» բառեր, որ հուշտ չլինի, բայց ամեն անգամ առնվազն մի երկու` իր համար անծանոթ բառ գրում եմ, որ համ էլ նոր բառեր սովորի:

    Զվարճալի «պատմություն» (խաղի իսկական անունը չգիտեմ)
    Սա էլ խաղացել եմ թե՛ երեխա ժամանակ, թե՛ ուսանող ժամանակ և թե՛ Ակումբի հանդիպումներին: Թղթի կտորների վրա պատասխանում ենք հետևյալ հարցերին` ազատություն տալով մեր երևակայությանն ու հումորին. «Ո՞վ», «Ու՞մ հետ», «Ե՞րբ», «Որտե՞ղ», «Ի՞նչ էին անում», «Ո՞վ տեսավ և ասաց.», «– ...»: Ամեն հարցի պատասխանելուց հետո խաղընկերները փոխանակում են թղթերը, իսկ երկուսից ավել խաղընկերների դեպքում ամեն մեկն իր թուղթը փոխանցում է իր կողքի նստածին, կարևորն այն է, որ բոլորը նույն ուղղությամբ հանձնեն թղթերը, որ խառնաշփոթ չառաջանա: Էսպիսով, ամեն թղթի վրա ստացվում է տարբեր մարդկանց գրածներից կազմված պատմություն: Վերջին նախադասությունը գրելուց հետո մի հատ էլ են թղթերը փոխանցում, ու ամեն մեկը կարդում է իր մոտի թղթի պատմությունը: Արդյունքը սովորաբար չի հիասթափեցնում: Ծանոթ մարդկանց, հանրահայտ անձանց, երևակայական կերպարների, ինչու՞ չէ, նաև կենդանիների ներգրավելով ու նրանց զվարճալի ու տարօրինակ գործողություններ վերագրելով` բավական զավեշտալի ու հետաքրքիր պատմություններ ենք ստանում: Մեր դեպքում սովորաբար երկուսիս թղթերն էլ (կամ, եթե ավելի շատ մարդիկ են խաղում, իրենցն էլ) տղաս է կարդում: Դե, ինքը ցանկություն է հայտնում, որ բոլորինն ինքը կարդա, ես էլ, բնականաբար, չեմ մերժում, նույնիսկ ուրախ եմ լինում, որ լրացուցիչ կարդալու հնարավորություն է բացվել իր համար:

    Էս խաղը, բացի հայերենով մտքեր ձևակերպելուն ու գրելուց, նաև նպաստում է ուրիշների ձեռագիրը հայերենով կարդալ սովորելուն, մի բան, որի առիթը մեզ մոտ շատ չի լինում:

    Հոմանիշ, հականիշ
    Էս խաղը երկու ձևով ենք խաղում: Մի դեպքում ես բառ եմ ասում, ինքը պիտի դրա հականիշն ասի, հետո ինքը բառ ասի, ես հականիշն ասեմ, ու էսպես շարունակ, մինչև հոգնենք կամ բառերը սպառվեն: Նույնն անում ենք նաև հոմանիշներով: Մյուս դեպքում խաղում ենք իմ սարքած հոմանիշների ու հականիշների դոմինոներով: Առաջինի առավելությունն այն է, որ խաղն ավելի տեմպով է առաջ գնում, քանի որ բանավոր է: Երկրորդի առավելությունն էլ այն է, որ լրացուցիչ կարդալու առիթ է լինում, նաև պետք եղած բառը փնտրել-գտնելու ձգտումն է լինում: Նաև կոնկրետ տղայիս դեպքում նկատել եմ, որ դոմինոյովին շատ ավելի լուրջ է վերաբերվում ու ավելի հետևողական խաղում, իսկ բանավոր խաղալու դեպքում հեշտությամբ կարող է շեղվել, ինչի հետևանքով խաղը սովորաբար երկար չի տևում:

    Բառեր վերջին տառով
    Մեկը բառ է ասում, մյուսը դրա վերջին տառով ուրիշ բառ է ասում, էնքան, մինչև ինչ-որ մեկն այլևս չկարողանա բառ ասել: Մի քանի տարի առաջ սա խաղում էինք առանց սահմանափակումների: Հիմա երբեմն խաղում ենք միայն գոյականներով, երբեմն էլ միայն միավանկ բառերով: Ավելի ուշ կսկսենք նշված երկու սահմանափակումները միաժամանակ կիրառել:

    Կռահել բառը
    Սա այն է, երբ մեկը բառ է պահում ու բառի տառերի քանակով վանդակներ նկարում` դրանցում նշելով բառի առաջին ու վերջին տառերը, իսկ մյուսը պիտի սահմանափակ քանակով տառեր ասելուց հետո արդեն կռահի պահված բառը: Սրա կանոնները տարիքի ու հմտությունների զարգացմանը զուգընթաց փոփոխվել են` հեշտագույնից կամաց-կամաց բարդանալով: Կռահելու դեպքում կռահողն է բառ պահում, իսկ չկռահելու դեպքում` նորից նույն մարդը: Երբեմն պայմանավորվում ենք, որ կոնկրետ խոսքի մաս պիտի պահենք կամ պահելու դեպքում նախապես ասում ենք, թե ինչ խոսքի մաս է: Հիմնականում գոյականներ կամ ածականներ ենք պահում:

    «Այլ կերպիկ»
    Էս խաղն անցած ամռանն եմ Հայաստանից առել: Ինչքան նկատել եմ, Հայաստանում լավ հայտնի խաղ է արդեն, ինչքան գրախանութ կամ խաղալիքների ու խաղերի խանութ մտել եմ, ամեն տեղ եղել է: Ի դեպ, սրա մեծերի համար նախատեսվածն էլ կա` «Այլ կերպ», բայց դրան ծանոթ չեմ: Խաղը հիմնված է շատերիս հայտնի «Մտքի բլոտ» կոչվող խաղի սկզբունքի վրա: Ընդհանրապես նախատեսված է առնվազն չորս հոգով խաղալու համար, որպեսզի թիմերով մրցեն: Բայց քանի որ մեր դեպքում չորս խաղացող ճարելը բարդ է, մենք հիմնականում երկուսով ենք խաղում` մեկս մյուսի դեմ: «Այլ կերպիկը» երկու տարիքային խմբերի համար է նախատեսված` մեկը 4-8 տարեկանների համար, մյուսը` 8-14 տարեկանների: Խաղաքարտերից ամեն մեկն ունի երկու կողմ. մի կողմը 4-8 տարեկանների համար է, վրան` երկու նկար, ամեն մեկի տակ` համապատասխան բառը, օրինակ` մողեսի նկար, տակը գրված` մողես, մյուս կողմի վրա չորս բառ է գրված: Դե, մենք առայժմ առաջին խմբինն ենք խաղում: Խաղի մեջ կա նաև ավազի ժամացույց: Մեկը խաղաքարը քաշում է ու փորձում դիմացինին բառերի, բացատրությունների միջոցով հասկացնել, թե ինչ է պատկերված իր ձեռքում եղած քարտի վրա: Բացատրությունը սկսելուն պես ավազի ժամացույցը գործի է դրվում, ու դիմացինը պիտի մինչև ավազի սպառվելը, որը տևում է մեկ րոպե, հնարավորինս շատ բառեր փորձի կռահել, որից հետո մյուս խաղացողն է խաղաքարտ քաշում: Բառը ներկայացնելու հարցում կան որոշակի սահմանափակումներ, օրինակ, չի կարելի օգտագործել բառի թարգմանություններ կամ մատնացույց անել տվյալ իրը, ինչպես նաև չի թույլատրվում բառերը տառ առ տառ ասել կամ նշել տառերի քանակը տվյալ բառում: Կարելի է օգտագործել բացատրություններ, նկարագրություններ, զգացողություններ, ասոցիացիաներ, ժեստեր, դիմախաղ, ձայներ, հոմանիշներ, հականիշներ: Ասեմ, որ ավազի ժամացույցի առկայությունը խաղին ահագին հավես տեմպ է տալիս, ստիպում հնարավորինս արագ մտածել ու կողմնորոշվել թե՛ բառը բացատրելիս, թե՛ կռահել փորձելիս: Էս խաղն էլ է տղաս շատ սիրում ու միշտ հավեսով խաղում է:

    Ոնց որ թե էսքանը: Ուրիշ մտահղացումներ էլ ունեմ մոտ ապագայի համար, բայց դրանց մասին` հետո:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.06.2018, 08:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.06.2018), Gayl (16.06.2018), ivy (16.06.2018), StrangeLittleGirl (16.06.2018), Գաղթական (16.06.2018), Ծլնգ (16.06.2018), Նաիրուհի (18.06.2018)

  10. #127
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ արտերկրում ապրող երեխաներին հայերեն սովորեցնելու իմաստն ու նպատակը ո՞րն ա։
    Կարծում եք, նրանք ավելի հաջողակ ու երջանիկ կլինեն հայերեն իմանալով, քան առանց դրա՞։
    Թե՞ պատրաստում եք Հայաստան վերադառնալու։
    Թե՞ ուղղակի ուզում եք, որ ձեր երեխան ծանոթ լինի նրան, ինչ ձեզ հարազատ ա։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.06.2018)

  12. #128
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ արտերկրում ապրող երեխաներին հայերեն սովորեցնելու իմաստն ու նպատակը ո՞րն ա։
    Կարծում եք, նրանք ավելի հաջողակ ու երջանիկ կլինեն հայերեն իմանալով, քան առանց դրա՞։
    Թե՞ պատրաստում եք Հայաստան վերադառնալու։
    Թե՞ ուղղակի ուզում եք, որ ձեր երեխան ծանոթ լինի նրան, ինչ ձեզ հարազատ ա։
    Արէա ջան, լիքը պատճառներով։
    Առաջինը, չեմ պատկերացնում, որ չկարողանամ երեխայիս հետ իմ մայրենի լեզվով խոսել. շատ պարզ ու հասարակ պատճառ։ Երկրորդ, բնազդային պահանջ է մոտս գիտելիքներս փոխանցել երեխայիս, ու լեզուն դրա մեջ ահռելի մաս է գրավում։ Երրորդ, լեզուն դեպի մշակույթ տանող դուռն է. ինչո՞ւ զրկել երեխային իր ինքնության մաս կազմող մշակույթը ճանաչելուց։
    Ու դեռ մի հինգ ուրիշ պատճառ էլ կարող եմ նշել։ Բայց էսքանը հերիք է։
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.06.2018, 08:20:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.06.2018), StrangeLittleGirl (16.06.2018), Գաղթական (16.06.2018), Նաիրուհի (18.06.2018), Ուլուանա (16.06.2018)

  14. #129
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ արտերկրում ապրող երեխաներին հայերեն սովորեցնելու իմաստն ու նպատակը ո՞րն ա։
    Կարծում եք, նրանք ավելի հաջողակ ու երջանիկ կլինեն հայերեն իմանալով, քան առանց դրա՞։
    Թե՞ պատրաստում եք Հայաստան վերադառնալու։
    Թե՞ ուղղակի ուզում եք, որ ձեր երեխան ծանոթ լինի նրան, ինչ ձեզ հարազատ ա։
    Տվածդ հարցերը թեմայի սկզբից բավական մանրամասն քննարկվել են էջերով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (16.06.2018)

  16. #130
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեր մոտ մի քիչ էմոցիոնալ ա էս հարցը, զգում եմ որ մի քանի բան էլ գրեմ կռիվ ա ստացվելու ))

    Ես չեմ հասկանում, թե ինչ են շահում էն եզդի երեխաները, ովքեր, Հայաստանում ապրելով, ծնողների հետ իրենց լեզվով են խոսում, իրենց երգերն են երգում, իրենց սովորույթներն են պահպանում։ Իմ կարծիքով ավելի շատ տուժում են, քան շահում։
    Անձամբ ես, եթե որոշում կայացնեմ Հայաստանից հեռանալու, ամեն ինչ կանեմ երեխաներիս մաքսիմալ ինտեգրելու տվյալ հասարակությունում, ու կոտրելու օտարության զգացումը, ոչ թե անընդհատ Հայաստանի մասին խոսելով ավելի խորացնելու։ Օտար լեզու սովորեցնելիս էլ, տվյալ երկրում առավել տարածված երկու երեք լեզու կսովորեցնեմ, ոչ թե կծանրաբեռնեմ մի լեզվով, որով միայն տատիկ պապիկի հետ ա խոսելու։
    Երեխաներին դաստիարակալիս, պետք ա նրանց տալ գիտելիքներ, հմտություններ, որոնք իրենց են պետք գալու, ոչ թե ձեզ։

    Բայց լավ, սրտի մոտ մի ընդունեք գրառումս, ուղղակի կարծիք ասեցի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.06.2018)

  18. #131
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա ջան, ծնողի մայրենի լեզուն սովորելը ինչով պիտի խանգարի երեխայի ինտեգրմանը ուրիշ երկրում։ Մեզ մոտ ընդհանրապես էդպիսի խնդիր չկա։
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.06.2018, 08:43:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.06.2018), StrangeLittleGirl (16.06.2018), Արէա (16.06.2018), Նաիրուհի (18.06.2018)

  20. #132
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտար լեզու սովորեցնելիս էլ, տվյալ երկրում առավել տարածված երկու երեք լեզու կսովորեցնեմ, ոչ թե կծանրաբեռնեմ մի լեզվով, որով միայն տատիկ պապիկի հետ ա խոսելու։
    Երեխաներին դաստիարակալիս, պետք ա նրանց տալ գիտելիքներ, հմտություններ, որոնք իրենց են պետք գալու, ոչ թե ձեզ։

    Բայց լավ, սրտի մոտ մի ընդունեք գրառումս, ուղղակի կարծիք ասեցի
    Բայց ինչ գիտես երեխայիդ հետագայում հայերենը պետք չի գալու? Դու որոշել ես հեռանալ Հայաստանից ու ապրել X երկրում, իսկ ինքն էլ կարող ա որոշի գա Հայաստանում ապրի ու քո ինադու տատիկ պապիկի հորդորով փորձի լինել Հայստանի հանրապետության վարչապետ

  21. #133
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ գիտես երեխայիդ հետագայում հայերենը պետք չի գալու? Դու որոշել ես հեռանալ Հայաստանից ու ապրել X երկրում, իսկ ինքն էլ կարող ա որոշի գա Հայաստանում ապրի ու քո ինադու տատիկ պապիկի հորդորով փորձի լինել Հայստանի հանրապետության վարչապետ
    Եթե ես իրեն անընդհատ դավադիտ չանեմ Հայաստանի մասին պատմություններով, ինչի՞ պիտի ուզի գա Հայաստան ապրելու։ Կարող ա Նորվեգիայի վարչապետ ա դառնում։

  22. #134
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես իրեն անընդհատ դավադիտ չանեմ Հայաստանի մասին պատմություններով, ինչի՞ պիտի ուզի գա Հայաստան ապրելու։ Կարող ա Նորվեգիայի վարչապետ ա դառնում։
    Որովհետև իր ա ծնողը հայ ա ու կարող ա առանց քո դավադիտ անելու էլ Հայաստանը շատ սիրում ա:
    Դե հա կարա լինի մաև Նորվեգիա կամ Ֆրանսիա, չգիտես չէ?, բայց քանի որ ծնողը հայ ա հետևաբար հավանականությունը մի փոքր մեծ ա:

  23. #135
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև իր ա ծնողը հայ ա ու կարող ա առանց քո դավադիտ անելու էլ Հայաստանը շատ սիրում ա:
    Դե հա կարա լինի մաև Նորվեգիա կամ Ֆրանսիա, չգիտես չէ?, բայց քանի որ ծնողը հայ ա հետևաբար հավանականությունը մի փոքր մեծ ա:
    Հայաստանը սիրում ա, որովհետև ծնողը հա՞յ ա։ Էդ ո՞նց։
    Եթե իմ ծնողը ուզբեկ լիներ, բայց ես ծնված լինեի իտալիայում, ու ուզբեկստանի մասին առանձնապես բան չիմանայի, սիրելու էի ուզբեկստանն ու ուզեի գնալ ուզբեկստանում ապրե՞լ։

Էջ 9 15-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •