ivy-ի խոսքերից
Ոչ միայն երկլեզվությունը, այլև եռլեզվությունը հատուկ տաղանդ չեն, ոչ էլ բնությունից տրված գերագույն շնորհ: Կարելի է ընդամենը բացել մի քանի հետազոտություն կարդալ, մինչև նմանատիպ համոզմունքին գալը:
Լեզուն հաջողությամբ փոխանցվում է երեխային լեզվակրից, եթե համապատասխան ջանքեր, ժամանակ ու էներգիա է ներդրվում:
Եթե անձնական օրինակը հակառակն է պնդում, ապա դա էլ չի կարելի ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն, և մյուսներին համոզել, թե «չլինող բան է», համակերպվեն:
Իրականությունը մի քիչ ավելի լայն տարածք է, քան անձնական կենսափորձի դաշտը:
Ու բազմալեզվությունն էլ աստծուց տրվող պարգև չի, այլ միանգամայն իրագործելի աշխատանքի արդյունք:
Էջանիշներ