Շնորհակալություն պատասխանիդ համար։
Շատ հոյակապ պատճառաբանություն է։ Չնայած որ, ըստ իս, մի քիչ վեհ, ու կարծում եմ, որ ավելի պրակտիկ պատճառներ էլ կունենաս։ Ու սա վատ իմաստով ի նկատի չունեմ։ Մի կոպիտ օրինակ բերեմ, որ միգուցե և ծիծաղելի թվա, բայց, հուսով եմ, ցույց կտա «վեհ» բառի օգտագործմանս երանգը։ Ասենք՝ զավակի ծնողը բժիշկ է, ու կարծում է որ դա լավագույն մասնագիտությունն է աշխարհի երեսին։ Ու չիմանալով թե ինքը վաղը ուր կլինի, փաքրուց բալիկին բժկական թեմայով է «բեռնում»։ Է՜լ փորձեր միջատների վրա, է՜լ տանում իր գործընկերների հետ ծանոթացնում, ձեռի հետ էլ տանը ամբողջ օրը բժշկական թեմաներով հաղորդումներ նայում/լսում, տնային գրադարանի մեծ մասն էլ բժշկական ուղվածտություն ունի։ Ու կարող ենք ասել որ զավակը մարդ լինելով, իր մարմնի մասին խորը գիտելիքներ զարգացնելը իր ինքնության մասն է, բժշկական մասնագիտության ձեռքբերումն էլ՝ բնական մի քայլ։ Բայց դե այդ բժիշկ ծնողը մի քիչ իդեալական է մտածում, կարծելով թե իր զավակը երջանկություն կգտնի ծնողների կողմից ընտրված մասնագիտության մեջ։
Հիմա, նույն ձևի, ազգային պատկանելիթյունը ահագին ինդիվիդուլ ընտրություն է ներկայիս գլոբալացված աշխհարհում։ Ու մենք որպես ծնող երեխայի այդ ընտրության մեջ ահռելի ներդրում ենք ունենում։ Հիմա կան ծնողներ, որոնք ասում են երեխայիս պիտի շրջապատեմ հայերենով (բժշկական նյութերով) և հայկականությամբ (բժշկությամբ), որևհետև հայ (բժիշկ) լինելը զիլ է։ Բայց գալու է մի պահ, երբ երեխան սկսելու է հարց տալ թե ինչու է հայ (բժիշկ) լինելը այդքան զիլ։ Ու հուսանք, որ այդ ծնողի բերած պատճառաբանությունները արձագանք կգտնեն նաև զավակի մոտ։ Բայց ծնողի մտադրությունները այս գործընթացի ընթացքում վեհ էին, և զավակի լավության վրա կենտրոնացած։
Ես, պրակտիկ մարդ լինելով, որևէ լեզվով գրագիտության մեջ էլ եմ պրակտիկ բաներ փնտրում։ Ու արտերկրում մեծացող զավակի համար կարծում եմ այդ պրակտիկությունը կայանում է իր ծնողներին լիովին ճանաչելու և հասկանալու մեջ։ Ու սա ահագին ուժեղ մոտիվացնող լծակ է երեխային երկլեզու մեծացնելու գործում։ Ու իմ տեսած լեզուն կորցրած երեխաների ընտանիքներում երեխան ծնողին հասկանալու պարագայում հայերենի իմացությունը շատ չի կարևորվել ինչ-ինչ պատճառներով։ Օրինակ ԱՄՆում եղեռնից մազապուրծ եղած հայության մեջ իրենց անցյալի ակտիվ ժխտում կար։ Ու ծնողների հայկականությունը փակի տակ էր։ Վերջին տասնամյակների քոչվորների մոտ էլ հայկականությունը ասացիացվում էր չկայացած պետականության հետ։ Իսկ եթե ծնողը ինքն է իր մեջ ժխտում այդ ինթնությունը, ապա երեխան էլ ծնողին հասկանլու գործում դրան կարևորությու չի տա։ Նույն ձևով բժիշկների երեխաները ավելի մեծ հավանականությամբ են դառնում բժիշկ, որևհետև ծնողներին հասկանալու գործում իրենք էլ են սեր ձևավորում այդ մասնագիտության նկատմամբ։
Ու չնայած որ չգիտեմ թե իմ զավակները ուր և ով կլինեն երբ մեծանան, բայց իրենց ծնողին հասկանալու համար այլընտրանք չեն ունենա հայերեն սովորել/չսովորելու հարցում։ Ու հուսով եմ որ իրենք հայ կլինեն ոչ միայն գենետիկ ժառանգության հետևանքով, այլ նաև ակտիվ ընտրությամբ, ինչով կարող են վարակվել նաև ինձանից։
Էջանիշներ