Ուլուանա-ի խոսքերից
Ռիփ, շատ լավ ա, իհարկե, որ Սոնյայի դեպքում ամեն ինչ տենց իդեալական ա ստացվել (սա հեգնելով չեմ ասում, էդ իրոք իդեալական ա, հատկապես նման բազմալեզվության պայմաններում), բայց դե իրա դեպքն, իմ կարծիքով, բացառություն ա, ոչ թե օրինաչափություն։ Եթե մենակ հետը հայերեն խոսելով էդ խնդիրը տենց հեշտ լուծվեր, ոնց որ դու ես ներկայացնում, իմ շրջապատում էդքան լիքը մարդիկ չէին լինի, ովքեր չնայած իրենց երեխաների հետ տանը միշտ միայն հայերեն են խոսել (համենայնդեպս, իրենց ասելով), բայց, մեկ ա, երեխաները քիչ–քիչ անցել են անգլերենի, ու հայերենը դարձել ա լավագույն դեպքում ինչ–որ լեզու, որին մի քիչ տիրապետում են, հա, լսելիս հասկանում են, բայց նորմալ չեն խոսում։ Տես, Սոնյայի դեպքում նույնիսկ Բյուրի ասած՝ տարբեր լեզուների՝ նորմա համարվող սկզբնական խառնելը չի եղել, ինչը ևս հուշում ա, որ դեպքը սովորական ու օրինաչափ չի։ Նենց որ պետք չի ներկայացնել, որ, իբր, խնդիրն իրականում գոյություն չունի, ես եմ հորինել։ Համենայնդեպս, բազմաթիվ մարդկանց փորձը ցույց ա տվել, որ երեխայի հետ միայն հայերեն խոսելը դեռ բավական չի. դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման ա։ Ու լավ կլիներ, որ մնացած անհրաժեշտ կամ ցանկալի պայմաններն ու մեթոդներն էլ քննարկեինք էս թեմայում։
Էջանիշներ