User Tag List

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415
Ցույց են տրվում 211 համարից մինչև 219 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

  1. #211
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մի հետաքրքիր հետազոտության մասին ա գրված ճապոներեն֊անգլերեն երկլեզու երեխաների վրա կատարված։ Հեղինակը պնդում ա, որ մի լեզվից մյուսին անցումը կամ խառնելն էդքան էլ վատ բան չի, այսինքն՝ հաղորդակցության լրացուցիչ գործիք ա դառնում։ Բայց ամեն դեպքում իրա հետ էնքան էլ համաձայն չեմ։ Այսինքն, ինքը ճիշտ ա ասում լրացուցիչ գործիքի մասին, բայց կարծում եմ՝ խառնելը նպաստում ա, որ մի լեզվով նույն բանն անելն ավելի դժվար դառնա։

  2. #212
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    կան արդեն․․․ ու իմ իմանալով ահագին էլ հաջողակ են
    Հաջողակ լինելու մասին չգիտեմ, բայց անցյալ շաբաթ մենք մի լավ փորփրեցինք էս դասընթացները։ Ուրեմն նախ դրանք վճարովի են, ու դու գրանցման բավական ուշ փուլում ես դրա մասին իմանում։ Հետո, դասընթացների գները ոչ մի տեղ գրված չեն, որ որոշես՝ որ տարբերակն ես վերցնում կամ ընդհանրապես արժե վերցնել, թե չէ։ Հիմա գրանցվել ենք ու սպասում ենք, թե ինչ գին կուղարկեն։ Բայց դա արդեն ահագին վատ տպավորություն ա թողնում։

    Մի խոսքով, նորից անդրադառնալով Յոհանի հարցին. հայերենի որակյալ ու մատչելի/անվճար օնլայն դասերի պահանջարկ իրոք կա։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Յոհաննես (25.06.2018), Ուլուանա (25.06.2018)

  4. #213
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջողակ լինելու մասին չգիտեմ, բայց անցյալ շաբաթ մենք մի լավ փորփրեցինք էս դասընթացները։ Ուրեմն նախ դրանք վճարովի են, ու դու գրանցման բավական ուշ փուլում ես դրա մասին իմանում։ Հետո, դասընթացների գները ոչ մի տեղ գրված չեն, որ որոշես՝ որ տարբերակն ես վերցնում կամ ընդհանրապես արժե վերցնել, թե չէ։ Հիմա գրանցվել ենք ու սպասում ենք, թե ինչ գին կուղարկեն։ Բայց դա արդեն ահագին վատ տպավորություն ա թողնում։

    Մի խոսքով, նորից անդրադառնալով Յոհանի հարցին. հայերենի որակյալ ու մատչելի/անվճար օնլայն դասերի պահանջարկ իրոք կա։
    Չգիտեմ հիմա ոնց ա, որ նոր էր բացվել, լավ փորփրել էի՝ ահագին ադեկվատ էր երևացել։ Գներն էլ ինչքան հիշում եմ ափաշքյարա գրած էր։ Բայց երևի սովորողների թվերի խնդիր ունեն, ու միգուցե գները որոշում են նրանով թե ինչքան մարդ կհավաքվի։ Սրանք լրիվ լուրջ օնլայն դասեր են, այսինքն մարդ կա, որ տնայիններ ա ստուգում, հարցերի ա պատասխանում, բան, այսինքն կադրերի ծախսեր ունեն, ու դրա գնի տակից պիտի կարողանան դուրս գալ։ Որ նոր էին սկսել ոնցոր գները $150-500 կարգի էին, կախված կուրսի երկարությունից։ (6-15 շաբաթ էր, ինչ էր)։

    Ճիշտն ասած ես Յոհանի միտքն էլ էի հասկացել որպես կոմերցիոն մի հարթակ․․․ ու անվճար լուրջ բան կազմակերպելը մի քիչ անիրական ա, կարծում եմ։ Հեն ա playlandarmenia-ն էլ փորձեց, ու սկզբից լուրջ ֆինանսավորում ունեին, բայց չկարողացան տակից դուրս գալ։ Իրենց խաղերով ահագին խաղացել էի, հոյակապ հարթակ էր, բայց փորձում էին սոց բաներ էլ մեջը մտցնեին (որ երեխաները խաղալուց իրար հետ շփվեին) ու գովազդ կար մեջը, բայց դե հայկական գովազդային շուկան երևի այնքան փոքր ա, ու երեխաներին ուղղված գովազդն իրեն երևի չարդարացրեց․․․ մի խոսքով, բարդ ա հայերենի փոքր շուկայի համար կոմերցիոն սկզբունքներով սենց բաներ կազմակերպելը։ Գյուլբենկյան հիմնադրամը սենց բաներ ֆինանսավորում ա, միգուցե այդ եղանակով կարելի կլինի փորձել ինչ-որ օնլայն հարթակ ստեղծել, բայց լուրջ դասեր, որ ուսուցիչներ ներգրավի․․․ եսիմ, միգուցե առցանց թյութըրինգի միջոցով, ոնցոր ասենք մարդիկ սկայպով եվրոպա-ամերիկաներից չինացի աշակերտներին լեզու-մեզու են սովորացնում։ Այ սա կարող ա լավ գործել․․․ Հայաստանում էլ ուսանողների համար կողքից եկամուտ տալ։ Ստեղծել դասընթացը, ու անհատական աշակերտներին կցել թյութըրների հետ, ովքեր կօգնեն այդ դասընթացը հաղթահարել․․․ Յոհան, գրի՞ ես առնում։

  5. #214
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ հիմա ոնց ա, որ նոր էր բացվել, լավ փորփրել էի՝ ահագին ադեկվատ էր երևացել։ Գներն էլ ինչքան հիշում եմ ափաշքյարա գրած էր։ Բայց երևի սովորողների թվերի խնդիր ունեն, ու միգուցե գները որոշում են նրանով թե ինչքան մարդ կհավաքվի։ Սրանք լրիվ լուրջ օնլայն դասեր են, այսինքն մարդ կա, որ տնայիններ ա ստուգում, հարցերի ա պատասխանում, բան, այսինքն կադրերի ծախսեր ունեն, ու դրա գնի տակից պիտի կարողանան դուրս գալ։ Որ նոր էին սկսել ոնցոր գները $150-500 կարգի էին, կախված կուրսի երկարությունից։ (6-15 շաբաթ էր, ինչ էր)։

    Ճիշտն ասած ես Յոհանի միտքն էլ էի հասկացել որպես կոմերցիոն մի հարթակ․․․ ու անվճար լուրջ բան կազմակերպելը մի քիչ անիրական ա, կարծում եմ։ Հեն ա playlandarmenia-ն էլ փորձեց, ու սկզբից լուրջ ֆինանսավորում ունեին, բայց չկարողացան տակից դուրս գալ։ Իրենց խաղերով ահագին խաղացել էի, հոյակապ հարթակ էր, բայց փորձում էին սոց բաներ էլ մեջը մտցնեին (որ երեխաները խաղալուց իրար հետ շփվեին) ու գովազդ կար մեջը, բայց դե հայկական գովազդային շուկան երևի այնքան փոքր ա, ու երեխաներին ուղղված գովազդն իրեն երևի չարդարացրեց․․․ մի խոսքով, բարդ ա հայերենի փոքր շուկայի համար կոմերցիոն սկզբունքներով սենց բաներ կազմակերպելը։ Գյուլբենկյան հիմնադրամը սենց բաներ ֆինանսավորում ա, միգուցե այդ եղանակով կարելի կլինի փորձել ինչ-որ օնլայն հարթակ ստեղծել, բայց լուրջ դասեր, որ ուսուցիչներ ներգրավի․․․ եսիմ, միգուցե առցանց թյութըրինգի միջոցով, ոնցոր ասենք մարդիկ սկայպով եվրոպա-ամերիկաներից չինացի աշակերտներին լեզու-մեզու են սովորացնում։ Այ սա կարող ա լավ գործել․․․ Հայաստանում էլ ուսանողների համար կողքից եկամուտ տալ։ Ստեղծել դասընթացը, ու անհատական աշակերտներին կցել թյութըրների հետ, ովքեր կօգնեն այդ դասընթացը հաղթահարել․․․ Յոհան, գրի՞ ես առնում։
    Դե նայի, մենք հատուկ ասինխրոն դասերն էինք ընտրել առանց կրեդիտների (այսինքն, առանց որևէ մեկի ստուգելու ու առանց ուսանողների քանակից կախվածության), բայց որևէ տեսակի գնի առաջարկ մեզ չեն ուղարկել։ Իսկ անվճարի պահով. էսօրվա օրով լիքը օնլայն անվճար դասընթացներ կան, էդ թվում՝ լեզուների, որոնցից շատերի որակը բավական բարձր ա, ու ասենք լրացուցիչ ծառայություններ վճարովի առաջարկվում են։ AGBU֊ն որ էդպես աներ, շատ լավ կլիներ։ Իսկ սենց վճար են ուզում մի բանի համար, որ դու սկի գաղափար չունես ինչ որակի ա, համն էլ չես տեսել ու չգիտես՝ էդ դասընթացից ինչն ա քեզ պետք, ինչը չէ։ Ու որ ամենավատն ա, սկի չգիտես էլ ինչքան են ուզում։

    Սկայփով հայերենի դասընթացներ հիմա էլ կան, բայց դրանցից հրաժարվեցինք մի շարք պատճառներով։ Թե կուզես, քեզ առանձին կասեմ։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (25.06.2018)

  7. #215
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե հիմա՝ մի քանի տարի անց, ում մոտ անց ինչ թարմացումներ կան էս թեմայում։
    Ի՞նչ վիճակում է արտերկրում մեծացող/մեծացած ձեր երեխաների հայերենի հարցը։

    Իմ աղջիկը (13 տ․) դեռ որ բացառապես հայերեն է հետս խոսում, երբ երկուսով ենք։ Գրել-կարդալ էլ գիտի, բայց ակտիվ չի գործածում․ հետաքրքիրն էն է, որ երբ պետք է լինում՝ թե գրում է, թե կարդում, լեզուն ամուր նստած է մոտը։

    Ինձ թվում է, ծնողների հետևողական դերն իհարկե մեծ է էս հարցում, բայց մենակ դրանով չի պայմանավորված։
    Օրինակ՝ քույրս նույն կերպ հետևում է լեզվին, բայց իր տղան հայերեն չի խոսում, թեև հասկանում է։
    Կարծում եմ, ամեն դեպքում ուրիշ գործոններ էլ կան։

    Մեր դեպքում հաստատ լեզվական գենետիկ նախադրյալների դերն էլ է մեծ եղել (առավելապես՝ պապայի կողմից), որոնք ընկնելով բարենպաստ հողի վրա (փոքրուց մի քանի լեզուներով է մեծացել), լավ զարգացել են։
    Հիմա հինգ լեզու գիտի, ու լեզուներ սովորում է՝ առանց հատուկ ջանքերի․ սպունգի նման քաշում է լսածը։ Դպրոցում մնացած առարկաների համար լիքը ջանք պիտի գործադրի, որ գոնե միջին մակարդակում մնա, իսկ լեզուները գերազանց են, ու գիտեմ, որ հատուկ չի նստում-սովորում։
    Բացի դրանից, կարծում եմ, Հայաստանի ու հայաստանաբնակների/հայերի հետ կապն էլ իր դերն ունի։ Էստեղի ապրող ուրիշ հայերի հետ կապեր չունենք, բայց Հայաստան ամեն տարի այցելում ենք, երբ փոքր էր՝ տարին մի քանի անգամ, բացի դրանից իմ ընտանիքի անդամների, հատկապես՝ մամայիս ու աղջկաս միջև կապը շատ ամուր է․ ինձնից անկախ էլ, լիքը շփվում են՝ իրար զանգելով։ Ինձ թվում է, դա էլ ահագին մեծ դեր ունի։
    Հետո ես հայերենը շատ-շատ եմ սիրում, ու լեզվի հանդեպ սերը մամայիցս է ինձ անցել, հնարավոր է, որ աղջկաս էլ ինձնից/մեզնից է անցել։
    Նաև երևի սա էլ նշանակություն ունի, որ մեր երկուսիս կապը ու իրար հետ հարաբերությունները ուժեղ և ինտենսիվ են, և հայերենն էլ մեր մտերմության մի կարևոր մասն է։ Ես իրեն փոքր ժամանակվանից ասում էի՝ «դու իմ մի մասնիկն ես», ինչ-որ ժամանակից սկսած՝ ինքն էլ սկսեց նույնը կրկնել․ երևի երկուսիս համար էլ անբնական կլիներ, որ իրար մասնիկ լինելով՝ հայերեն չշփվեինք։

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (20.03.2024), John (19.03.2024), One_Way_Ticket (17.03.2024), Աթեիստ (18.03.2024), Բարեկամ (18.03.2024), մարդ եղած վախտ (17.03.2024), Նաիրուհի (17.03.2024), Ուլուանա (18.03.2024)

  9. #216
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ... երևի երկուսիս համար էլ անբնական կլիներ, որ իրար մասնիկ լինելով՝ հայերեն չշփվեինք։
    Համաձայն եմ, շատ։

  10. #217
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երեկ բարեկամներով հավաքված էինք, ինչ որ պահի հենց էս թեման սկսեց քննարկվել, ու նկատեցինք, որ ոնց որ թե Ռուսաստանում երեխաներն ամենաարագն են մոռանում սեփական լեզուն։ Պատճառները չեմ պատկերացնում, բայց դեպք պատմեցին, որ ընտանիքը փախել, եկել ա Հայաստան, ու երեխեն չի կարում ԲՈւՀ ընդունվի, որտև հայերեն չգիտի։ Ասում ա, մտածում էինք, թող ռուսերենը լավ սովորի, հայերենը տենց պետք չի գալու։ Ու «տեսա՞ր ինչ եղավ»
    Ընդ որում ընտեղ շատ դեպքերում անգելրենն էլ եսիմ ոնց չեն սովորում։ Արդյունքում երեխեն մենակ մի լեզու ա իմանում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #218
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառները չեմ պատկերացնում
    Ռուսաստանը աշխարհի ամենաԱՆտոլերանտ երկրներից մեկն է ուրիշ լեզվով խոսողների համար։ Լավ է դա թե վատ, ուրիշ հարց է։ Ռուսաստանից բողոքող հայերը կես րոպե առաջ կամ հետո նաև Գերմանիաներից են բողոքում, որտեղ կողք բոլորը թուրքերեն են խոսում։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.03.2024)

  13. #219
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե հիմա՝ մի քանի տարի անց, ում մոտ անց ինչ թարմացումներ կան էս թեմայում։
    Ի՞նչ վիճակում է արտերկրում մեծացող/մեծացած ձեր երեխաների հայերենի հարցը։
    Արեգը շարունակում է ազատ խոսել, կարդալ ու գրել հայերեն: Բավական հարուստ բառապաշար ունի` կենցաղային մակարդակից անհամեմատ բարձր: Էդ հարցում, կարծում եմ, մեծ դեր ունի նաև էն հանգամանքը, որ 5 տարեկանից սկսած` անգլերեն գրքերին զուգահեռ միշտ կարդացել է նաև հայերեն գրքեր` և՛ գեղարվեստական, և՛ ճանաչողական: Նաև միշտ հետը պարապել ենք Հայաստանից բերած` իր տարիքին (դասարանին) համապատասխան դասագրքերով: Համենայնդեպս, էն, որ ինքը Հայաստանում շփվում է երեխաների հետ, ու ոչ ոքի մտքով չի անցնում, որ ինքը Հայաստանից չի, կարծում եմ, ամենաբարձր գնահատականն է:

    Երկու տարի առաջ մտածեցինք, որ տարբեր առումներով ավելի նպատակահարմար ու արդյունավետ կլինի, եթե արդեն մասնավոր պարապել տանք հայերենը: Մենք, իհարկե, շարունակում ենք տանը հայերեն խոսել, հայերենով լիքը խաղեր խաղալ, հայերեն գրքեր կարդալ տալ, բայց կարծում եմ` պարապելը հայերենի ուսուցիչներն ավելի լավ կանեն: Dasa2 օնլայն դպրոցի մասին ահագին դրական կարծիքներ էի լսել, որոշեցինք իրենց դիմել: Հիմա շատ լավ ուսուցչուհի ունի` ընտրիր մեթոդիկայով, ու հավեսով պարապում է օնլայն: Երբ նոր պիտի սկսեին պարապելը, նախօրոք օնլայն հանդիպեցինք, ընդհանուր ծանոթացանք: Նպատակը համ մեր պահանջներն ու ակնկալիքները պարզելն էր, համ էլ Արեգի հայերենի մակարդակի մասին գոնե մոտավոր պատկերացում կազմելը, որպեսզի ուսուցչուհին իմանար` ինչից սկսի, ոնց անցկացնի առաջին դասը: Չնայած ասեցինք, որ ինքն ազատ խոսում է ու նաև գրել-կարդալ գիտի վաղուց, բայց, ըստ, երևույթին, ուսուցչուհին, իր ունեցած փորձից ելնելով` ամեն դեպքում լավ չէր պատկերացրել Արեգի հայերենի մակարդակը: Առաջին դասի ժամանակ շատ զարմացել էր, ասեց` էն, ինչ ես նախատեսել էի ամբողջ դասին իր հետ անելու համար, 5 րոպեում արեց-պրծավ, չէի սպասում էսպիսի մակարդակ: Ասեց` ես էսպիսի աշակերտ դեռ չեմ ունեցել, չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ տիտանական աշխատանք եք արել իր հետ, որ ԱՄՆ-ում ապրելով` էսքան լավ գիտի հայերեն: Ու ամեն անգամ զարմանում էր, որ Արեգն էսինչ կամ էնինչ բառը գիտի: Ասում է` ես իմ դպրոցի աշակերտներին էլ (որոնք նույն Արեգի տարիքին են) եմ պատմել Արեգի մասին, ու երբ ինչ-որ բան սխալ են անում կամ չեն իմանում, երբեմն ասում եմ` այ, Արեգը դա հաստատ ճիշտ կաներ կամ կիմանար: )))

    Հայերենից բացի, նաև նկարչություն է օնլայն պարապում Dasa2-ով: Մի անգամ նկարչության ուսուցչուհին ինչ-որ կենդանու նկար էր ցույց տվել Արեգին, որ նայելով նկարեր, ասեց` անգլերեն sea otter ա, հայերենը չգիտեմ... Ջրա՞րջ էր, ջրաքի՞ս, թե՞ ինչ: Արեգը միանգամից ասեց` ջրասամույր: Ես ինքս էլ չգիտեի, տեղում ինտերնետով բառարան նայեցի, ստուգեցի, պարզվեց` իրոք ջրասամույր է հայերեն: Թե որտեղից գիտեր` չգիտեմ, բայց հաճելի էր, ինչ խոսք: )))

    Մեր ընտանիքում էլ, ոնց որ նախկինում էր, էլի խստիվ արգելված է անգլերեն խոսելը, թեև Արեգի դեպքում դրա կարիքն արդեն վաղուց չկա. արդեն գիտակցված մոտեցում է ցուցաբերում էդ հարցի նկատմամբ ու չի էլ փորձում անգլերեն խոսել` բացառությամբ էն դեպքերի, երբ ինչ-որ բառի հայերեն համարժեքը չի իմանում կամ չի հիշում: Նման դեպքերում սովորաբար հարցնում է, թե էսինչ բառը հայերեն ոնց է: Ոչ միայն ինքը չի խոսում, այլև փոքր եղբորը միշտ դիտողություն է անում, եթե անգլերեն որևէ բան է ասում. մեր օրինակին հետևելով` ասում է` էսինչը (ինչ-որ անգլերեն բառ) չգիտեմ` ինչ ա, ես անգլերեն չեմ հասկանում, հայերեն ասա, կամ` մենք էս տանը մենակ հայերեն ենք խոսում, չգիտե՞ս: ))

    Դավիթը (7 տարեկան) էլի նորմալ խոսում է հայերեն, թեև էդ հարցում Արեգից բավական հետ է, այսինքն` նույն տարիքում Արեգն ավելի հարուստ բառապաշար ու ավելի սահուն խոսք ուներ: Երևի նրանից է, որ Արեգը շատ ավելի ուշ է սկսել խոսել, դրա համար իրենով ավելի շատ ենք զբաղվել, հատկապես խոսքի զարգացմամբ, իսկ Դավիթը շատ շուտ է խոսել սկսել, իր դեպքում շատ բաներ հեշտությամբ ու ինքնըիրեն են եղել, մենք էլ էդ առումով մի քիչ արխայնացել ենք ու նույնքան շատ ջանք չենք թափել իր հետ: Բայց դե էլի լավ է, համենայնդեպս, մենք միայն հայերեն ենք խոսում իրար հետ, իր հետ ոչ ոք անգլերեն չի խոսում ընտանիքում, ինքն էլ գիտի, որ եթե անգլերեն բան ասի, արձագանք չի ստանալու, ու հիմնականում հայերեն է խոսում: Հիմա իր մոտ էն փուլն է, որ փորձում է դպրոցից բերած անգլերենն առաջ տանել նաև տանը, բայց դե մենք էլ ինտենսիվ դիմադրում ենք: Քանի որ Արեգի հետ մի անգամ արդեն անցել ենք էս փուլի միջով, արդեն պատկերացում ունեմ` ինչու է էդպես, ինչ պիտի անենք, որ հաղթահարվի, ու մոտավորապես ինչքան ժամանակից կանցնի: Մի երկու տարուց, կարծում եմ, իր դեպքում էլ արդեն գիտակցված մոտեցում կլինի, էլ չի փորձի անգլերեն խոսել. կարևորը` ընտանիքում դրա համար նպաստավոր պայմաններ բացարձակապես չկան, մնացածը ժամանակի հարց է: Հայերեն գրել-կարդալ էլ գիտի վաղուց (ես հետը կանոնավոր կերպով պարապում եմ դասագրքով, պլյուս` խաղեր-մաղեր): Մինչև վերջերս ինքը միայն մեր ընտանեկան բանավոր հայերեն խաղերին էր մասնակցում, քանի որ գրավորը դեռ վարժ չէր, վերջերս սկսել է նաև բառքամոցիին ու մյուս գրավոր խաղերին էլ մասնակցել ու շատ սիրում է էդ խաղերը: Կարծում եմ` դա էլ է լավ մոտիվացիա եղել, որ ձգտի գրավոր հմտությունները բարելավել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (20.03.2024), ivy (21.03.2024), Tiger29 (21.03.2024), Աթեիստ (21.03.2024)

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •