Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
StrangeLittleGirl (16.06.2018)
Քանի որ սենց անկեղծ զրույց բացվեց՝ երեխեքին հայերենը սովորեցնելու անհատական մոտիվների մասին, ես էլ իմ փայն ասեմ..
Հայրենասիրություն, ավանդապաշտություն, արմատների կարևորում..
էս ամենից ես էլ իմ չափաբաժինն ունեմ:
Բայց մայրենի լեզուս ու մշակույթս իմ երեխեքին փոխանցելու մի ավելի կարևոր պատճառ էլ ունեմ, չեմ վախենա դա անվանել՝ կյանքիս չափ կարևոր:
Մեր գերդաստանը Էրգրում եղելա շատ նշանավոր ու շատ մեծ:
Էս գերդաստանի առանձին անդամների մասին նաև լեգենդներ են պատմել նրանց ծննդավայրից շատ հեռու էլ ու մինչև այսօր էլ տեղ-տեղ պատմում են:
Իմ ուղիղ նախնին՝ պապուս հայրն է գաղթել Արևմտյան Հայաստանից Արևելյան:
Քանի որ իրենց քաղաքի նշանավոր մարդկանցից է եղել, պատվի հարց է համարել օգնել բոլոր համաքաղաքացիներին անվտանգ լքել բնակավայրը՝ նահանջելով հարձակվող թուրքական կանոնավոր բանակի դեմ:
Մի քանի տղամարդկանցով կրակը պահել են, մինչև բոլորը դուրս են եկել:
Իսկ պապուս հայրն՝ իր ընտանիքով, վերջինն է լքել բնակավայրը:
Թեև 15 երեխա են ունեցել՝ ընդհանուր առմամբ, բայց մեծ մասը մահացել են համաճարակներից ու ջարդերի տարիներին:
Արդեն Արևելյան Հայաստանում մեծացրել են 4 դուստր ու 3 որդի:
3-ն էլ հետագայում գնացել են Հայրենական պատերազմ ու 2-ը հետ են եկել:
Իսկ 3-րդ եղբորից, ի դեպ, ոչ սև թուղթ է եկել, ոչ էլ՝ մարմինն են գտել:
Կարծիք ու հույս կար, որ գերի ընկնելով կենդանի է մնացել ու հետագայում հետ չի եկել հայրենիք, քանի որ էն ժամանակ գերությունից շատ վերադարձողների «հայրենիքի դավաճան» պիտակով Սիբիր էին աքսորում:
Ամեն դեպքում՝ սրանից հետո պապս, իսկ հետագայում էլ հայրս՝ ողջ գիտակցական կյանքն էդ մարդուն ու նրա հավանական սերունդներին են փնտրել:
Սա այն աստիճան կարևոր է եղել, որ ես ինքս էլ էդ մարդու անունն եմ կրում վրաս:
Հենց էսպիսի մթնոլորտում եմ ես ծնվել ու մեծացել՝ ամբողջ կյանքում աշխարհում ամենակարևոր բանը համարելով ընտանիքն ու դրա հետ կապված ամեն ինչ:
Ընդ որում՝ ես մարդկային կյանքի հավերժականությունն ու հարատևությունը տեսնում եմ սերունդների միջև անխափան կապով, որ գեներով գալիս է հազարամյակների խորքից ու դեռ էդքան էլ պիտի շարունակվի:
ՈՒ էս սերնդե-սերունդ կապն ու կամուրջը ես ամենավատ երազում էլ չեմ կարող պատկերացնել՝ մայրենի լեզվի ու հարազատ մշակույթի սահմաններից դուրս:
Ճիշտ է՝ իմ կյանքը մի քիչ այլ ընթացք է ստացել:
Հայաստանից մեկնել եմ օտար երկիր ուսումը շարունակելու ու էդ ուսման ընթացքում խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով չեմ վերադարձել՝ միայնակ մնալով դրսերում:
Բայց միշտ ու ամեն վայրկյան ինձ վրա պատասխանատվություն եմ զգացել իմ նախնիներից ինձ հասած ու իմ վրա դեմ առած գերդաստանին անխափան շարունակություն տալ ու իմ սերունդների համար էլ պայմաններ ապահովել, որ իրենց նախնիների երբեմնի փառքի մասին տեղեկանան մայրենի լեզվով:
ՈՒ ինչու էի սկզբից գրել, որ սա կյանքիս չափ կարևոր էր ինձ համար, քանի որ պապս ունեցել էր մեկ որդի ու մեկ դուստր, հայրս էլ՝ մեկ որդի ու 3 դուստր, ու այսպիսով էդ ահռելի մեծ գերդաստանն ու ազգանունը շարունակող փաստորեն միայն ես էի մնացել...
..մինչև 2 որդիներիս ծնվելն իհարկե ))
ըսբես բաներ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ուլուանա (16.06.2018)
Ի դեպ, հայերենի պահպանման դրդապատճառների ու նպատակների մասին էսքան խոսվեց, ու էս թեմայում երևի բոլորի նշած դրդապատճառներն էլ իմ դեպքում առկա են, բայց մի ուրիշն էլ կա, որի մասին կարծես չեմ գրել. ինձ համար հայերենի պահպանումը նաև գլոբալ նշանակություն ունի, ավելի կոնկրետ` հայապահպանության հարց է նաև, քանի որ առնվազն ինձ համար հայ լինելը նախ և առաջ լեզվով է որոշվում, ոչ թե, օրինակ, կրոնով կամ բոլոր ազգային ավանդույթներին հետևելով: Լեզուն էս հարցում առաջնային եմ համարում: Ու էս առումով ինձ ոչ միայն հենց իմ երեխաների հայ մնալն է հուզում, այլև ընդհանրապես արտերկրում ապրող բոլորի: Պարզ է, որ բոլորի համար պատասխանատու չեմ, բայց գոնե ինձնից կախվածն ուզում եմ անել` ձուլման դեմ պայքարի շրջանակներում: Գիտեմ, հիմա կասեք` վաղ թե ուշ բոլորն էլ ձուլվելու են, վերանան-գնան, բայց դե ի՞նչ արած, եթե, մեկ է, պիտի լինի, թող գոնե ուշ լինի, ոչ թե վաղ, ու նաև ես իմանամ, որ ես լումա չեմ ունեցել էդ ձուլման գործում, դե, չհաշված Հայաստանից հեռանալս, ինչն, իհարկե, դրա հիմքն է, ցավոք:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
erexa (16.06.2018)
Վերջապես հասա կոմպին։ Հիմա մանրամասն անդրադառնամ մեթոդներին՝ պատասխանելով Ուլուանայի ծավալուն գրառմանը։
Նախ էն պահը, որ Արեգը մեկումեջ անգլերեն բառեր ա խառնում։ Դուք ահագին լավ եք անում, որ դրա հայերենն ասում եք ու կրկնել տալիս։ Հիմնականում էս պահն ա, որ խանգարում ա երեխաների՝ ծնողների լեզուն յուրացնելուն, երբ ալարում են ուղղել, հեշտ ա դառնում դրսի լեզվով բառեր մտցնելը, չեն փորձում ուղեղում ծնողների լեզվին համարժեքը գտնել։ Ընդ որում, սա մենակ երեխաներին չի վերաբերում։ Մեծահասակներն էլ արտերկրում ապրելով հենց սենց են կորցնում իրենց մայրենի լեզուն։ Ու անգամ իրենց երկրացիների հետ շփվելը չի օգնում, որովհետև անընդհատ խոսքի մեջ տվյալ երկրի լեզվի բառերն են խցկում, քանի որ գիտեն՝ երկուսն էլ մեկ ա հասկանում են։ Ու էդպես մայրենի լեզուն չի մարզվում, մանրից կորում ա։ Սա նենց մի բան ա, որ իմ սեփական մաշկի վրա եմ շատ սուր զգում․ ամեն անգամ հայերեն խոսելը, եթե կենցաղային խոսակցությունից անցնում ա, ինձ համար ահագին բարդ ա դառնում։ Այսինքն, մենակ խոսելը չէ, գրելն էլ։ Դրա համար վերջերս սկսել եմ շատ գրել, որ շատ հետ չընկնեմ։ Դա ահավոր մի բան ա ու ահագին ջանք ա պահանջում պահպանելու համար։
Հիմա նոր բառերը յուրացնելու վարժությունների մասին։ Ընդհանրապես, վիճակագրորեն պետք ա, որ նույն բառն առնվազն երկու-երեք անգամ ոչ շատ մեծ ինտերվալներով հանդիպի, որ յուրացվի։ Դե կրկնելն էլ կարևոր ա, որ նաև ակտիվ բառապաշար մտնի։ Դրա համար կարամ առաջարկեմ, որ նոր բառերը քեզ մոտ ցուցակագրես ու փորձես խոսքիդ մեջ տարբեր կոնտեքստներում գործածել։ Մի այլ տարբերակ էլ խաղի տեսքով կարամ առաջարկեմ։ Երկու խումբ քարտեր ես սարքում․ մեկի վրա բառն ես գրում, մյուսի վրա՝ նախադասություններ բառերը բաց թողած։ Ու հիշողություն խաղն եք խաղում, բայց էն տարբերությամբ, որ պետք ա հավաքել բառը իրեն համապատասխան նախադասությամբ։ Սենց էնքան կկրկնի, որ կմեխվի ուղեղում։
Ու էլի ասեմ, որ իրոք շատ ապրեք, որ սենց լավ զբաղվում եք Արեգի հայերենով։ Արտերկրում Հայաստանում մեծացող երեխայի մակարդակի հայերեն իմացող երեխա մեծացնելը գրեթե անհնար մի բան ա։ Իհարկե, կարելի ա ապահովել մինիմալ մակարդակով, որ հետո եթե ուզենա գնալ Հայաստանում ապրել, շատ չդժվարանա։ Էս առումով Ծովինարն իմ իմացած միակ դեպքն ա, որ իրոք գրեթե չի տարբերվում Հայաստանում մեծացած էրեխեքից, բայց նույն Ծովինարն էլ ծնողների հետևողական աշխատանքի արդյունք ա։ Վստահ եմ, որ Արեգն էլ կլինի էդ հաջողված դեպքերից։ Կարծում եմ՝ լավ կլինի, որ նաև մեթոդական ձեռնարկ գրեք ծնողների համար, որ մատների արանքով չնայեն երեխաների հայերենին։
Շնորհակալ եմ, անպայման կփորձեմ էդ ձևը, հետո կգրեմ արդյունքի մասին։
Շնորհակալ եմՈւ էլի ասեմ, որ իրոք շատ ապրեք, որ սենց լավ զբաղվում եք Արեգի հայերենով։ Արտերկրում Հայաստանում մեծացող երեխայի մակարդակի հայերեն իմացող երեխա մեծացնելը գրեթե անհնար մի բան ա։ Իհարկե, կարելի ա ապահովել մինիմալ մակարդակով, որ հետո եթե ուզենա գնալ Հայաստանում ապրել, շատ չդժվարանա։ Էս առումով Ծովինարն իմ իմացած միակ դեպքն ա, որ իրոք գրեթե չի տարբերվում Հայաստանում մեծացած էրեխեքից, բայց նույն Ծովինարն էլ ծնողների հետևողական աշխատանքի արդյունք ա։ Վստահ եմ, որ Արեգն էլ կլինի էդ հաջողված դեպքերից։։ Հա, ես էլ եմ կարծում, որ առանց ջանքերի, ինքնահոսի թողնելու դեպքում շատ-շատ` երեխան կենցաղային մակարդակի մինիմումն ապահովի, բայց, ասենք, հայերենով հանգիստ գիրք կարդալուն, նորմալ գրելուն դժվար թե տիրապետի։
Չէ, մեթոդական գիրք գրելու համար ինձ բավականաչափ կոմպետենտ չեմ համարում, բայց հուսով եմ` ոչ հեռավոր ապագայում կհաջողվի էդ հարցով հետաքրքրված մի խումբ կամավորներով ինչ-որ օգտակար բան նախաձեռնել։Կարծում եմ՝ լավ կլինի, որ նաև մեթոդական ձեռնարկ գրեք ծնողների համար, որ մատների արանքով չնայեն երեխաների հայերենին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.06.2018, 02:08:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (17.06.2018), StrangeLittleGirl (17.06.2018)
StrangeLittleGirl (17.06.2018), Ծլնգ (17.06.2018), Նաիրուհի (18.06.2018), Ուլուանա (17.06.2018)
Դե, էս ա` ամփոփ գրել եմ, էլի: Գրառումիցս հետո էնքան էջերով քննարկում գնաց, արդեն կորավ գրառումս, չգիտեմ` կարդացել ես, թե չէ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (17.06.2018)
Մի աշխատանքային պատմություն՝ թեմայով:
Մի քանի օր առաջ շեֆս եկավ, թե՝ քեզ համար հայ կլիենտ ունեմ, եկել էր մեզ մոտ խորհրդատվության, դու տեղում չէիր:
Եվ մի թուղթ մեկնեց՝ վրան հեռախոսահամար ու սիրուն ձեռագրով գրված. «Խնդրում եմ զանգահարել ինձ՝ հանդիպման համար օր ու ժամ պայմանավորվելու նպատակով, հարգանքներով՝ Մ...»:
Զանգեցի ու խոսելաձևից միանգամից մտածեցի, թե լավ զգացվում է, որ թարմ-թարմ Հայաստանից եկած է, դեռ լրիվ մաքուր է հայերենը, առանց գերմաներեն բառեր մեջ գցելու: Հետն էլ ոնց որ տեղական երևանյան խոսելաձև ունենար: Բայց շատ չխոսեցինք, կարճ պայմանավորվեցինք հանդիպման համար:
Էսօր եկել էր մոտս, լրիվ երևանյան աղջիկ՝ տեղական հայերենով:
Հարցրեցի՝ Հայաստանում ինչո՞վ ես զբաղվել: Սա էլ թե՝ ես Հայաստանում չեմ ապրել, Հունաստանից եմ եկել. էնտեղ ենք ապրել ընտանիքով: Մի ձև անակնկալի եկա: Հետո խոսակցությունը տարանք հայերենի կողմը, թե ոնց է էսպես հայերեն խոսում ու գրում, որ թեթև տարբերություն անգամ չի զգացվում: Ինքն էլ ասեց, որ պապան տանը հարցը միշտ խիստ է դրել, ու իրենք տանը ոչ մի բառ հունարեն չեն խոսել: Հունական դպրոց է գնացել, շաբաթ օրերն էլ՝ հայկական: Ու տանն էլ հետը լիքը զբաղվել են հայերեն գրել-կարդալով:
Իսկականից որ չասեր, մտքովս կյանքում չէր անցնի, թե էս աղջիկը հենց նոր Հայաստանից դուրս եկած չի:
Լրիվ իրական, թարմ դեպք:
Վերջին խմբագրող՝ ivy: 18.06.2018, 14:59:
erexa (19.06.2018), Sambitbaba (19.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Գաղթական (18.06.2018), Ծլնգ (18.06.2018), Նաիրուհի (18.06.2018), Ուլուանա (19.06.2018)
Ի դեպ, էստեղ Հունաստանից մեկն էլ կա, նոր են տեղափոխվել, խոսում ա մաքուր հայաստանյան հայերենով, մենակ երբեմն արտահայտությունների արանքներում կարող ա մի տեսա հնչողությամբ "էէ" դնի /անգլերենի hmm-ին համարժեք, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ մի տարբերություն։
Կա-չկա սա ինչ-որ հունահայկական սինդրոմ ա![]()
Sambitbaba (19.06.2018), Գաղթական (18.06.2018)
Լեզվաբաններն ասում են հայերենին ամենամոտ լեզուն հունարենն ա։ Կարող ա դա կապ ունի )
Sambitbaba (19.06.2018), Բարեկամ (18.06.2018)
Չկա տենց բանԷդ մի հարյուր տարի առաջ էր, երբ հայերենն ու հունարենը մի ճյուղի տակ էին դրել։ Հետո պարզեցին, որ հայերենն ու հունարենն իրարից նույնքան տարբեր են, ինչքան ասենք հայերենն ու անգլերենը, սարքեցին երկու առանձին ճյուղ։
Հետո, լեզուների նմանությունը չի նպաստում, որ մյուսը կորստի չենթարկվի։ Էս կորստի թեմաներն առաջինը հենց սկսել են շոշափվել գերմաներենից, երբ Անգլիայում ապրող գերմանացին կորցնում ա գերմաներենը։
Արէա (18.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ