User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: 3 հարց՝ կյանքում ձեր կոչումը որոշելու համար

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ գրառման մեջ «կոչում» եզրն օգտագործեցի, մտքովս անցավ նայել, թե Ակումբում կոչման հետ կապված թեմա կա, թե չէ։
    Մենակ սա գտա։
    Դե որ գտել եմ, ձեռի հետ էլ պատասխանեմ հարցերին։

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Մոդերավորելը։ Ու բազմիցս արել եմ։ Գիշերները մեկ-մեկ արթնանում եմ պատահաբար, ձեռքս գցում հեռախոսին, տեսնում՝ օրագրեր բաժնում էլի մեջբերումներ են արել, մեջբերածները տեղափոխում եմ համապատասխան թեմա։ Ու էդ ամբողջը՝ կիսափակ աչքերով, ինչի արդյունքում թեման երբեմն փակում եմ անզգույշ քլիքերով, հետո առավոտյան հայտնաբերում եմ ու վերաբացում։

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Սթրիթ-ֆուդի փոքր կետ կբացեի ու իմ մոգոնած ուտելիքները կսարքեի։ Գուցե նաև անտուն ու սոված մարդկանց համար տաք ուտելիքի կետ բացեի։ Բայց ոնց որ թե պատասխանս հարցի մեջ ներառված ինֆորմացիային հակասում է․ եթե էդպիսի հասարակություն լիներ, սոված մարդիկ չէին լինի։
    Ամեն դեպքում, կարծում եմ՝ կուզեի ուտելիքի հետ կապված ինչ-որ բանով զբաղվել՝ առանց մեծ ամբիցիաների։

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Ակումբն ու իր հետ կապված ամեն ինչը՝ քննարկումները, կռիվները, սիրաքստիկները, ինտրիգները, գաղտնիքները, հանդիպումները ու մնացած ամեն-ամեն ինչը։
    Ու մեկ էլ ճամփորդություններս։ Իմ կյանքի լավագույն պահերի մեծ մասը ճամփաների հետ են կապված։
    Էս ինչ ակումբային ստացվեց կոչումդ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.01.2021), Sambitbaba (11.01.2021), Նաիրուհի (11.01.2021)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, եթե դեմ չես, կուզեի թեման երեք հարցի սահմանից հանել, մի քիչ ավելի ընդհանուր քննարկել, թե ինչ է «կոչումը», կա՞ ընդհանրապես էդպիսի բան, ու թե կա՞ն էստեղ մարդիկ, որոնք կարծում են, որ գտել են իրենց կոչումը։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.01.2021)

  5. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, եթե դեմ չես, կուզեի թեման երեք հարցի սահմանից հանել, մի քիչ ավելի ընդհանուր քննարկել, թե ինչ է «կոչումը», կա՞ ընդհանրապես էդպիսի բան, ու թե կա՞ն էստեղ մարդիկ, որոնք կարծում են, որ գտել են իրենց կոչումը։
    Հա, թող տենց լինի, խնդիր չեմ տեսնում: Հատկապես որ սենց թե նենց մեռած ա թեման:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.01.2021), Sambitbaba (14.01.2021)

  7. #19
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոչումդ քո երազանքների աշխատանքն ա, որը մոտդ հրաշալի ա ստացվում ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (15.01.2021)

  9. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոչումդ քո երազանքների աշխատանքն ա, որը մոտդ հրաշալի ա ստացվում ))
    Էդքանը գիտենք, դու կոնկրետ ասա, թե քեզ համար էդ որ աշխատանքն ա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոչումդ քո երազանքների աշխատանքն ա, որը մոտդ հրաշալի ա ստացվում ))
    Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
    Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.01.2021)

  12. #22
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքանը գիտենք, դու կոնկրետ ասա, թե քեզ համար էդ որ աշխատանքն ա :
    Իրական երազանքներս կգերադասեմ չհրապարակել իհարկե, բայց մի անգամ մի աշխատանքի համար էի դիմել ու մոտ 25 էջանոց ըփլիքեյշն ֆորմ էին տվել, որ լրացնեի:
    Մեջը էնքան շատ բազմազան-զարմանազան հարցեր կային, որ վայթե FBI ընդունվելուց էդքան բան չեն հարցնում:
    Սկսած քույր-եղբայրների կրթությունից` մինչև երեխեքի սիրած խաղալիքներ..
    Նախավերջինն էլ` թե բա երազանքներիդ աշխատանքը ո՞րն ա..
    (վերջինը` ազատ մտքերի լրացման սյունակն էր, որտեղ` էդ 25 էջից դավադիտ եղած, նշեցի, թե ցավում եմ, որ կոշիկիս ռազմերը լրացնելու հնարավորություն չէր ընձեռնված հարցաշարում)

    Հա` էդ նախավերջինին պատասխանել էի` բուռգեմիստըր:
    Զարմացած հարցրեց` ինչի՞ ես դրա մասին երազում, ասեցի` իսկ ձեզ համար ինչի՞ մասին երազելս ավելի նախընտրելի կլիներ, եկել եմ կոնկրետ տպագրատան հաստոցաշինական արտադրամասի ինժեների համար դիմելու, բայց եթե նպաստեք երազանքներիս աշխատանքին անցնելու` շնորհակալ կլինեմ:
    Իրար նայեցին ու չվերցրեցին կռիսները..

    Էս էլ թոփ-10 դրիմջոբերը.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #23
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
    Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:
    Դե <երազանքներիդ աշխատանքը> էդ փաստորեն էն ա, ինչի մասին երազում էիր:
    ՈՒ, եթե մոտդ հրաշալի ա ստացվում, նշանակում ա` փաստացի զբաղված ես դրանով:
    Եթե էս ամենը չի բխում քո իրական էությունից, էլ ինչն ա բխում:

    Բայց համոզեցիր, սահմանմանս մեջ կարելի է <աշխատանք>-ը <զբաղվածությամբ> փոխարինել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (15.01.2021)

  15. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
    Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:
    Համաձայն եմ, որ կոչումը աշխատանքով չի սահմանափակվում, բայց ես, օրինակ, «կոչում» ասելով հասկանում եմ էնպիսի զգաղմունք, գործունեություն, որը, բացի քեզ հաճույք պատճառելուց, նաև մարդկությանը կամ գոնե ինչ-որ մարդկանց ինչ-որ օգուտ կտա (թեև էդ օգուտը պարտադիր չի, որ ինչ-որ գործնական, շոշափելի բան լինի), այսինքն`մենակ դեպի քեզ ուղղված չլինի, էլի: Էդ տեսակետից որ նայենք, օրինակ, ճամփորդելը մի քիչ չի տեղավորվում «կոչում» հասկացության մեջ, քանի որ քո ճամփորդելուց մենակ դու ես ինչ-որ բան ստանում, ուրիշ ոչ ոքի դրանից օգուտ չկա:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.01.2021, 02:10:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (15.01.2021)

  17. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ կոչումը աշխատանքով չի սահմանափակվում, բայց ես, օրինակ, «կոչում» ասելով հասկանում եմ էնպիսի զգաղմունք, գործունեություն, որը, բացի քեզ հաճույք պատճառելուց, նաև մարդկությանը կամ գոնե ինչ-որ մարդկանց ինչ-որ օգուտ կտա (թեև էդ օգուտը պարտադիր չի, որ ինչ-որ գործնական, շոշափելի բան լինի), այսինքն`մենակ դեպի քեզ ուղղված չլինի, էլի: Էդ տեսակետից որ նայենք, օրինակ, ճամփորդելը մի քիչ չի տեղավորվում «կոչում» հասկացության մեջ, քանի որ քո ճամփորդելուց մենակ դու ես ինչ-որ բան ստանում, ուրիշ ոչ ոքի դրանից օգուտ չկա:
    Գուցե կոչում կարող ա լինել նաև զուտ հաճույք պատճառող ինչ-որ զբաղմունքի (թեկուզ ճամփորդության) հիման վրա ձևավորած ինչ-որ գործունեություն, աշխատանք, որը կարող ա նաև ուրիշներին ինչ-որ օգուտ տալ: Այսինքն` որ էդ հաճույք պատճառող զբաղմունքը ոչ թե ինքնանպատակ լինի, այլ միջոց` ավելի, այսպես ասած, հանրօգուտ գործունեության համար:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.01.2021, 02:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.01.2021), Sambitbaba (15.01.2021)

  19. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս հաճախ եմ մտածում սրա մասին։

    Կարծում եմ, մեծամասամբ նրա հետ է կապված, որ այլևս մոտիվացիա ու ոգեչնչվածություն չեմ զգում աշխատանքումս։ Անելը, կարծում եմ, որ առաջվա պես լավ եմ անում, բայց հետաքրքրվածությունը շատ նվազել է, կարելի է ասել՝ կորել է։ Սկսել եմ ձանձրանալ, ու շատ հաճախ իմաստ չեմ գտնում արածումս։ Անում եմ, որովհետև պիտի անեմ։
    Իմաստ փնտրելը ինձ մոտ էսպես թե էնպես միշտ էլ ակտուալ թեմա է։ Գուցե նրանից է, որ ոչ մի գլոբալ խնդիր չունեմ կյանքումս, ու փոխանակ վայելեմ եղածը, հա մտածում եմ իմաստի մասին։ Եսիմ, տարօրինակ արարածներ են մարդիկ, գոհացնելը հեշտ չի։
    Ու էդպես, հաճախ մտածում եմ, թե արդյո՞ք սա է «իմը»։ Եվ էդպես էլ պատասխան չեմ գտնում, որովհետև ուրիշ բան էլ չկա, որ ասեի՝ հաստատ կուզեի էս մի բանով զբաղվել։ Ինչ էլ անում եմ, վաղ թե ուշ անհետաքրքիր և անիմաստ է դառնում, ու սկսում եմ ձանձրանալ։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.01.2021)

  21. #27
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հաճախ եմ մտածում սրա մասին։

    Կարծում եմ, մեծամասամբ նրա հետ է կապված, որ այլևս մոտիվացիա ու ոգեչնչվածություն չեմ զգում աշխատանքումս։ Անելը, կարծում եմ, որ առաջվա պես լավ եմ անում, բայց հետաքրքրվածությունը շատ նվազել է, կարելի է ասել՝ կորել է։ Սկսել եմ ձանձրանալ, ու շատ հաճախ իմաստ չեմ գտնում արածումս։ Անում եմ, որովհետև պիտի անեմ։
    Իմաստ փնտրելը ինձ մոտ էսպես թե էնպես միշտ էլ ակտուալ թեմա է։ Գուցե նրանից է, որ ոչ մի գլոբալ խնդիր չունեմ կյանքումս, ու փոխանակ վայելեմ եղածը, հա մտածում եմ իմաստի մասին։ Եսիմ, տարօրինակ արարածներ են մարդիկ, գոհացնելը հեշտ չի։
    Ու էդպես, հաճախ մտածում եմ, թե արդյո՞ք սա է «իմը»։ Եվ էդպես էլ պատասխան չեմ գտնում, որովհետև ուրիշ բան էլ չկա, որ ասեի՝ հաստատ կուզեի էս մի բանով զբաղվել։ Ինչ էլ անում եմ, վաղ թե ուշ անհետաքրքիր և անիմաստ է դառնում, ու սկսում եմ ձանձրանալ։
    Երևի երեխան, երբ առաջին դասարան է գնում, բացահայտում է, որ հենց դա էր իր ուզածը, հենց դա իրեն չէր հերիքում կյանքում: Սովորում է լավ, բոլորն իրենից գոհ են, նույնիսկ վատ տեսնող տատիկի համար երեկոները կարող է մի բան կարդալ և զգում է իր օգտակարությունը...
    Իսկ ի՞նչ, եթե առաջին դասարանը գերազանց ավարտող երեխային բերես ու մյուս տարի նորից առաջին դասարան տանես... Ինչո՞վ է նա գոհանալու...

    Մի՞թե նույնպիսի դասարաններ չեն մեր կյանքի էտապները:
    Բայց, որպես օրենք, խնդրին մենք այդ կերպ չենք նայում: Ամեն անգամ, կյանքի որոշակի էտապ ապրելով, համարում ենք, որ վերջ, մեր բոլոր դասերը սովորեցինք ու կայացանք, մեր նպատակին հասանք: Բայց հին իմաստությունն ասում է, որ մեր կյանքի միակ իրական նպատակը՝ հենց այն ճանապարհն է, որը մենք անցնում ենք մեր կյանքում իբր նպատակի հասնելու համար...
    Իսկ արածիցդ դադարում ես գոհանալ, հավանաբար, հենց այն ժամանակ, երբ հասել է քո հաջորդ դասարան անցնելու պահը:

    Մեր ամենամեծ խաբկանքն այն է, որ մենք կատարյալ չենք: Բայց մենք կատարյալ ենք ի սկզբանե: Եթե ձյան փաթիլը կատարյալ է...
    Մեր նյութական աշխարհ գալու նպատակը հենց այդ ճանապարհն անցնելն է: Մեզ դրա փորձն է անհրաժեշտ:
    Բայց շատ կարևոր է այդ ճանապարհը, այդ փորձը լիարժեք ապրելը: Ու երբ մենք մեր ժամանակն անիմաստ ծախսում ենք ձեռք բերելու համար այն, ինչ արդեն ունենք... Այդ դեպքում մենք երբեք մեր նպատակին չենք հասնի: Որովհետև մի բան ձեռք բերելու համար, սկզբում պետք է այն չունենալ:

    Եթե սա չենք հասկանում, ստացվում է այն անեկդոտի պես.

    Երեխան հարմար տեղավորվում է հոր ծնկներին և.
    - Պապ, մտածում եմ, ամուսնանամ...
    - Ինչի՞ որ, բալես:
    - Դե, մեծացել եմ...
    - Դե ուրեմն միանգամից մեռի, էլ ամուսնանա՞լս որն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2021), ivy (15.01.2021), Գաղթական (15.01.2021), մարդ եղած վախտ (15.01.2021), Ուլուանա (15.01.2021)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխան ունի՞ որոշելու իրավունք
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 103
    Վերջինը: 22.04.2017, 18:54
  2. Մինիմալիզմը կյանքում
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.07.2014, 23:02
  3. Անտրամաբանություն մեր կյանքում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.06.2011, 16:12
  4. Ի՞նչն է ձեր կյանքում պակասում ձեզ երջանիկ զգալու համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 28.12.2010, 21:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •