User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: 3 հարց՝ կյանքում ձեր կոչումը որոշելու համար

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    3 հարց՝ կյանքում ձեր կոչումը որոշելու համար

    Ասում են՝ էս հարցերն ինքդ քեզ տալով` կարելի է որոշել, թե որն է քո կոչումը կյանքում, այսինքն՝ ինչով ճիշտ կլիներ, որ զբաղվեիր, ինչն է հենց քոնը։

    Խիստ ցանկալի է, որ գրառում անողներն ուղղակի պատասխանեն հարցերին, ու թեման չվերածվի հարցերի հաջող կամ անհաջող լինելու վերաբերյալ քննարկման։
    Ենթադրվում է, որ տվյալ երեք հարցերի պատասխանները պիտի մոտավորապես նույնը լինեն ու հաստատեն ձեր կոչումը կյանքում։ Բայց չի բացառվում, որ տարբեր լինեն, համենայնդեպս, դուք պատասխանեք ինչպես որ կա։ Նույնիսկ եթե համարեք, որ անիմաստ բան է, ամեն դեպքում ուրիշների համար հաստատ հետաքրքիր կլինի կարդալը ։

    Հարցերը.

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.10.2015, 07:08:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Բացարձակ ոչ մի բան : մանավանդ եթե էտ կատարվում է գիշերվա 3-ից մինչև 6-ը ընկած միջակայքում:
    2. եթե որպես աշխատանք, այսիքն մի բան ստեղծել ու "մարդկությանը օգուտ տալ" - ապա էլեկտրոնիկայով, շատ եմ սիրում
    3. դե մի քիչ խառը հարց է:ու անհասկանալի: սա իրերին՞ է վերաբերվում թե՞ մարդկանց:
    իսկ եթե ճիշտ եմ հասկացել, ապա առանց իմ մանկության ու դպրոցական տարիների ՝մինչև դպրոց ավարտելը: ամենալավ տարիներն էին

  3. #3
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1, Եթե ինչ որ մեկին օգնություն պետք լիներ, շատա նման դեպք պատահել, ու ազարտնի պահա, երբ ինչ որ *-միսսիա* է քեզ վստահված։ Լինի դա երեխու տակը փոխել թե 500 կիլոմետր քշել․․․
    2, նույն իմ աշխատանքով, իմ կյանքում ոչ մի բան էլ չեր փոխվի հաստատ)
    3, Ընտանիքը։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (27.10.2015), Նիկեա (27.10.2015)

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց կքննարկեի հարցերը, բայց որ Անուկն ասում ա չէ, ուրեմն չէ Էս են իմ պատասխանները.

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Ջուրը խմելը: Ուրիշ ոչ մի բան ինձ համար հաճելի չի գիշերվա կեսին անելը: Քունն ինձ համար սրբություն ա, քնի հաշվին բացարձակապես ոչինչ չեմ անում:

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Ամբողջ օրը կգրեի, համերգներ կգնայի ու կկարդայի, մեկ էլ դաս կտայի:

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Հիշողությունների

    Դե ասեք, թե որն ա իմ կոչումը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (27.10.2015)

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվաց՝ պարզ ա, բայց երևի պիտի հստակեցնեի. երրորդ հարցը (ինչպես և նախորդները) վերաբերում ա զբաղմունքին, ոչ թե մարդկանց, հիշողություններին և այլն։ Հենց զբաղմունքի մասին ա խոսքը։ Ի՞նչն ա, եթե չանեիք, կյանքը դատարկ ու անիմաստ կլիներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվաց՝ պարզ ա, բայց երևի պիտի հստակեցնեի. երրորդ հարցը (ինչպես և նախորդները) վերաբերում ա զբաղմունքին, ոչ թե մարդկանց, հիշողություններին և այլն։ Հենց զբաղմունքի մասին ա խոսքը։ Ի՞նչն ա, եթե չանեիք, կյանքը դատարկ ու անիմաստ կլիներ։
    Դե լավ, ճամփորդելը

  9. #7
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Եթե արթնացնեն ու առաջարկեն գրկեմ իրենց (բայց մենակ սիրելի ու կարևոր մարդ լինի)

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Թատրոն , համերգ, ցուցահանդես այցելել , ինչ որ բան սարքել սեփական ձեռքերով էական չի ինչ :

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Սերը ամենքի և ամեն ինչի հանդեպ և իհարկե հեռախոսս (ինքը իմ մի մասնիկն ա , իմ հավատարիմ և վստահելի ընկերը)

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (27.10.2015)

  11. #8
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Երևի ճամփորդության մեկնելը:

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Լուսանկարչությամբ:

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Սովորելը:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (03.11.2015)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։


    Կախված ա նրանից, թե ով ա արթնացնում բայց եթե ենթադրենք որ արթնացրել ա մեկը ումից ես ոչ միայն ալերգիա չունեմ, այլև սիրում եմ ու ասում ա՝ արի չայ խմենք կամ մուլտիկ եմ դնում նայենք կամ տիեզերանավ սարքենք, ես հավեսով կանեի:

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։


    Էն նշանակում ա ապրել էնպիսի աշխարհում, որտեղ չկան փակ սահմաններ, կարիք չկա վիզա խփել, տոմսեր առնել... թափառական կդառնամ ու աշխարհը ոտքի տակ կտամ: Ու առավոտները տաք շոկոլադ կնվիրեմ բոլոր էն մարդկանց ում սիրում եմ ^_^ ու քանի որ էն մարդիկ, որոնց ես շատ եմ սիրում, դժվար ա էդքանին շոկոլադով ապահովելը

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։


    Արածս էշությունները, դրանից հետո քարոզներ լսելն ու բանի տեղ չդնելը Մեկ էլ անձրևորդից մինչև այլմոլորակայինի սիրահարվելը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (27.10.2015)

  15. #10
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Կգնայի աստղադիտումների: Փոքր ժամանակվանից ռոմանտիկա էր ինձ համար, ինձ շատ հարազատ մարդ աշխատում էր Բյուրականում ու գիշերները դիտումների էր գնում: Ամենակայֆը էն ա, որ կապ չունի ինչ աստղադիտակով ես նայում, եթե բախտդ բերի կարող ա անհավանական հայտնագործություն անես ճիշտ պահին երկնքի ճիշտ տեղին նայելով:


    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Կպատրաստվեի Լուսին կամ Մարս գնալ, կամ ավելի հեռու: Բաց տիեզերք եմ ուզում գնալ, որքան հնարավոր է շուտ

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    ինչ էլ լիներ կյանքս դատարկ չէր լինի, կներեք

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (28.10.2015)

  17. #11
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    1.Ահավոր հավեսով նորից կքնեի:Դրանից ավելի հավես բան չկա,որ գիշերը արթնացնում եմ մի կերպ ուշքի ես գալիս,արթնացնողին քֆրտում ես, ու հետո կայֆ,քնել-քնել-քնել...
    2.Ֆորեսթի նման կհելնեմ կվազեմ,իսկ եթե լուրջ մեԳա թե ինչ է անում հասարակությունը կանեմ էն բանը,որը որ ցանկացած պայմաններում մեկա պիտի անեմ,հա էլի ֆսյո ժե Ֆորեսթի նման կվազեմ
    3.Կյանքիս ընթացքում ձեռք բերած զգացողությունները,որոնք ժամանակ առ ժամանակ վերապրում եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (03.11.2015)

  19. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Ինձ թվում ա՝ շատ բաներ կարելի ա անել, նայած տրամադրության, բայց եթե նախօրոք պայմանավորված եմ լինում, պլանավորած և այլն, ընդհանրապես չեմ սիրում, որ ինձ իրանցուգլուխ արթնացնում են: Ինձ թվում ա՝ չի կարելի, եթե իհարեկ չես պատրաստվում արթնացնելուց հետո հաճույք պատճառել:
    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Կգրեի, ում ուզում ա դուր գա, ում ուզում ա դուր չգա: Թող աշխարհի ամենավատ ստեղծագործությունները գրեի, բայց ինձ լավ կզգայի, որ ես մի բան ստեղծել եմ, ստեղծում եմ:

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Հա, կա տենց բան:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.11.2015), Նիկեա (04.11.2015)

  21. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարցերի ենթատեքստը հաշվի առնելով ու ի մի բերելով, վստահաբար կարամ ասեմ, որ ես ճիշտ գտել եմ իմ ուզածը՝ համակարգիչներ։

    Ընդ որում՝ առաջի հարցի պատասխանը տարբերվում ա 2-ից, բայց նրանց կապում ա համակարգիչը։
    1-ի դեպքում ես հաճույքով բզբզում եմ բարդ համակարգչային խնդիրները, իսկ 2-ի դեպքում կուզեի ծրագրավորել (սրանք լրիվ տարբեր մասնագիտություններ են)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.11.2015)

  23. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գործի անցնեմ

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։

    Երևի կանեի էն ամենը, ինչ ամեն օր եմ անում համակարգչով ու հեռուստացույցով:
    ա. Հավաքածս երգերը կլսեի ու կավելցնեի ( վերջինը ստիպված, որովհետև մտքիս եկել են ու ցուցակագրել եմ):
    բ. Ակումբ-FB-ով ու անգլերեն-իտալերենի պարապմունքներովս կզբաղվեի:
    գ. USB վինչումս վաղու՜ց հավաքած ջնջելու ենթակա վիդեոները կնայեի (համարյա ավարտում եմ):
    դ. Իմ համար երաժշտական նորություններ կգտնեի՝ չնայած առաջին կետի պատճառով սա վաղուց չեմ արել:

    Շատ անգամ եմ մտածել, որ հաճույքով որևէ տեղ՝ (սրճարանում, կամ mall-ում) կզբաղվեի երաժշտական ձևավորմամբ (այսինքն ընտրությամբ, ցուցակադրմամբ: DJ-ությունից էնքան էլ լավ չեմ դեռ):

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։

    Երևի կդժվարանայի պատասխանել հարցին, եթե գրառումները չկարդայի: Ես է՛լ իհարկե կգնայի համերգների, թեկուզ ուրիշ երկրներում, կամ քաղաքներում:
    Հնարավորինս շատ բան կսովորեի երաժշտության ոլորտում, գոնե կփորձե՛ի որոշ գործիքների վրա նվագել: Հետագայում էլ կաշխատեի խմբում ու կիրականացնեի մտքումս ծնված մի շարք երաժշտական գաղափարներ: Նաև կճարեի լիքը հին ու նոր գրքեր, որոնք ժամանակին չեմ կարդացել, բայց պետք էր/է:
    Կլինեի ուր ուզում եմ՝ հեծանվավարությունս էլ կզարգացնեի: Կշրջեի տարբեր տեղերով առանց մտածելու մոլորվելու մասին: Ինձ լիովին ազատ կզգայի՜:

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։

    Սպրածս բոլոր ուրախ պահերը, զվարճալի զբաղմունքները, խաղերը, զրույցները: Ու ընդհանրապես էն ամենը, ինչն ինձ դրական լիցքեր է հաղորդել ու երկար ժամանակ հիշեցրել է իր մասին, ինչը միշտ հաճելի զգացմունքներ է արթնացրել իմ մեջ ու գունավորել է իմ կյանքը, ինչպես դիտածս մի շարք տեսանյութերում::
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախորդ գրառման մեջ «կոչում» եզրն օգտագործեցի, մտքովս անցավ նայել, թե Ակումբում կոչման հետ կապված թեմա կա, թե չէ։
    Մենակ սա գտա։
    Դե որ գտել եմ, ձեռի հետ էլ պատասխանեմ հարցերին։

    1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
    Մոդերավորելը։ Ու բազմիցս արել եմ։ Գիշերները մեկ-մեկ արթնանում եմ պատահաբար, ձեռքս գցում հեռախոսին, տեսնում՝ օրագրեր բաժնում էլի մեջբերումներ են արել, մեջբերածները տեղափոխում եմ համապատասխան թեմա։ Ու էդ ամբողջը՝ կիսափակ աչքերով, ինչի արդյունքում թեման երբեմն փակում եմ անզգույշ քլիքերով, հետո առավոտյան հայտնաբերում եմ ու վերաբացում։

    2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
    Սթրիթ-ֆուդի փոքր կետ կբացեի ու իմ մոգոնած ուտելիքները կսարքեի։ Գուցե նաև անտուն ու սոված մարդկանց համար տաք ուտելիքի կետ բացեի։ Բայց ոնց որ թե պատասխանս հարցի մեջ ներառված ինֆորմացիային հակասում է․ եթե էդպիսի հասարակություն լիներ, սոված մարդիկ չէին լինի։
    Ամեն դեպքում, կարծում եմ՝ կուզեի ուտելիքի հետ կապված ինչ-որ բանով զբաղվել՝ առանց մեծ ամբիցիաների։

    3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
    Ակումբն ու իր հետ կապված ամեն ինչը՝ քննարկումները, կռիվները, սիրաքստիկները, ինտրիգները, գաղտնիքները, հանդիպումները ու մնացած ամեն-ամեն ինչը։
    Ու մեկ էլ ճամփորդություններս։ Իմ կյանքի լավագույն պահերի մեծ մասը ճամփաների հետ են կապված։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2021), Freeman (11.01.2021), Sambitbaba (10.01.2021), Աթեիստ (11.01.2021), Նաիրուհի (11.01.2021), Ուլուանա (10.01.2021)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխան ունի՞ որոշելու իրավունք
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 103
    Վերջինը: 22.04.2017, 18:54
  2. Մինիմալիզմը կյանքում
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.07.2014, 23:02
  3. Անտրամաբանություն մեր կյանքում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.06.2011, 16:12
  4. Ի՞նչն է ձեր կյանքում պակասում ձեզ երջանիկ զգալու համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 28.12.2010, 21:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •